Добавить в избранное

В стадии разработки

Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

<<ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆԸ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 13-ի նիստի N 47 արձանագրային որոշման հավելվածի Հայաստանի Հանրապետության ֆինանսական կրթման ազգային ռազմավարության իրականացմամբ, ինչպես նաև ՀՀ կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N 44 որոշման հավելվածի Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման 2016-2018 թվականների ռազմավարության 44-րդ և 45-րդ կետերով: Նպատակը կրթության բոլոր մակարդակներում ձեռնարկատիրական կրթության զարգացմանը նպաստելն է` ձեռներեց սերունդներ դաստիարակելու և ձեռնարկատիրական կարողություններ խթանելու համար:

 

1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

Հայաստանի Հանրապետությունում ձեռնարկատիրական կրթության զարգացումը պետք է ուղղված լինի տնտեսական միջավայրի ձևավորմանն ու ձեռնարկատիրական գործունեության հնարավորությունների ընդլայնմանը խթանելուն: Այն կարևոր հարթակներից է՝ ապահովելու համար արդյունավետ համագործակցություն ուսումնական հաստատությունների և սոցիալական գործընկերների (այդ թվում` մասնավոր գործարարներ) միջև: Հայաստանում ձեռնարկատիրական կրթության համակարգի ձևավորումը կարևորագույն խնդիրներից է: Ձեռնարկատիրական կրթության ինտեգրումը կրթական համակարգի բոլոր մակարդակներում դեռևս առկա չէ, և բիզնեսների ուսուցումն ու դրանց զարգացման միտումները հստակեցված չեն:

1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Ապահովել ձեռնարկատիրական կրթության ուսումնառությունը դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում` տարբեր առարկաներում և կրթական ծրագրերում ձեռնարկատիրական կրթության ինտեգրման սկզբունքով: Ձեռնարկատիրական կրթության զարգացումը աշակերտներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու գիտելիք ու հմտություններ՝ գործարար նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար:

 

  1. Կարգավորման առարկան

Ձեռնարկատիրական կրթությամբ նպաստել սովորողների կարողությունների զարգացմանը: Ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության զարգացումը կդիտարկվի որպես կարիերայի այլընտրանք դիտարկելուն ուղղված ուսումնառության կազմակերպման հնարավորություն։

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Կրթության բոլոր մակարդակներում լիարժեքորեն կապահովվի ձեռնարկատիրական կրթության կազմակերպումն ու զարգացումը: Աշակերտների և ուսանողների մոտ կձևավորվի ձեռնարկատիրական մտածողություն, կստեղծվեն հնարավորություններ՝ ուսումնական հաստատությունների և գործարարների միջև արդյունավետ համագործակցության համար, կստեղծվեն գործարար կապեր:

 

ՏԵՂԵԿԱՆՔ 1

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

<<Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին>> ՀՀ  կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի ծագում:

 

 

  ՏԵՂԵԿԱՆՔ 2

 

ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ

ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈԻՄ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ

<<Ձեռնարկատիրական կրթության զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին>> ՀՀ  կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

 

  • Обсуждалось

    07.06.2017 - 22.06.2017

  • Тип

    Протокольное решение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Общественное обсуждение

19.06.2017 19:37

edu.am

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 17266

Принт