Լրամշակման փուլում է
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 1665-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
-
3 - Կողմ
-
1 - Դեմ
«Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածով սահմանված է եղել, որ մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագիրը կնքվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացու և կոմիտեի միջև, գրավոր ձևով, մինչև նույն օրենքով սահմանված մաքսային ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքի լրանալը: Պայմանագրի կնքման կարգը և օրինակելի ձևը հաստատում է Կառավարությունը` կոմիտեի ներկայացմամբ: Պայմանագրում սահմանվում են կողմերի իրավունքները, պարտականությունները և ստանձնած պարտավորությունները չկատարելու համար պատասխանատվությունը:
Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը հաստատելու մասին» N1665-Ն որոշմամբ «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան՝ սահմանված են մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը։
«Մաքսային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21․01․2020թ․ ՀՕ-18-Ն օրենքի 6-րդ հոդվածով 22․02․2020թ․-ից ուժը կորցրած է ճանաչվել «Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածը։
Ելնելով վերոնշյալից անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Կառավարության 2002 թվականի հոկտեմբերի 17-ի «Մաքսային ծառայության անցնելու մասին պայմանագրի կնքման կարգն ու օրինակելի ձևը հաստատելու մասին» N1665-Ն որոշումը։
-
Քննարկվել է
13.05.2020 - 28.05.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Պետական եկամուտներ, Ֆինանսական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 5437
Տպել