Добавить в избранное

Проект принят

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1194-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

Իրավական ակտի հիմնավորումը

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1194-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի

 

1.Անհրաժեշտությունը

ՀՀ կառավարության 30.07.2015թ.-ի թիվ 968-Ն որոշմամբ «Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» ՓԲ ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման նախահաշվով հաստատված վճարահաշվարկային գործառնություններն ավարտված են, արդյունքում տնտեսվել է   50 369 310   ՀՀ դրամ, որը ներկա պահին առկա է Վարչության անվամբ բացված արտաբյուջետային հաշվում` որպես տարեսկզբի ազատ մնացորդ:

ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմը 2005 թվականից տեղակայված է ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում և գործունեությունն իրականացնում է շենքի 3-րդ, 4-րդ և 6-րդ հարկերում գտնվող տարածքներում և 2005-2017թթ. ընկած ամբողջ ժամանակահատվածում վերագրյալ տարածքում ընթացիկ կամ հիմնանորոգման որևէ աշխատանք չի իրականացվել: Արդյունքում, Վարչության կողմից զբաղեցված տարածքները գտնվում են անմխիթար վիճակում, ուստի խիստ անհրաժեշտություն է առաջացել մշակելու ՀՀ կառավարության որոշման վերոնշյալ նախագիծը` Տիգրան Մեծի 4 հասցեում Վարչության կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգումն արտաբյուջետային  հաշվի ազատ մնացորդի միջոցներով իրականացնելու համար:

 

2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

Ներկայումս Վարչության կողմից զբաղեցվող տարածքների սանհանգույցների սալիկները կիսաքանդ են, տեղադրված զուգարանակոնքերը և լվացարանները մասամբ շարքից դուրս եկած, ջրամատակարարման համակարգերը անսարք են, բացակայում են օդափոխման տարրական պայմանները, միջանցքները, աստիճանավանդակները չեն ջեռուցվում, ջեռուցման սեզոնին անհարմարություն ստեղծելով աշխատակիցների և այցելուների համար, գրասենյակային տարածքներն աչքի են ընկնում մրոտված, աղտոտված պատերով, երկարատև ծառայությունից սևացած-մաշված և որոշ տեղերում քանդված մանրահատակով:

Անհրաժեշտ է տնտեսված գումարի սահմաններում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ:

 

3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Պետական գույքի պահպանում և արդյունավետ կառավարում:

 

4.Կարգավորման նպատակը և բնույթը

 

Հիմնանորոգման աշխատանքների իրականացման արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման աշխատակազմին նորմալ աշխատանքային պայմաններով ապահովում և պետական գույքի բարեկարգում:

 

 

5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

  Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:

 

6.Ակնկալվող արդյունքը

 

ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման աշխատակազմին նորմալ աշխատանքային պայմաններով ապահովում և պետական գույքի բարեկարգում:

 

7.Այլ տեղեկություններ

Չկան:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1194-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

 

1.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ լրացումների անհրաժեշտությունը

Չկա

2.Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

Ստանձնած պարտավորություններ չկան:

 

Տեղեկանք հասարակության մասնակցության մասին

1.Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը

Որոշման նախագծի քննարկմանը հասարակությունը չի ներգրավվել, քանի որ այն լայն հասարակական շահերի խնդիրներ չի շոշափում:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1194-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Обсуждалось

    07.06.2017 - 24.06.2017

  • Тип

    Приказ решение

  • Область

    Управление государственным имуществом

  • Министерство

    Комитет по управлению государственным имуществом

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8428

Принт