Добавить в избранное
«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | ,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ 18.06.2020 11:35:15 | Առաջարկում ենք ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը չներկայացնել՝ միայն հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի արձանագրությանը՝ որպես միակ հիմնավորում, որքան էլ այն իրավակիրառ նորմի կարգավիճակ ունենա: Առաջարկում ենք ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը ներկայացնել՝ հիմք ընդունելով գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջները, և դրանց տրամաբանության ներքո ներկայացնել հետագա իրավակարգավորումների նման փոփոխության անհրաժեշտությունը: Անկախ դատական համակարգի նկատմամբ ներկա վստահության աստիճանից, պետք է հաշվի առնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր որոշումները կայացնում է՝ հիմք ընդունելով գործող օրենսդրության պահանջները, որոնք էլ պետք է հիմք հանդիսանան նաև ՀՀ կառավարության գործունեության, այդ թվում որոշումներ ընդունելու համար: Հակառակ դեպքում պետք է ստեղծվի պրակտիկա, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին պարտադիր հաջորդի համապատասխան նորմատիվ իրավական ակտի փոփոխություն: Պետք է նշել նաև, որ նման իրավական հետևանքներ կարող են առայժմ ունենալ միայն ՍԴ համապատասխան որոշումները: Առաջարկում ենք Նախագծից հանել 2-րդ հոդվածը, քանի որ այն արդեն կարգավորվում է նույն օրենքի 105-րդ հոդվածով, որում էլ հղում է կատարվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77.3 - 77.5-րդ հոդվածներին: Պետք է հաշվի առնել նշված իրավակարգավորումներում ամրագրված <<խորհրդատվություն մատուցել>> և <<գրավոր ցուցումներ տալու >> եզրույթները: |