В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
0 - Против
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունումը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ-238-Ն ,««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն և ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2020թ. ապրիլի 16-ի ՀՕ- 229-Ն oրենքների ընդունմամբ:
1.1. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Վերը նշված օրենսդրական փոփոխություններով էապես պարզեցվել է նպաստները, այդ թվում` միանվագ վճարվող նպաստներն անկանխիկ եղանակով վճարելու վարչարարությունը:
Մասնավորապես, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, որպես հատուկ հաշիվ, սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշիվը՝ միանվագ բնույթ կրող նպաստների և դրամական այլ վճարների վճարուն անկանխիկ եղանակով վճարելու համար:
Սահմանվել է, որ միանվագ դրամական վճարների հաշիվը բանկում բացվում է լիազոր մարմնի տված` անձի տվյալների հիման վրա։ Ընդ որում, ՀՀ կառավարության լիազորած պետական մարմնի և բանկի միջև կնքվող՝ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը սահմանելու լիազորությունը վերապահվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։
Նշված օրենսդրական փոփոխություններին համապատասխան Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանվել են այն գումարները, որոնք վճարվելու են միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրվելու միջոցով: Ընդ որում, որոշման համաձայն՝ այդ գումարները անկանխիկ եղանակով վճարվում են 2020 թվականի հուլիսի 1-ից՝ լիազոր մարմնի (Սոցիալական ապահովության ծառայության) հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Այդ ժամկետն առավելագույնը 3 մասով կարող է երկարաձգվել այն դեպքում, երբ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկին անհրաժեշտ է մշակել և ներդնել այդ պայմանագիրը կատարելու համար ծրագրային ապահովում:
Միաժամանակ ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ oրենքով էլ սահմանվել է, որ երեխայի ծննդյան միանվագ նպաստը (բացառությամբ ընտանեկան դրամագլխի) վճարվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կարգով այն անձի անվամբ բացված միանվագ դրամական վճարների հաշվին մուտքագրելու միջոցով, որին նշանակվել է նպաստը։
Հարկ է նաև նկատի ունենալ, որ Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունվել է 17.04.2020 թ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ««Պետական նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն ուժը կորցրած են ճանաչվել «Պետական նպաստների մասին» օրենքի 25-րդ հոդվածի 7-րդ, 8-րդ մասերը և 26-րդ հոդվածը (ընտանեկան դրամագլխին վերաբերող դրույթները):
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը՝ առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ:
- Կարգավորման առարկան
Նախագծով նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրի օրինակելի ձևը, քանի որ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանվել է միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրի օրինակելի ձևը:
Նախագծով նախատեսվում է նաև, որ 2020 թվականի հուլիսի 1-ից հետո երեխայի ծննդյան միանվագ նպաստը անկանխիկ եղանակով վճարվելու է լիազոր մարմնի հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով: Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը վճարումներն իրականացվելու են գործող պայմանագրերի հիման վրա:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի ««Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ 2017թ. դեկտեմբերի 6-ի ՀՕ- 240-Ն օրենքի կիրարկումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
ՏԵՂԵԿԱՆՔ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ կամ լրացումներ կատարելու անհրաժեշտության բացակայության մասին
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում չկա:
-
Обсуждалось
17.06.2020 - 02.07.2020
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 5594
Принт