В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
3 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
___________________ 2020 թվականի N –Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 6-Ի N 275-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ մասի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6‑ի «Երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը սահմանելու, երեխայի ծննդյան միանվագ նպաստ նշանակելու և վճարելու կարգը հաստատելու մասին» N 275-Ն որոշման մեջ (այսուհետ` որոշում) կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները`
- որոշման 1-ին կետի 4-րդ ենթակետում և N 1 հավելվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետում «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով.
- որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետը և N 3 հավելվածը ճանաչել ուժը կորցրած.
- որոշման N 1 հավելվածում`
ա. 2-րդ կետի 5-րդ և 6-րդ ենթակետերը ճանաչել ուժը կորցրած և 2-րդ կետի 7-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ և 9-րդ ենթակետերով.
«8) բանկ` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության (այսուհետ` ծառայություն) հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկ.
9) բանկային հաշիվ` Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածով սահմանված կարգով բանկում բացված միանվագ դրամական վճարների հաշիվ:».
բ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «ծնողի էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով.
գ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «գ» պարբերությունից հանել «նպաստի` ուղղակի վճարվող գումարը վճարելու համար ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձի) բանկային հաշվի համարը կամ» բառերը, իսկ «ստանալ» բառից հետո լրացնել «նպաստի» բառը.
դ. 3-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունը ճանաչել ուժը կորցրած.
ե. 3-րդ կետի 1-ին ենթակետը լրացնել հետևյալ խմբագրությամբ «ե» պարբերություն.
«ե. նշում այն մասին, որ դիմողը տեղեկացված է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում, նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում դադարում է ծնողի` նպաստ ստանալու իրավունքը և նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».
զ. 3.5-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3) այն բանկի անվանումը, որտեղից ծնողը ցանկանում է ստանալ նպաստի գումարը.».
է. 3.6-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.7-րդ կետ.
«3.7. Առցանց ներկայացված տվյալների հիման վրա նպաստը նշանակելու դեպքում`
1 հաղորդագրություն է ուղարկվում ծրագրային միջավայրում մուտքագրված էլեկտրոնային փոստի հասցեին և e-citizeո համակարգում ծնողին հատկացված պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին, որով դիմողը ծանուցվում է, որ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում նպաստի գումարը մասնակի կամ ամբողջությամբ ստանալու պահանջ բանկին չներկայացնելու դեպքում դադարում է ծնողի` նպաստ ստանալու իրավունքը և նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե,
2) նպաստի գումարն սույն կարգի 25-րդ կետում նշված լիազորագրով չի վճարվում: Նպաստի գումարը ծնողի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այն լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում:».
ը. 4-րդ կետի 1-ին ենթակետից հանել «հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չստանալու մասին տեղեկանքը» բառերը.
թ. 4.1-ին կետը «բաժին է ներկայացվել» բառերից հետո լրացնել «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի կողմից տրված» բառերով.
ժ. 20-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20. Նոր ծնված երեխայից հրաժարվելու, նոր ծնված երեխային բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպությունում (մանկատուն) տեղավորելու, նոր ծնված երեխայի որդեգրվելու կամ առանց ծնողական խնամքի մնացած երեխայի կարգավիճակ ձեռք բերելու դեպքում ծնողը կորցնում է նպաստ ստանալու իրավունքը:».
ժա. 22-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«22. Եթե նոր ծնված երեխան (նոր ծնված երեխաներից մեկը) մահացել է ծնվելուց հետո` մինչև նպաստի համար դիմելը, ապա նպաստը նշանակվում և վճարվում է ընդհանուր հիմունքներով:.
ժբ. 23-րդ կետում «նպաստի» բառից հետո հանել «` ուղղակի վճարվող» բառերը, իսկ 23-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 23.1-ին կետ.
«23.1. Ներկայացված փաստաթղթերի հիման վրա դրանք ներկայացնելու օրվա դրությամբ գործող օրենսդրությամբ սահմանված չափով նպաստը նշանակվելուց և վճարվելուց (վճարման ցուցակ ներառվելուց) հետո նոր ծնված երեխայի ծննդյան ամսվանից հետո 12 ամսվա ընթացքում լրացուցիչ փաստաթղթեր ներկայացվելու դեպքում, որոնց արդյունքում փոխվում է նոր ծնված երեխայի կարգաթիվը, չվճարված նպաստի գումարը վճարվում է ընդհանուր հիմունքներով` հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6 ի N 275-Ն որոշման 1-ին կետի 1-3-րդ ենթակետերի դրույթները: Ընդ որում, այս դեպքում չվճարված նպաստի գումարը վճարելու համար բանկում բացվում է նոր բանկային հաշիվ։ Սույն կետում նշված` չվճարված նպաստի գումարը նոր ծնված երեխայի ծննդյան կապակցությամբ նշանակված (վճարման ցուցակ ներառված) և նոր ծնված երեխայի՝ լրացուցիչ փաստաթղթերի հիման վրա որոշված կարգաթվին համապատասխան վճարման ենթակա գումարների տարբերությունն է:».
ժգ. 24-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«24. Նպաստի գումարը վճարվում է անկանխիկ եղանակով` ծնողի (սույն կարգով սահմանված դեպքում՝ նրա լիազորած անձի) անվամբ բանկում բացված բանկային հաշվին փոխանցելու միջոցով:».
ժդ. 25-րդ կետից հանել 1-ին նախադասությունը և «նպաստի» բառից հետո «` ուղղակի վճարվող» բառերը, իսկ «փոխանցվելու միջոցով: բառերը փոխարինել «փոխանցվելու միջոցով: Նպաստի գումարը ծնողի կամ այլ անձի բանկային հաշվին փոխանցելուց հետո, այդ գումարը լիազորված անձին վճարում է բանկը` նոտարական կարգով վավերացված կամ դրան հավասարեցված լիազորագիրը բանկ ներկայացնելու դեպքում` միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում:» բառերով.
ժե. 27-րդ կետը ճանաչել ուժը կորցրած.
ժզ. 30-րդ կետի 1-ին ենթակետի «ա» պարբերությունը «հասցեն,» բառից հետո լրացնել «էլեկտրոնային հասցեն և հեռախոսահամարը (առկայության դեպքում),» բառերով,
ժէ. 30-րդ կետի 1-ին ենթակետի «դ» պարբերությունից «նպաստի» բառից հետո հանել «` ուղղակի վճարվող» բառերը և «համար» բառից հետո` «դիմումը ներկայացնող ծնողի բանկային հաշվի համարը կամ» բառերը, իսկ «դ» պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» պարբերությամբ.
«ե. նշում այն մասին, որ որ դիմողը ծնողը տեղեկացված է, որ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը բանկին չներկայացնելու (միանվագ դրամական վճարների հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրություն չանելու) դեպքում դադարեցվում է նպաստ ստանալու իր իրավունքը, իսկ նպաստի գումարը վերադարձվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե:».
ժը. 32-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 32.1-րդ կետ.
«32.1. Նշանակված, սակայն ծնողի մահվան պատճառով չվճարված նպաստը դիմումը ներկայացնող ծնողին վճարելու վերաբերյալ որոշում կայացնելու դեպքում ծառայությունը ծնողի տվյալները միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում տեղեկացնում է բանկին:».
ժթ. 34-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 35-րդ կետ.
«35. Նպաստի գումարը շահառուի կամ նրա լիազորած անձի անվամբ բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից հաշված՝ 12 ամսվա ընթացքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 928.8-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը (բանկային հաշվին առկա միջոցները դուրս գրելու կարգադրությունը) բանկին չներկայացնելու դեպքում ծնողի` նպաստ ստանալու իրավունքը դադարեցվում է և բանկային հաշվին մուտքագրված նպաստի գումարը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե է վերադարձվում ծառայության և բանկի միջև կնքված միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագրով սահմանված կարգով և ժամկետում: Սույն կարգի 23.1-ին կետում նշված դեպքում 12-ամսյա ժամկետը հաշվարկվում է ընդհանուր հիմունքներով՝ նոր բանկային հաշիվ բացելու համար անհրաժեշտ տվյալները բանկին փոխանցելու ամսվանից:»:
- որոշման N 2 հավելվածում 4-րդ կետը 9-րդ ենթակետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ.
«10) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձը 2020 թվականի հուլիս 1-ից հետո ընտանեկան դրամագլխի միջոցները կարող է տնօրինել նաև միանվագ կարգով:»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
- 2020 թվականի հուլիսի 1-ից երեխայի ծննդյան միանվագ նպաստը անկանխիկ եղանակով վճարվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության հետ միանվագ դրամական վճարների հաշվի պայմանագիր կնքած բանկերի միջոցով՝ Կառավարության 2020 թվականի մարտի 12-ի N 287-Ն որոշմամբ սահմանված կարգով:
- Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը կնքված երեխայի ծննդյան միանվագ նպաստի անկանխիկ վճարման, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման (ընտանեկան դրամագլխի սպասարկման) պայմանագրերի՝ ընտանեկան դրամագլխի սպասարկմանը վերաբերող դրույթները գործում են (բանկում բացված պետական աջակցության հաշիվները սպասարկվում են) մինչև մինչև բանկի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 6-ի N 275-Ն որոշմամբ հաստատված N 3 հավելվածի 4-րդ կետի 8-րդ ենթակետում նշված տեղեկատվությունը (բանկում սպասարկվող պետական աջակցության հաշիվների` հաշվետու ամսվա տվյալների վերաբերյալ) վերջին անգամ լիազոր մարմնին տրամադրելու ամիսը:
- Պետական աջակցության հաշվին մուտքագրված գումարները (մնացորդները) ընտանեկան դրամագլուխը տնօրինելու իրավունք ունեցող անձի դիմումի հիման վրա 2020 թվականի հուլիս 1-ից հետո կարող են տնօրինվել նաև միանվագ:
-
Обсуждалось
17.06.2020 - 02.07.2020
-
Тип
Pешение
-
Область
Социальное обеспечение
-
Министерство
Министерство труда и социальных вопросов
Просмотры 5595
Принт