«Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________2017թ.№ ______Ն
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 15-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ կետը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Սահմանել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում դիտանցման իրականացման կարգը` համաձայն Հավելվածի:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017 թվականի մայիսի 5-ից:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
______________ -ի № _______-Ն որոշման
Կ Ա Ր Գ
ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ԴԻՏԱՆՑՄԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
- Սույն կարգով կարգավորվում են ընդերքօգտագործման թափոնների օբյեկտներում (այսուհետ` օբյեկտ) դիտանցում իրականացնելու հետ կապված հարաբերությունները:
- Սույն կարգի դրույթները տարածվում են այն ընդերքօգտագործողների վրա, որոնց գործունեության հետևանքով առաջացել են ընդերքօգտագործման թափոններ:
- Դիտանցումը ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների նկատմամբ պարբերաբար իրականացվող գործողությունների համակարգն է, որն իրականացվում է ընդերքօգտագործողի կողմից` սեփական միջոցների հաշվին:
- Օբյեկտների դիտանցման նպատակն է`
1) օբյեկտների անվտանգության և կայունության պահպանումը.
2) հնարավոր ռիսկերի բացահայտումն ու նախազգուշացումը.
3) օբյեկտների պահպանման և դրանց հնարավոր վթարների օրինաչափությունների ուսումնասիրությունը.
4) օբյեկտների գոյատևման կարճաժամկետ ու երկարաժամկետ կանխատեսումների համար տվյալների հավաքագրումը և վերլուծությունը.
5) օբյեկտների ռիսկայնության աստիճանի գնահատման մասին հենակետային տվյալների ստացումը.
6) օբյեկտների վերաբերյալ օպերատիվ տվյալների հավաքագրումը, մշակումը և ամփոփումը.
7) ամփոփ տվյալների հիման վրա առաջարկությունների և կանխարգելման միջոցառումների պլանի մշակումը և իրականացումը:
- Դիտանցումը իրականցվում է հետևյալի օբյեկտների նկատմամբ` պոչամբարների, լցակույտերի, ինչպես նաև պոչամբարների և լցակույտերի կամ դրանց ազդեցության տարածքների՝ մակերևութային և ստորերկրյա ջրերի, մթնոլորտային օդի, հողերի, բուսական և կենդանական աշխարհի նկատմամբ:
ՊՈՉԱՄԲԱՐՆԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄԸ
- Պոչամբարների դիտանցման մշտական ռեժիմով անհրաժեշտ է հետևել պոչամբարի կառուցվածքների և նրա տարրերի վիճակներին, նշելով ֆիլտրացիայի օջախները, փլուզումները, փլվածքները, նստվածքները, նստեցումները, ճեղքերը, լվացված տեղերը, խյուսի և կեղտաջրերի արտահոսքի տեղերը:
- Պոչամբարների կառուցվածքների վիճակի որակական դիտանցման իրականացման համար շահագործող կազմակերպությունը պետք է տեղադրի հսկիչ-չափիչ սարքեր, ապահովի դրանց պահպանվածությունը և զարգացնի այն: Շարքից դուրս եկած սարքավորումը հնարավորին չափով ենթակա է փոխարինման, իսկ նոր տեղադրվող սարքավորումը պետք է ապահովի անհրաժեշտ տեղեկատվության ստացումը:
- 25 տարուց ավելի շահագործման մեջ եղած պոչամբարների կառուցվածքները, անկախ դրանց վիճակից, 5 տարին մեկ անգամ պետք է ենթարկվեն համալիր վերլուծության՝ ամրության, կայունության և շահագործման հուսալիության գնահատումով: Կառուցվածքների նյութերի ու դրանց հիմքերի փաստացի ֆիզիկամեխանիկական բնութագրերի հիման վրա, անհրաժեշտության դեպքում (նախավթարային վիճակի նշանների առկայության) կառուցվածքները արտահերթ կարգով վիճակի համալիր վերլուծության են ենթարկվում:
- Պոչամբարների շահագործման ժամանակ անհրաժեշտ է իրականացնել դիտանցում`
1) պոչամբարում ջրի մակարդակների նկատմամբ,
2) հեղուկի մակարդակից պատնեշի կատարի բարձրության գերազանցման նկատմամբ,
3) լողափային շեպերի վիճակի նկատմամբ,
4) ողողալցման նախագծին պոչամբարի տարածքի համապատասխանության նկատմամբ,
5) խյուսատարի և ցամաքուրդի (դրենաժի) համակարգի նկատմամբ,
6) տարվա չոր ժամանակաշրջանում տղմարանների փոշեզատման նկատմամբ,
7) պոչամբարի հարակից տարածքի ջրահոսքերում, խմելու ջրի ջրամատակարարման համակարգերում և ստորերկրյա ջրերում ագրեսիվ ջրերի հայտնվելու նկատմամբ,
8) տղմազտիչների և հեղուկ թափոնների ամբարների նկատմաբ,
9) արգելափակող սարքվածքների վիճակի, հեղուկի մակարդակից կատարի բարձրության գերազանցման նկատմամբ,
10) անձրևային և հալոցքային ջրերի որսման ու հեռացման համակարգի նկատմամբ,
11) հակածծանցող, ջրամերժ կառույցների (էկրանների, սեպերի, պատնեշների) նկատմամբ,
12) տղմազտարանների ու պահեստարանների տարածքից հեղուկ թափոների դուրս թափանցման հնարավորությանը հետևող հսկիչ-չափիչ սարքավորման աշխատանքի նկատմամբ,
13) շահագործման և կառուցվածքների վիճակի բացահայտված խախտումների շտապ վերացման, ինպես նաև հետագայում դրանց նախազգուշացման և բացառելու ուղղությամբ:
ԼՑԱԿՈՒՅՏԵՐԻ ԴԻՏԱՆՑՈՒՄԸ
- Լցակույտերի ձևավորումը, շահագործումը և պահպանումը պետք է իրականացվի նախագծի համաձայն:
- Լցակույտերում իրականացվում է դիտանցում՝
1) թեքությունների վրա տեղադրված լցակույտերի սողալը կամ փլուզումը կանխարգելող միջոցառումների կատարման նկատմամբ,
2) լցակույտերում մակերևույթային կամ հանքախորշային ջրերի ներթափանցման կանխարգելմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ,
3) լցակույտերից գրունտային, հեղեղատային և անձրևային ջրերի հեռացմանն ուղղված միջոցառումների կատարման նկատմամբ,
4) լցակույտերի թեքություններում, հիմքի մոտակայքում և տրանսպորտային միջոցների բեռնաթափման տեղերում մարդկանց գտնվելը կանխարգելող նշանների կամ գրառումների առկայության նկատմամբ,
5) ապարների լցակույտերի աստիճանահարթակների և բարձրության, կտրվածքների և բերմաների անկյունների, լցակույտային աշխատանքների ճակատի շարժի արագության նախագծին համապատասխանության նկատմամբ,
6) լցակույտերում վթարների և վտանգավոր միջադեպերի կանխման, նախագծով նախատեսված կանխարգելիչ միջոցառումների կատարման նկատմամբ,
7) լցակույտերի ազդեցության տարածքի ջրահոսքերում, մակերևութային և ստորերկրյա ջրերում ագրեսիվ ջրերի հայտնվելու նկատմամբ:
- Իրականցվում են փոշեզատման, վթարների, միջադեպերի և դժբախտ պատահարների տեխնիկական պատճառների ուսումնասիրություններ և ներկայացվում առաջարկություններ այդ պատճառների վերացման համար:
- Լցակույտերում դիտանցումն իրականացվում է ամենօրյա ռեժիմով:
ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՍՏՈՐԵՐԿՐՅԱ ՋՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
- Ստորերկրյա ջրերի նկատմամբ դիտանցումը իրականացվում է թափոնների տեղադրման օբյեկտներում (պոչամբարում, լցակույտերում, տարալվացման կույտերից ձևավորված լցակույտերում, խարամակուտակիչներում և այլն) և դրանց ազդեցության տարածքներում:
- Ստորերկրյա և ցամաքուրդային ջրերի նկատմամբ դիտանցումը իրականացվում է դիտողական ջրհորներում և հորատանցքերում, որոնք տեղադրված են անմիջական օբյեկտում, իսկ եթե այդպիսին հնարավոր չէ՝ ազդեցության տարածքում, կանխատեսվող աղտոտման գոտու շրջանակներում:
- Դիտողական ջրհորերի և հորատանցքերի քանակը որոշվում է նախագծային փաստաթղթերով՝ կոնկրետ տվյալ օբյեկտի համար, հաշվի առնելով տարածքի ռելիեֆի և ջրերկրաբանական պայմանների բարդության աստիճանը:
- Դիտողական հորատանցքերի և ջրհորների ցանցում պետք է նախատեսվեն հորատանցքեր նաև ստորերկրյա ջրերի վրա վնասակար ազդեցության գոտու սահմաններից դուրս, ստորերկրյա ջրերի բնական հոսքի շարժման վերին և ստորին հոսանքներում:
- Կույտային տարալվացման հարթակների շահագործման ժամանակ պետք է նախատեսվի նաև վերահսկիչ-ցամաքուրդային հորատանցքերի տեղադրում՝ ստորերկրյա ջրերի շարժման ուղղությամբ:
- Տեխնոլոգիական լուծույթների վթարային ներծծումային ստորերկրյա արտահոսքի դեպքում վերահսկիչ-ցամաքուրդային հորատանցքերից իրականացվում է աղտոտված ջրերի արտամղում և դրանց վերադարձը կույտային տարալվացման տեղամասի կեղտաջրերի կուտակման միջանկյալ տարաներ:
- Օբյեկտներում դիտանցում իրականացնող ընդերքօգտագործողները պարտավոր են՝
1) ապահովել դիտողական հորատանցքերի և ջրհորների տեխնիկական անխափանությունը և գործիքային հագեցվածությունը, ներառյալ ջրի արտամղման և նմուշարկման համար պոմպային սարքավորումներով,
2) աշխատանքային վիճակում պահպանել, այդ թվում նաև անհրաժեշտ վերանորոգման միջոցով, դիտողական հորատանցքերը և ջրհորները,
- Ստորերկրյա ջրերի նմուշարկման ժամանակ իրականացվում է նախնական արտամղում մինչև կախված նյութերի դուրս բերումը և հետագայում ջրատար հորիզոնում ջրի մակարդակի վերականգնումը:
ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ և ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՄԱԿԵՐԵՎՈՒԹԱՅԻՆ ՋՐԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
- Մակերևութային ջրերի նկատմամբ դիտանցումը իրականացվում է թափոնների տեղադրման օբյեկտներից դուրս հոսող բոլոր ջրերի հանդեպ, ինչպես նաև դրանց բեռնաթափման գետերում, լճերում, արհեստական ջրամբարներում և այլն:
- Դիտողական կետերի քանակը որոշվում է նախագծային փաստաթղթերով կոնկրետ տվյալ օբյեկտի համար, հաշվի առնելով տարածքի ռելիեֆի և ջրաբանական պայմանների բարդության աստիճանը:
- Դիտողական կետերի ցանցում պետք է ստեղծվեն կետեր, որոնք տեղադրվում են օբյեկտներից հոսող ջրերը մակերևութային ջրերի խառնման տեղից բնական հոսքի շարժման վերին և ստորին հոսանքներում:
- Օբյեկտներում դիտանցում իրականացնող ընդերքօգտագործողները պարտավոր են՝
1) ապահովել դիտողական կետերի տեխնիկական անխափանությունը և գործիքային հագեցվածությունը,
2) աշխատանքային վիճակում պահպանել, այդ թվում նաև անհրաժեշտ վերանորոգման միջոցով, դիտողական կետերը
- Մակերևութային ջրերի դիտողական կետերում իրականացվում է ջրի ծախսի, ընդհանուր հանքայնացման չափում և որակական հատկանիշների որոշում:
- Օբյեկտներից դուրս հոսող կեղտաջրերի մաքրման կայաններում իրականացվում է դիտանցում ինչպես կայան մտնող, այնպես էլ դուրս հոսող ջրերի հանդեպ:
- 28. Յուրաքանչյուր կոնկրետ օբյեկտի համար մակերևութային և ստորերկրյա ջրերի համար որոշվում է նաև այն չափորոշիչները, որոնք կարող են դառնալ աղտոտման աղբյուր կամ ենթարկվել աղտոտման ազդեցության: Այդ չափորոշիչների ցանկը կազմվում է նախօրոք, նախագծման փուլում:
- 29. Ընդերքօգտագործողները օբյեկտում մակերևութային կամ ստորեկրյա ջրերի հանդեպ դիտարկումներն իրականացնում են՝ անվտանգ լցակույտերում չորս ամիսը մեկ անգամ, տարալվացման հարթակներից առաջացած լցակույտերում և պոչամաբարներում ամիսը մեկ անգամ, այդ թվում՝ նաև հորատանցքում կամ ջրհորում ջրի առավելագույն և նվազագույն մակարդակների ժամանակ:
- Ընդերքօգտագործողները յուրաքանչյուր օբյեկտում մակերևութային և ստորերկրյա ջրերի ֆոնային չափորոշիչներից որևէ մեկի էական շեղումներ հայտնաբերելու դեպքում դիտարկումներն իրականացվում են ուժեղացված ռեժիմով, որի պարբերականությունը որոշում է ինքը:
- 31. Դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծվում է տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները: Կազմվում են մակերևութային կամ ստորերկրյան ջրի ծախսի, մակարդակի կորեր և այլ գրաֆիկական պատկերներ, որտեղ արտացոլվում են տվյալ օբյեկտին յուրահատուկ չափորոշիչների փոփոխման առանձնահատկությունները:
- Ստորերկրյա և մակերևութային ջրերից վերցված նմուշներում պետք է որոշվի աղյուսակ 1-ում նշված չափորոշիչները:
Ստորերկրյա և մակերևութային ջրերի որակական չափորոշիչները
Աղյուսակ 1
Ցուցանիշի անվանումը |
Պարունակությունը մեկ լիտրում |
ՍԹՔ |
||
մգ/լ |
մգ-էկվ |
մգ-էկվ, % |
||
Նատրիում, Na+ |
|
|
|
|
Կալիում K+ |
|
|
|
|
Ամոնիում, NH4+ |
|
|
|
|
Կալցիում, Ca2+ |
|
|
|
|
Մագնեզիում, Mg2+ |
|
|
|
|
Երկաթ, Fe++ |
|
|
|
|
Երկաթ, Fe+++ |
|
|
|
|
Կադմիում, Cd++ |
|
|||
Քրոմ, Cr++ |
|
|||
Կապար, Pb++ |
|
|||
Սնդիկ, Hg++ |
|
|||
Ընդամենը, կատիոններ` |
|
|
|
|
Սուլֆատ, SO42- |
|
|
|
|
Քլորիդ, Cl- |
|
|
|
|
Նիտրիտ, NO2- |
|
|
|
|
Նիտրատ, NO3- |
|
|
|
|
Հիդրոկարբոնատ, HCO3- |
|
|
|
|
Յոդ, I- |
|
|
|
|
Բրոմ, Br - |
|
|
|
|
Ֆտորիդ, F- |
|
|
|
|
Հիդրոսուլֆիդ HS- |
|
|
|
|
Կարբոնատ CO32- |
|
|
|
|
Հիդրոարսենիտ H2 AsO42- |
|
|
|
|
Ընդամենը, անիոններ` |
|
|
|
|
Ընդհանուր հանքայնացում |
|
|
|
|
pH |
|
|
|
|
Չդիսոցվող մոլեկուլներ՝ |
|
|
|
|
Մետաբորաթթու HBՕ2 |
|
|
|
|
Ծծմբաջրածին ընդ. (H2S+HS) |
|
|
|
|
Սիլիկաթթու, H2 SiO3 |
|
|
|
|
Արսենաթթու H3 AsO3 կամ H3AsO4 |
|
|
|
|
Ածխածնի երկօքսիդ CO2 |
|
|
|
|
Ցիանիդներ |
|
|||
Ֆիզիկական հատկություններ |
|
|
|
|
Պղտորությունը |
|
|
|
|
Համը |
|
|
|
|
Հոտը |
|
|
|
|
Գույնը |
|
|
|
|
Նստվածք |
|
|
|
|
ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՆԿԱՏՄԱՄԲ
- Օբյեկտներում պետք է իրականացվի դիտանցում մթնոլորտային օդը աղտոտող նյութերի արտանետման նկատմամբ:
- Դիտանցում է իրականացվում մթնոլորտային օդ արտանետող բոլոր աղտոտող նյութերի աղբյուրների նկատմամբ, որոնց համար սահմանված են նորմատիվներ:
- Իրականցվում է օդում կախված մասնիկների նմուշարկում, դրանց մեջ ծանր մետաղների պարունակությունը որոշելու համար:
ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ և ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՀՈՂԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ
- Հողերի դիտանցման ժամանակ պետք է որոշվի ծանր մետաղների,սուլֆատների պարունակությունը և չափվի հողերի թթվայնության pH ցուցիչը:
- Հողերի աղտոտման գնահատման չափանիշ ընդունվում է աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի քանակները: Այդպիսիների բացակայության դեպքում աղտոտվածության մեծություների համեմատությունը ֆոնային կամ հողային կլարկների մեծությունների հետ:
ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԲՈՒՍԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ
- Оբյեկտների հարակից տարածքներում պետք է իրականացվի դիտանցում բուսական աշխարհի կենսաբազմազանության նկատմամբ:
- Բուսական աշխարհի դիտանցման նպատակը պետք է լինի ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների շրջակա միջավայրի և բուսական աշխարհի կենսաբազմազանության պահպանումը և կանխումը վտանգավոր ազդեցություններից:
- Բուսական աշխարհի դիտանցումը ֆիտոինդիկացիոն մեթոդի վրա հիմված մշտական և պարբերական դիտարկումներ են բուսական աշխարհի օբյեկտների նկատմամբ, դրանց վիճակի և աճման միջավայրի գնահատման համար, ինչպես նաև զարգացման և փոփոխությունների ենթարկման կանխատեսումը՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների ազդեցության հետևանքով:
- Ընդերքօգտագորման թափոնների օբյեկտներում բուսական աշխարհի դիտանցումը իրականացնվում է հետևյալ ուղղություններով,
1) լեռնային բուսականության դիտանցում,
2) մարգագետնային բուսականության դիտանցում,
3) ջրային բուսականության դիտանցում,
4) բույսերի և սնկերի պահպանվող (Կարմիր գրքում գրանցված) տեսակների դիտանցում,
5) ռեսուրսաձևավորող բույսերի (հատապտուղներ և սնկեր) դիտանցում,
6) անտառների դիտանցում,
7) ինվազիվ բույսերի դիտանցում:
- Ընդերքօգտագործողները օբյեկտում բուսականության հանդեպ դիտարկումներն իրականացնում են՝ անվտանգ լցակույտերում չորս ամիսը մեկ անգամ, տարալվացման հարթակներից առաջացած լցակույտերում և պոչամաբարներում ամիսը մեկ անգամ:
- Դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծվում է բուսական աշխարհի տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները, ինչպես նաև տվյալ օբյեկտին յուրահատուկ բուսական աշխարհի տեսակների զարգացման և փոփոխման առանձնահատկությունները:
ԴԻՏԱՆՑՈՒՄ ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԹԱՓՈՆՆԵՐԻ ՕԲՅԵԿՏՆԵՐԻ
ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԿԵՆԴԱՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԻ ՆԿԱՏՄԱՄԲ
- Կենդանական աշխարհի դիտանցմանն օբյեկտ են հանդիսանում վայրի կենդանիների հետևյալ տեսակները ՝ կաթնասունները, թռչունները, սողունները, ձկները, կրծողները, միջատները և այլ կենդանիներ, որոնք բնակվում են գետնում (մակերևույթում, հողում, ստորերկրյա դատարկություններում), մակերևութային ջրերում և մթնոլորդում ազատ բնական պայմաններում:
- Դիտանցում իրականցվում է՝
1) Կարմիր գրքում գրանցված վայրի կենդանիների և դրանց ապրելու միջավայրի նկատմամբ,
2) միջազգային պայմանագրերի ազդեցության տակ գտնվող վայրի կենդանիների նկատմամբ,
3) որսի օբյեկտ հանդիսացող վայրի կենդանիների և դրանց բնական միջավայրի նկատմամբ,
- Դիտանցման արդյուքնում պետք է ստացվի տեղեկատվություն հետևալի մասին՝
1) վայրի կենդանիների տարածվածության արեալի և բնակատեղերի մասին,
2) վայրի կենդանիների թվաքանակի մասին, այդ թվում Կարմիր գրքում գրանցված և միջազագային պայմանագրերի ազդեցության տակ գտնվողների,
3) վայրի կենդանիների առանձին տեսակների աճի դինամիկայի և կառուցվածքի մասին,
4) կենդանական աշխարհի վերատադրության գնահատման մասին,
5) վայրի կենդանիների ֆիզիկական վիճակի մասին:
- Ընդերքօգտագործողները օբյեկտում կենդանական աշխարհի հանդեպ դիտարկումներն իրականացնում են տարեկան երկու անգամ:
- Դիտանցման արդյունքում յուրաքանչյուր օբյեկտի համար ստեղծվում է կենդանական աշխարհի տվյալների բազա` շտեմարան, որտեղ պարբերաբար գրանցվում են դիտարկման արդյունքները, ինչպես նաև տվյալ օբյեկտին յուրահատուկ կենդանական աշխարհի տեսակների զարգացման և փոփոխման առանձնահատկությունները:
-
Обсуждалось
07.02.2017 - 22.02.2017
-
Тип
Pешение
-
Область
Охрана природы, Энергетика и природные ресурсы, Чрезвычайные ситуации
Просмотры 10065
Принт