В стадии разработки
ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
1 - Против
- 1. «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի նոյեմբերի 20-ի «Պետական գույքի կառավարման մասին» ՀՕ-158-Ն օրենքի 17-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» ՀՀ կառավարության N474-Ն որոշման պահանջներից` պետական գույքի կառավարման ոլորտում 2021-2023 թվականների համար նախատեսվող միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու անհրաժեշտությամբ: |
2. |
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները |
|
Պետական գույքի կառավարման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նախատեսված է երեք տարվա համար: ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն Ծրագրում ընդգրկվող միջոցառումները Ծրագրի ցանկերում ընդգրկելու համար պետական գույքի նկատմամբ իրականացվող գործարքների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար դիմել է պետական կառավարման բոլոր մարմիններին և մարզպետներին: Նախագիծը մշակվել է պետական կառավարման շահագրգիռ մարմինների և մարզպետների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա: «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2021-2023թթ-ին իրականացվող միջոցառումների, գործարքների, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից Ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ներդրումային պարտավորությունների, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կանխատեսվող հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ մշակված ձևերի: |
3. |
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը |
|
Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրով, որը պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները` սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող արդյունքներով:
|
4. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծի նպատակն է Ծրագրի գործողության 2021–2023 թվականների համար սահմանել և հստակեցնել պետական գույքի կազմը, տարրերը, պետական գույքի կառավարման հիմնական միջոցառումները: |
5. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք |
|
Նախագիծը մշակվել է ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի կողմից: |
6. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ակնկալվող հիմնական արդյունքն է մեկ փաստաթղթում ամփոփել պետական այն գույքի մասին տեղեկատվությունը, որի վրա տարածվելու են Ծրագրով նախատեսված միջոցառումները: |
7. |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
Չկան: |
8. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը |
|
|
«Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ չեն սպասվում: |
9.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք |
|
1 |
Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը |
|
Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում: |
2 |
Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը |
|
Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին և չի առաջացնում նոր պարտավորություններ: |
3 |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
Չկան: |
10. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին |
|
1 |
Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը |
|
«Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մինչև ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` www.e-draft.am հասցեում: |
2 |
Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին |
|
Այդպիսի մասնակցության անհրաժեշտություն չի առաջացել: |
3 |
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են) |
|
------------------- |
-
Обсуждалось
27.08.2020 - 15.09.2020
-
Тип
Pешение
-
Область
Управление государственным имуществом
-
Министерство
Комитет по управлению государственным имуществом
Просмотры 6812
Принт