«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի n 974-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» հայաստանի հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
_____ _________2020 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 974-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 974-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Որոշման մեջ «զինվորական կցագրման վկայական» բառերը փոխարինել «նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
- Որոշման հավելվածում՝
ա. 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունից հանել «2-5 էջերի» բառակապակցությունը,
բ. ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունը,
գ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունից հանել «իսկ 22-րդ հոդվածով սահմանված դեպքում` երեխայի գրավոր համաձայնությունը» բառերը,
դ. 3-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
«նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերը փոխանակելու դեպքում՝ քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալներ` նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերի սերիայի և համարի, ստացման վայրի և ժամանակի վերաբերյալ (առկայության դեպքում):»,
զ. 19-րդ կետը «ստորագրության» բառից հետո լրացնել «իսկությունը» բառով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Обсуждалось
30.06.2020 - 15.07.2020
-
Тип
Pешение
-
Область
Публичная служба, Управленческие правоотношениями
-
Министерство
Министерство иностранных дел
Просмотры 6852
Принт