Добавить в избранное

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Անհրաժեշտություն է առաջացել մարզպետի կարգավիճակ ունեցող Երևանի քաղաքապետի, Երևան քաղաքի շրջանային խորհուրդների և նրանց գործադիր մարմինների կողմից ընդունված և իրենց իրավական ուժը պահպանած ակտերի փոփոխման, լրացման, ուժը կորցրած ճանաչելու կամ դրանց կատարումն ապահովելու լիազորությունը պատվիրակել Երևանի քաղաքապետին՝ սահմանելով, որ ըստ անհրաժեշտության Երևանի քաղաքապետարանին մասնագիտական աջակցություն է ցուցաբերելու տարածքային կառավարման բնագավառի պետական լիազոր մարմինը:

 

  • Обсуждалось

    17.06.2020 - 03.07.2020

  • Тип

    Закон

  • Область

    Территориальное управление и развитие

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6734

Принт

Предложения

,,Քաղաքաշինություն և տնտեսություն,, ՀԿ

18.06.2020

Առաջարկում ենք ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը չներկայացնել՝ միայն հղում կատարելով ՀՀ վճռաբեկ դատարանի արձանագրությանը՝ որպես միակ հիմնավորում, որքան էլ այն իրավակիրառ նորմի կարգավիճակ ունենա: Առաջարկում ենք ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնավորումը ներկայացնել՝ հիմք ընդունելով գործող նորմատիվ իրավական ակտերի պահանջները, և դրանց տրամաբանության ներքո ներկայացնել հետագա իրավակարգավորումների նման փոփոխության անհրաժեշտությունը: Անկախ դատական համակարգի նկատմամբ ներկա վստահության աստիճանից, պետք է հաշվի առնել, որ ՀՀ վճռաբեկ դատարանը իր որոշումները կայացնում է՝ հիմք ընդունելով գործող օրենսդրության պահանջները, որոնք էլ պետք է հիմք հանդիսանան նաև ՀՀ կառավարության գործունեության, այդ թվում որոշումներ ընդունելու համար: Հակառակ դեպքում պետք է ստեղծվի պրակտիկա, որ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումներին պարտադիր հաջորդի համապատասխան նորմատիվ իրավական ակտի փոփոխություն: Պետք է նշել նաև, որ նման իրավական հետևանքներ կարող են առայժմ ունենալ միայն ՍԴ համապատասխան որոշումները: Առաջարկում ենք Նախագծից հանել 2-րդ հոդվածը, քանի որ այն արդեն կարգավորվում է նույն օրենքի 105-րդ հոդվածով, որում էլ հղում է կատարվում «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 77.3 - 77.5-րդ հոդվածներին: Պետք է հաշվի առնել նշված իրավակարգավորումներում ամրագրված <<խորհրդատվություն մատուցել>> և <<գրավոր ցուցումներ տալու >> եզրույթները:

Узнать больше