Добавить в избранное

В стадии разработки

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 1665-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ

«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է եղել, որ մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու և կոմիտեի միջև, գրավոր ձևով, մինչև նույն օրենքով սահմանված մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի լրանալը: Պայմանագրի կնքման կարգը և օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը` կոմիտեի ներկայացմամբ: Պայմանագրում սահմանվում են կողմերի իրավունքները, պարտականությունները և ստանձնած պարտավորությունները չկա­տա­րելու համար պատասխանատվությունը:

Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը հաստատելու մասին» N1665-Ն որոշմամբ «Մաքսային ծա­ռայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ սահմանված են մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը։

«Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21․01․2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 6-րդ հոդվածով 22․02․2020թ․-ից ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը։

Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառա­վա­րութ­յան 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը հաստատելու մասին» N1665-Ն  որոշումը։

  • Обсуждалось

    13.05.2020 - 28.05.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Государственные доходы, Финансовая

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5438

Принт