«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1194-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Իրավական ակտի հիմնավորումը
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1194-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
1.Անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 30.07.2015թ.-ի թիվ 968-Ն որոշմամբ «Երևան քաղաքի Կառավարական N 2 մասնաշենքի հասցեում գտնվող շենքի բաղադրիչը համարվող տարածքները սեփականատերերից ձեռքբերում և Երևան քաղաքի Կառավարական N 2 շենքի սեփականատեր «Տանգո» ՓԲ ընկերության օտարման գործարքների վճարահաշվարկային գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման նախահաշվով հաստատված վճարահաշվարկային գործառնություններն ավարտված են, արդյունքում տնտեսվել է 50 369 310 ՀՀ դրամ, որը ներկա պահին առկա է Վարչության անվամբ բացված արտաբյուջետային հաշվում` որպես տարեսկզբի ազատ մնացորդ:
ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմը 2005 թվականից տեղակայված է ք. Երևան, Տիգրան Մեծի 4 հասցեում և գործունեությունն իրականացնում է շենքի 3-րդ, 4-րդ և 6-րդ հարկերում գտնվող տարածքներում և 2005-2017թթ. ընկած ամբողջ ժամանակահատվածում վերագրյալ տարածքում ընթացիկ կամ հիմնանորոգման որևէ աշխատանք չի իրականացվել: Արդյունքում, Վարչության կողմից զբաղեցված տարածքները գտնվում են անմխիթար վիճակում, ուստի խիստ անհրաժեշտություն է առաջացել մշակելու ՀՀ կառավարության որոշման վերոնշյալ նախագիծը` Տիգրան Մեծի 4 հասցեում Վարչության կողմից զբաղեցվող տարածքների հիմնանորոգումն արտաբյուջետային հաշվի ազատ մնացորդի միջոցներով իրականացնելու համար:
2.Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Ներկայումս Վարչության կողմից զբաղեցվող տարածքների սանհանգույցների սալիկները կիսաքանդ են, տեղադրված զուգարանակոնքերը և լվացարանները մասամբ շարքից դուրս եկած, ջրամատակարարման համակարգերը անսարք են, բացակայում են օդափոխման տարրական պայմանները, միջանցքները, աստիճանավանդակները չեն ջեռուցվում, ջեռուցման սեզոնին անհարմարություն ստեղծելով աշխատակիցների և այցելուների համար, գրասենյակային տարածքներն աչքի են ընկնում մրոտված, աղտոտված պատերով, երկարատև ծառայությունից սևացած-մաշված և որոշ տեղերում քանդված մանրահատակով:
Անհրաժեշտ է տնտեսված գումարի սահմաններում իրականացնել հիմնանորոգման աշխատանքներ:
3.Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Պետական գույքի պահպանում և արդյունավետ կառավարում:
4.Կարգավորման նպատակը և բնույթը
Հիմնանորոգման աշխատանքների իրականացման արդյունքում ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման աշխատակազմին նորմալ աշխատանքային պայմաններով ապահովում և պետական գույքի բարեկարգում:
5.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագծի մշակմանը այլ ինստիտուտներ և անձինք չեն մասնակցել:
6.Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման աշխատակազմին նորմալ աշխատանքային պայմաններով ապահովում և պետական գույքի բարեկարգում:
7.Այլ տեղեկություններ
Չկան:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1194-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին
1.Այլ իրավական ակտերում փոփոխությունների և /կամ լրացումների անհրաժեշտությունը
Չկա
2.Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը
Ստանձնած պարտավորություններ չկան:
Տեղեկանք հասարակության մասնակցության մասին
1.Հասարակությանը նախագծի վերաբերյալ իրազեկումը
Որոշման նախագծի քննարկմանը հասարակությունը չի ներգրավվել, քանի որ այն լայն հասարակական շահերի խնդիրներ չի շոշափում:
Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հոկտեմբերի 30-ի N 1194-Ա որոշման մեջ լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Քննարկվել է
07.06.2017 - 24.06.2017
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Պետական գույքի կառավարում
-
Նախարարություն
Պետական գույքի կառավարման կոմիտե
Դիտումներ` 8443
Տպել