Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի n 974-ն որոշման մեջ փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» հայաստանի հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

_____ _________2020 թվականի N –Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 23-Ի N 974-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունն որոշում է.

 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագրի տրման, անձնագրի փոխանակման և օտարերկրյա պետություններում անձնագրի վավերականության ժամկետի երկարաձգման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի դեկտեմբերի 25-ի N 821 որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N 974-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Որոշման մեջ «զինվորական կցագրման վկայական» բառերը փոխարինել «նախազորակոչային տարիքի քաղաքացիների համար` նախազորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ, զորակոչային տարիքի և պարտադիր զինվորական ծառայության զորակոչից օրենքով սահմանված կարգով տարկետում ստացած քաղաքացիների համար` զորակոչային տարիքի քաղաքացու զինվորական հաշվառման գրքույկ» բառերով՝ համապատասխան հոլովաձևերով,
  • Որոշման հավելվածում՝

ա. 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունից հանել «2-5 էջերի» բառակապակցությունը,

բ. ուժը կորցրած ճանաչել որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «զ» պարբերությունը,

գ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «է» պարբերությունից հանել «իսկ 22-րդ հոդվածով սահմանված դեպքում` երեխայի գրավոր համաձայնությունը» բառերը,

դ. 3-րդ կետի 3-րդ ենթակետի «գ» պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

«նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերը փոխանակելու դեպքում՝ քաղաքացու մշտական բնակության օտարերկրյա պետության քաղաքացիություն չունենալու մասին տեղեկանք կամ տվյալ պետությունում օտարերկրացու բնակության կարգավիճակը հավաստող փաստաթուղթ, ինչպես նաև տվյալներ` նախկին ԽՍՀՄ համաքաղաքացիական և (կամ) արտասահմանյան անձնագրերի սերիայի և համարի, ստացման վայրի և ժամանակի վերաբերյալ (առկայության դեպքում):»,

զ. 19-րդ կետը «ստորագրության» բառից հետո լրացնել «իսկությունը» բառով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Քննարկվել է

    30.06.2020 - 15.07.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Հանրային ծառայություն, Կառավարչական իրավահարաբերություն

  • Նախարարություն

    Արտաքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6849

Տպել