Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ 2021-2023 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  1. 1. «Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորում

1.

Անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է 2014 թվականի նոյեմբերի 20-ի «Պետական գույքի կառավարման մասին» ՀՕ-158-Ն օրենքի 17-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2010 թվականի ապրիլի 29-ի «Պետական գույքի կառավարումը համակարգելու մասին» ՀՀ կառավարության N474-Ն որոշման պահանջներից` պետական գույքի կառավարման ոլորտում 2021-2023 թվականների համար նախատեսվող միջոցառումների և գործարքների նկարագրությունը սահմանելու անհրաժեշտությամբ:

2.

 Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

    Պետական գույքի կառավարման ծրագիրը (այսուհետ` Ծրագիր) նախատեսված է երեք տարվա համար: ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն Ծրագրում ընդգրկվող միջոցառումները Ծրագրի ցանկերում ընդգրկելու համար պետական գույքի նկատմամբ իրականացվող գործարքների վերաբերյալ առաջարկություններ ներկայացնելու համար դիմել է պետական կառավարման բոլոր մարմիններին և մարզպետներին:

Նախագիծը մշակվել է պետական կառավարման շահագրգիռ մարմինների և մարզպետների կողմից ներկայացված առաջարկությունների հիման վրա:

«Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի հավելվածներում ներկայացված են պետական մասնակցությամբ ընկերությունների, պետական գույքի նկատմամբ 2021-2023թթ-ին իրականացվող միջոցառումների, գործարքների, ինչպես նաև մասնավորեցված, օտարված, նվիրաբերված, վարձակալությամբ և անհատույց օգտագործման իրավունքով տրված օբյեկտների գնորդների, նվիրառուների, վարձակալների և օգտագործողների կողմից Ծրագրային ժամանակահատվածի ընթացքում ներդրումային պարտավորությունների, վարձակալությունից ծրագրավորված մուտքերի, պետական մասնակցությամբ առևտրային կազմակերպությունների գործունեության կանխատեսվող հիմնական ցուցանիշների վերաբերյալ տեղեկատվությունը` ըստ մշակված ձևերի:

3.

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

       Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագրով, որը պետական գույքի կառավարման գրեթե բոլոր կողմերն ընդգրկող համապարփակ փաստաթուղթ է, որտեղ սահմանված են  պետական գույքի կառավարման քաղաքականության հիմնական տարրերը, սկզբունքներն ու գերակայությունները, հիմնական միջոցառումները` սպասվելիք ֆինանսական արդյունքներով և պահանջվող ծախսերով, միջոցառումների համար պատասխանատու մարմիններով, ակնկալվող  արդյունքներով:

  

4.

 Կարգավորման նպատակը և բնույթը

 

        Նախագծի նպատակն է  Ծրագրի գործողության 2021–2023 թվականների համար սահմանել և հստակեցնել պետական գույքի կազմը, տարրերը, պետական գույքի կառավարման  հիմնական միջոցառումները:

5.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

 

         Նախագիծը մշակվել է  ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի  կողմից:

6.

Ակնկալվող արդյունքը

 

         Ակնկալվող հիմնական արդյունքն է մեկ փաստաթղթում ամփոփել պետական այն գույքի մասին տեղեկատվությունը, որի վրա տարածվելու են Ծրագրով նախատեսված միջոցառումները:

7.

 Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Չկան:

 

8. Պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեների վրա ազդեցությունը

 

«Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում էական փոփոխություններ չեն սպասվում:

 

9.Նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին տեղեկանք

1

Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

Այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

2

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին և չի առաջացնում նոր պարտավորություններ:

3

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

Չկան:

 

10. Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1

Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

 

«Պետական գույքի կառավարման 2021-2023 թվականների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը մինչև ՀՀ կառավարության նիստի քննարկմանը ներկայացնելը, տեղադրվում է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում` www.e-draft.am հասցեում:

2

Հասարակության մասնակցությունը նախագծմանը և/կամ քննարկումներին

 

Այդպիսի մասնակցության անհրաժեշտություն չի առաջացել:

3

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)

 

-------------------

 

 

  • Քննարկվել է

    27.08.2020 - 15.09.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Պետական գույքի կառավարում

  • Նախարարություն

    Պետական գույքի կառավարման կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6816

Տպել