Добавить в избранное

Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին հրամանի նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 ՀՐԱՄԱՆ

N -  Ն

Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը, ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը և ծախսերի նախահաշիվը հաստատելու մասին

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 1313-Ն որոշման 13-րդ կետի 2-րդ ենթակետը`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`

  1. Հաստատել`

1) Ստանդարտների մշակման ծառայությունների 2017 թվականի ծրագիրը` համաձայն N 1 Հավելվածի:

2) Ստանդարտացման 2017 թվականի աշխատանքների ցանկը` համաձայն N 2 Հավելվածի:

3) Ծախսերի նախահաշիվը` համաձայն N 3 Հավելվածի:

2.Սույն հրամանի կատարման հսկողությունը վերապահել Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Է. Տարասյանին:

 

ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆ

 

Հավելված № 1

ՀՀ տնտեսական զարգացման և

 ներդրումների նախարարի

____ ___________ 2017թ.

№       -Ն հրաման

 

2017 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳԻՐ

ՍՏԱՆԴԱՐՏՆԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ

ՆԱԽԱԲԱՆ

Հայաստանի Հանրապետության տնտեսության զարգացման և միջազգային ու ԵՏՄ-ի շուկաների հետ ինտեգրման գործընթացում կարևոր է միասնական ներդաշնակ ստանդարտների առկայությունը: Միասնական ներդաշնակ ստանդարտները ոչ միայն խթանում են միջազգային առևտուրը, այլև նպաստում են համաշխարհային լավագույն փորձի ու գիտելիքի տարածմանը, տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը, էներգախնայողությանը, շրջակա միջավայրի պահպանու­թյանը, գործարարության զարգացմանը, մարդկանց կյանքի ու առողջության անվտանգության ապահովմանը և այլն:

Հայաստանի ազգային ստանդարտների «Ստանդարտների մշակման ծառայու­թյունների 2017 թվականի ծրագիրը» (այսուհետ` ծրագիր) նախատեսում է մշակել միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ այնպիսի ազգային ստանդարտներ, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տնտեսության տեխնո­լոգիական բազայի արդիականացմանը և նորարարական ենթակառուցվածքի զարգաց­մանը, ինչպես նաև առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացմանն ու արտա­հան­ման ծավալների խթանմանը միջազգային շուկաներում և Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում:

Ծրագրի նախագծի մշակման համար հիմք են ծառայել միջազգային և տարածաշրջանային ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ միջազգային և Հայաստանի Հանրապետության մի շարք իրավական ակտերի և Առևտրի համաշխարհային կազմա­կեր­պության Առևտրում տեխնիկական խոչընդոտների վերացման համաձայնագրի պահանջները:

 1.ԾՐԱԳՐԻ ՄՇԱԿՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ

        1.  Ծրագրի մշակման համար հիմք են ծառայել`

          1) «Ստանդարտացման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-21-Ն օրենքը.

          2) «Տեխնիկական կանոնակարգման մասին» Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-19-Ն օրենքը.

          3) «Հավատարմագրման մասին»  Հայաստանի Հանրապետության 2012 թվականի փետրվարի 8-ի ՀՕ-20-Ն օրենքը.

      4) Առևտրի համաշխարհային կազմակերպության 2002 թվականի դեկտեմբերի 10-ի «Առևտրի տեխնիկական խոչընդոտների համաձայնագրի» պահանջները՝ միջազգային և եվրոպական ստանդարտների հետ ազգային ստանդարտների ներդաշնակեցման վերաբերյալ.

         5) Հայաստանի Հանրապետության նախագահի 2009 թվականի հունիսի 26-ի «Հայաստանի Հանրապետության տեղեկատվական անվտանգության հայեցակարգը հաստատելու մասին» N ՆԿ-97-Ն կարգադրությունը

     6) «Էներգախնայողության և վերականգնվող էներգիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության 2011 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-130-Ն օրենքը.

         7) ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 22-ի նիստի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգը» N50 արձանագրային որոշումը.

       8) Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 31-ի «Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգության ապահովման հայեցակարգի դրույթների իրականացումն ապահովող 2014-2020 թվականների միջոցառումների ծրագիր-ժամանակացույցը հաստատելու մասին» N 836-Ն որոշումը.

        9) Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվա­կանի դեկտեմբերի 30-ի նիստի N 51 արձանագրության 17-րդ կետով հավանության արժանա­ցած՝ Գործող քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթ­երի համակարգի` եվրոպական նորմերին համապատասխանեցման առաջնա­հերթ միջոցա­ռումների ծրագիրը.

        10) «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագիրը.

        11) ՀՀ նախագահի 26 հունիսի 2009 թ. ՆԿ-97-Ն կարգադրությամբ հաստատված «Տեղեկատվական անվտանգության հայեցակարգը».

    12) Հայաստանի Հանրապետության պետական կառավարման մարմիններից, ստանդարտացման 26 տեխնիկական հանձնաժողովների կողմից ներկայացված առաջարկությունները.

        13) Միջազգային (ԻՍՕ) և տարածաշրջանային (ՍԵՆ, ՄՏԽ) կազմակերպությունների ստանդարտացման աշխատանքների արդյունքները:

 

    2.ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿՆԵՐԸ ԵՎ ԴՐԱ ԻՐԱԿԱՆԱՑՈՒՄԻՑ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

    2. Ծրագրի նպատակներն են`

       1) նպաստել միջազգային լավագույն փորձի և գիտելիքների տարածմանը.

      2) միջազգային և եվրոպական ստանդարտների ներդաշնակեցման միջոցով նպաստել տնտեսության տարբեր ճյուղերում նորագույն տեխնոլոգիաների, նորամուծությունների և լավագույն փորձի ներդրմանը.

        3) նպաստել սպառողական շուկայում արտադրանքի անվտանգության ապահովմանը.

        4) խթանել հայրենական արտադրանքի որակի և մրցունակության բարձրացումը.

        5) ապահովել տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարումը.

        6) վերացնել առևտրում առկա տեխնիկական խոչընդոտները.

     7) ապահովել սպառողների շահերի պաշտպանությունը և սպառողական իրազեկության բարձրացումը տեխնիկական կանոնակարգման ենթակա ոլորտներում.

        8) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգերի պահանջների ապահովում.

      9) Հայաստանի Հանրապետության օրենսդիր և պետական կառավարման մարմիններն ու կազմակերպություններն ապահովել լավագույն փորձի ու գիտելիքի վրա հիմնված նորմատիվատեխնիկական բազայով` որոշումների ընդունման գործընթացին աջակցելու և Հայաս­­տանի Հանրապետության օրենսդրության կատարելագործման համար կիրառելու նպատակով:

 

    3.Ծրագրի իրականացումից ակնկալվող արդյունքներն են`

1) ազգային ստանդարտների մշակում և կիրառում`

ա. ռազմաարդյունաբերության համակարգում աշխատանքների կարգավորում և բարելավում.

բ. շենքերի էներգաարդյունավետության բարելավում և էներգախնայողության ապահովում.

գ. տեղեկատվական անվտանգության ապահովում.

դ. շինարարական նյութերի և արտադրանքի որակի և անվտանգության ապահովում.

ե. սննդամթերքի և գյուղատնտեսական արտադրության ոլորտում գործարարների համար բարենպաստ պայմանների ստեղծում՝ արտահանման ծավալներն ավելացնելու համար, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգերի պահանջների կատարման ապահովում.

զ. նավթամթերքի պատշաճ պահպանման ապահովում.

է. տրանսպորտային միջոցներում օգտագործվող գազի բալոնների անվտանգության գնահատում և ապահովում. 

ը. Հայաստանի Հանրապետության հանքային ջրերի տեսակների ճշգրտում և աջակցություն ԵՏՄ տարածք դրանց իրացման գործընթացին. 

թ. բուսական և կենդանական ճարպերի ու յուղերի փորձարկման մեթոդների արդիականացում, արդյունքների հավաստիության ապահովում.

ժ. ՀՀ կազմակերպություններում որակի կառավարման համակարգերի ներդրման բարելավում.

2) միջազգային ստանդարտներին ազգային ստանդարտների ներդաշնակեցման մակարդակի բարձրացումը կխթանի՝

ա. նորարարական տեխնոլոգիաների ներդրումը Հայաստանի Հանրապետության տնտեսությունում.

բ. հայրենական արտադրանքի մրցունակության և շահութաբերության բարձրացումը.

գ. չհիմնավորված տեխնիկական խոչընդոտների վերացումը՝ ապահովելով ազատ առևտուր.

3) ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցություն՝

ա. Ստանդարտացման միջազգային, տարածաշրջանային կազմակերպությունների հետ համագործակցությունն ու աշխատանքների կազմակերպման ծրագիրը հնարավորություն են տալիս մասնակցելու Ստանդարտացման միջազգային կազմա­կերպության (ԻՍՕ), Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) և ԱՊՀ ստանդարտացման միջպետական խորհրդի, ԵՏՄ-ի ու դրանց ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների աշխատանքներին, կիրառելու այդ կազմակերպությունների կողմից ընդունված ստանդարտները, ներկայացնելու նրանց կողմից մշակված ստանդարտների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության շահագրգիռ մարմինների և Ստանդարտների ազգային ինստիտուտի առաջարկությունները` դրանով նպաստելով հայրենական արտադրողների կողմից արտադրված ու մատուցված ծառայությունների արտահանմանը՝ ինչպես միջազգային, այնպես էլ՝ տարածաշրջանային (Եվրամիության, ԵՏՄ և ԱՊՀ երկրներ) շուկաներ: Բացի դրանից, հանդիսանալով միջազգային ստանդարտացման վերը նշված կազմակերպությունների անդամ, Ստանդարտների ազգային ինստիտուտը պարտավոր է մասնակից լինել այդ կազմակերպություններին աշխատանքներին և ակտիվորեն մասնակցել հրավիրվող խորհրդակցություններին ու տարեկան վեհաժողովներին: Այդպիսի մասնակցությունը բարձրացնում է Հայաստանի Հանրապետության հեղինակությունը միջազգային ասպարեզում և ամեն անգամ թույլ է տալիս հիմք դնել տարբեր շահագրգիռ կազմակերպությունների հետ նոր շահավետ համագործակցության.

4) Ստանդարտների ազգային ֆոնդի վարման և տեղեկատվական սպասարկման աշխատանքներ՝

ա. Ստանդարտների ազգային ֆոնդի համալրման ու վարման աշխատանքներն ըստ ծրագրի հնարավորություն են տալիս Հայաստանի Հանրապետությանն ունենալու ազգային ստանդարտների արդիականացված ֆոնդ՝ միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ․

բ. 2017 թվականին իրականացվելու են ազգային ֆոնդի համալրման միջոցառումներ, որի արդյունքում ազգային ֆոնդը համալրվելու է շուրջ 1500 միջազգային (ԻՍՕ), 1100 եվրոպական (ԵՆ), 750 ՌԴ (ԳՕՍՏ Ռ) և 2050 միջպետական (ԳՕՍՏ) նոր ստանդարտներով: Այդ նոր ստանդարտները որպես տեղեկատվական ռեսուրս են ծառայում Հայաստանի Հանրապետության պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և շահագրգիռ անձանց համար` տնտեսության տարբեր ճյուղերում անհրաժեշտ և պահանջված գիտելիքների, տեխնոլոգիաների, կառավարման լավագույն փորձի, խորհրդատվության և ուղեցույցների կիրառման նպատակով:

  

III. ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ

 4.Ծրագրի շրջանակներում աշխատանքներն իրականացվելու են հետևյալ սկզբունքների համաձայն`

1) ազգային ստանդարտների մշակման, ընդունման և կամավոր կիրառման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի կամավոր ու հավասար մասնակցության իրավունքի պահպանում.

2) շահագրգիռ կողմերի փոխհամաձայնության վրա հիմնված ազգային ստանդարտների մշակում և ընդունում.

3) ստանդարտացման գործընթացի բոլոր փուլերում աշխատանքների թափանցիկություն և պատշաճ մակարդակով հանրային իրազեկում.

4) ստանդարտացման գործընթացում շահագրգիռ կողմերի համընդհանուր շահերի նկատմամբ որևէ անձնական շահի գերիշխման կանխարգելում.

5) ազգային ստանդարտների համապատասխանություն միմյանց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը.

6) գիտության և տեխնոլոգիայի համաշխարհային նորարարական, առաջադիմական նվաճումների միջազգային (այդ թվում` եվրոպական) ստանդարտացման կանոններն ու արդյունքները հաշվի առնելը.

7) միջազգային և տարածաշրջանային ստանդարտներին ներդաշնակ ազգային ստանդարտների մշակում` հաշվի առնելով աշխարհագրական, կլիմայական և հիմնարար տեխնոլոգիական բնույթի տարբերությունների առկայությունը.

8) գործողության մեջ դրված ազգային ստանդարտների և դրանց փոփոխությունների պատշաճ ծանուցում բոլոր շահագրգիռ կողմերին.

9) ստանդարտացման աշխատանքների իրականացում՝ տեխնիկական հանձնաժողովների և աշխատանքային խմբերի միջոցով:

   4.ԾՐԱԳՐԱՅԻՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳԸ

 5. Ստանդարտների մշակման ծառայությունների ծրագիրը ձևավորվել է ստանդարտացման ոլորտի շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում` ՀՀ պետական կառավարման մարմինների և ստանդարտացման տեխնիկական հանձնաժողովների առաջարկությունների հիման վրա: Այն նաև մեծապես հիմնված է ՀՀ տնտեսական գերակայությունների, ՀՀ տնտեսական քաղաքականությամբ սահմանված ծրագրերի իրականացման և միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորություններից բխող պահանջների վրա.

 6. Ստանդարտացման աշխատանքների ծրագրով նախատեսվում է մշակել ազգային ստանդարտների նախագծեր՝ տնտեսության և արդյունաբերության հետևյալ ոլորտների համար.

1) Ռազմաարդյունաբերություն Ռազմաարդյունաբերության ոլորտի իրավական դաշտի կատարելագործման նպատակով ծրագրով նախատեսված է մշակել  ռազմաարդյունաբերության ոլորտի ստանդարտներ: Նախատեսվում է մշակել ռազմական տեխնիկայի արտադրանքի մշակման և արտադրության կազմակերպման համակարգի ստանդարտներ, որոնց ներդրման և կիրառման արդյունքում կկարգավորվի համապատասխան արտադրություններում որակի կառավարման համակարգերի ներդրումը և կհամալրվի ռազմաարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ փաստաթղթերի բազան:

2) Էներգախնայողություն և էներգաարդյունավետություն. Նշված ոլորտում նախատես­վում է մշակել շեն­քերում ջեռուցման համակարգերի արդյունավետության հաշվարկման և գնահատման մեթոդներ` միջազգային պահանջներին ներդաշնակ:

3) Շինարարություն և շինանյութերի արտադրություն. Քաղաքաշինության ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնք կապահովեն ավտոճանապարհային շինարարական աշխատանքներում օգտագործվող բետոնի համար արդիականացված փորձարկման մեթոդի կիրառումը և բետոնի տեխնիկական պահանջների սահմանումը՝ եվրոպական ստանդարտներին ներդաշնակ: Նշված ոլորտում նախատեսվում են նաև մշակել ստանդարտներ, որոնք սահմանում են շենքերում ջերմամեկուսացման բնութագրերը՝ միջազգային պահանջներին ներդաշնակ:

4) Տեղեկատվական տեխնոլոգիաներ. տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգության ոլորտում նախատեսվում է արդի միջազգային ստանդարտներին համապատասխան սահմանել տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի վերլուծության և տերմինների ու սահմանումների, ինչպես նաև ՀՀ ֆինանսական կազմակերպությունների կողմից կիրառվող տեղային և միջազգային փոխանակման նույնականացման քարտերի կառուցվածքի ու բովանդակության և դրանց կիրառման ընթացակարգերի կարգավորման վերաբերյալ պահանջներ:

5) Տրանսպորտ. տրանսպորտի ոլորտում նախատեսվում է մշակել ստանդարտներ, որոնցով սահմանվում են ավտոմեքենաների արտաքին աղմուկի թոււյլատրելի մակարդակները և չափման մեթոդները և տրանսպորտային միջոցներում օգտագործվող գազի բալոնների անվտանգության գնահատման և ապահովման մեխանիզմները:

6) Նավթամթերք. նավթամթերքի (դիզելային վառելիքի և բենզինի) ոլորտում մշակվող ստանդարտների միջոցով սահմանվելու են դրանց պահպանման պայմանները և ապահովելու են անվտանգության արդի պահանջները, ինչպես նաև ավտոմոբիլային վառելիքին ներկայացվող պահանջները և արդիականացվելու են փորձարկման մեթոդները՝ եվրոպական ստանդարտներին ներդաշնակ:

7) Սննդամթերքի արտադրություն. ծրագրով նախատեսված է ազգային ստանդարտների մշակում շշալցված հանքային ջրերի տեսակների բնութագրերի և որակական ցուցանիշների սահմանում՝ բնորոշ ՀՀ-ում շահագործվող հանքային ջրերի հորատանցքերին, ինչպես նաև շշալցված խմելու ջրի միասնական որակական ցուցանիշների սահմանում, որը կաջակցի տվյալ արտադրատեսակները առանց խոչընդոտների արտահանել ԵՏՄ-ի տարածք: Նախատեսվում է նաև մշակել բուսական և կենդանական ճարպերի և յուղերի, անասնակերերի փորձարկման մեթոդի արդիականացում, արդյունքների հավաստիության և ճշգրտության բարձրացում ապահովող ստանդարտներ՝ միջազգային պահանջներին ներդաշնակ:

8) Կառավարման համակարգեր. տվյալ ոլորտում մշակվող ստանդարտը կապահովի որակի կառավարման համակարգերի փաստաթղթերում կիրառվող տերմինների և սահմանումների ներդաշնակեցում միջազգային արդիականացված տերմիններին:

    7. Միջազգային ու տարածաշրջանային ստանդարտացման համագործակցության ընդլայնումը.

1) Ստանդարտների ազգային ինստիտուտը 1997 թվականից Ստանդարտացման միջազգային կազմակերպության (ԻՍՕ) լիիրավ և 2007 թվականից Ստանդարտացման եվրոպական կոմիտեի (ՍԵՆ) գործընկեր և 2008 թվականից` միացող անդամ է: Մասնակցում է Ստանդարտացման միջազգային կազմակերպության 45 տեխնիկական հանձնաժողովի 18 ենթահանձնաժողովի և 3 քաղաքականության մշակման հանձնաժողովի, Ստանդարտաց­ման եվրոպական կոմիտեի 3 հանձնաժողովի աշխատանքներին: Միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի քննարկման կարևորագույն փուլերում ինստիտուտի մասնակցությունն ակտիվացնելու նպատակով անհրաժեշտ է նշված հեղինակավոր կազմա­կերպությունների ստանդարտացման տեխնիկական հանձնաժողով­ների մասնակցու­թյան ընդլայնում: Հաշվի առնելով երկրի տնտեսության զարգացման գերակա ուղղություն­ները` անհրաժեշտ է ակտիվացնել միջազգային ստանդարտացման աշխատանքները տնտեսության այդ ոլորտներն ընդգրկող տեխ­նիկական հանձնաժողովներում: Այս տեխնի­կական հանձնա­ժողովներում աշխատանքների ակտիվացումը կնպաստի միջազգային և եվրոպական ստանդարտների նախագծերի վերաբերյալ մասնագիտական կարծիքի ձևավորմանը, Հայաստանի Հանրապետությունում դրանց կիրառման անհրաժեշ­տության հիմնավորմանը: Միջազգային ու եվրոպական ստանդարտների ընդունման գործընթացում ստանդարտների քննարկման և ընդունման շղթան ամբողջական դարձնելու նկատառումով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում ստեղծել համանման տեխնիկական հանձնաժողովներ: Այս ստանդար­տացման հանձնաժողովներում իրենց համաձայնությամբ կընդգրկվեն պետական կառավարման, գիտական ինստիտուտների, հասարակական կազմա­կեր­պու­թյունների, արտադրական կազմակերպությունների ներկայա­ցուցիչներ, որոնք կաշխա­տեն միջազգային ու եվրոպական ստանդարտների նախագծերի փորձաքննության և հանձնաժողովներում դրանց կիրառման հնարավորու­թյունների գնահատ­ման ուղղությամբ, անհրա­ժեշտության դեպքում, կմշակվեն այդ ստանդարտ­ներին ներդաշ­նակ ազգային ստան­դարտներ:

2) Հայաստա

  • Обсуждалось

    06.02.2017 - 28.02.2017

  • Тип

    Приказ

  • Область

    Экономика, Экономическая

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11407

Принт