-
0 - За
-
0 - Против
- Գործարար միջավայրի բարելավման գլխավոր նախապայմաններից մեկը ձեռնարկատիրական մշակույթի զարգացումն է: Ներկա իրավիճակի ուսումնասիրությամբ պարզ է դարձել, որ անհրաժեշտ է ապահովել ձեռնարկատիրական կրթության ուսումնառությունը դպրոցներում, նախնական և միջին մասնագիտական, ինչպես նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում` տարբեր առարկաներում և կրթական ծրագրերում ձեռնարկատիրական կրթության ինտեգրման սկզբունքով: Ձեռնարկատիրական կրթության զարգացումը աշակերտներին և ուսանողներին հնարավորություն կտա ձեռք բերելու գիտելիք ու հմտություններ՝ գործարար նախաձեռնություններ սկսելու, ինչպես նաև միմյանց հետ արդյունավետ համագործակցելու համար:
- Ձեռնարկատիրական կրթության նպատակը սովորողների կարողությունների զարգացմանը նպաստելն է: Ուսումնական հաստատություններում ձեռնարկատիրական կրթության զարգացումը կդիտարկվի որպես կարիերայի այլընտրանք դիտարկելուն ուղղված ուսումնառության կազմակերպման հնարավորություն։
- Կրթության բոլոր մակարդակներում լիարժեքորեն կապահովվի ձեռնարկատիրական կրթության կազմակերպումն ու զարգացումը: Աշակերտների և ուսանողների մոտ կձևավորվի ձեռնարկատիրական մտածողություն, կստեղծվեն հնարավորություններ՝ ուսումնական հաստատությունների և գործարարների միջև արդյունավետ համագործակցության համար, կստեղծվեն գործարար կապեր:
-
Обсуждалось
07.06.2017 - 22.06.2017
-
Тип
Протокольное решение
-
Область
Образование и наука
-
Министерство
Министерство образования, науки, культуры и спорта
Общественное обсуждение
19.06.2017 19:37
edu.am
Просмотры 17256
Принт