Добавить в избранное

Находится в правительстве РА

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը).

«Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և ««Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 16.05.2019թ. «ՀՀ կառավարության 2019 - 2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N650-Լ որոշմամբ հաստատված հավելվածի 273.2-րդ կետի և ՀՀ վարչապետի 01.06.2019թ. թիվ 666-Լ որոշմամբ հաստատված  ԵՄ և ատոմային էներգետիկայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների միջև կնքված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման ճանապարհային քարտեզի «Տրանսպորտ» բաժնի 25-րդ, 26-րդ, 27-րդ և 29-րդ կետերի կատարման ապահովմամբ:

  • Կարգավորման ենթակա հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

«Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջներին համապատասխան՝ 2011 թվականից Հայաստանի Հանրապետությունում ներդրվել և գործարկվել է թվային տախոգրաֆի համակարգը, որով կարգավորում է վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմները:

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասով Համակարգը կիրառվում է միայն ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումներ իրականացնող բեռնատար տրանսպորտային միջոցներում և ավտոբուսներում:

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի  կիրարկման ճանապարհային քարտեզով նախատեսվում է ՀՀ տրանսպորտի ոլորտը կանոնակարգող օրենսդրության ներդաշնակեցում ԵՄ օրենսդրության պահանջներին, այդ թվում նաև վարորդների աշխատանքի և հանգստի ռեժիմը կարգավորող ԵՄ օրենսդրության պահանջների կիրարկումը ներքին փոխադրումների համար:

 1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Առաջարկվում է համապատասխան փոփոխություններ կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» ՀՀ օրենքում, դրանում սահմանլով դրույթներ թվային տախոգրաֆի համակարգը առևտրային նպատակներով ուղևորափոխադրումներում և բեռնափոխադրումներում ընդգրկված տրանսպորտային միջոցներում կիրառելու վերաբերյալ:

2.Կարգավորման առարկան  

Օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է սահմանել վարորդների հանգստի և աշխատանքի ժամանակահատվածները, թվային տախոգրաֆի համակարգը կիրառել ընդհանուր օգտագործման ուղևորափոխադրումներ և բեռնափոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցներում:

Սահմանել այն բացառությունները, որոնց դեպքում չի կիրառվելու թվային տախոգրաֆի համակարգը:

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Օրենսդրական փոփոխությունը կհանգեցնի ավտոմոբիլային տրանսպորտին վերաբերող որոշակի սոցիալական օրենսդրությունը ԵՄ օրենսդրության պահանջներին ներդաշնակեցմանը, կբարձրացնի ճանապարհային երթևեկության անվտանգության բարձրացմանը, ՀՀ օրենսդրությունը կհամապատասխանեցվի «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրի պահանջների:

  • Обсуждалось

    29.04.2020 - 14.05.2020

  • Тип

    Закон

  • Область

    Транспорт

  • Министерство

    Министерство территориального управления и инфраструктур

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8022

Принт

Предложения

«Ավտոտրանսպորտային գործունեություն իրականացնողների շահերի պաշտպանություն» ՀԿ

07.05.2020

«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ ՝ 1. առաջարկում ենք 1-ին հոդվածով սահմանվող հասկացությունները համապատասխանեցնել «Միջազգային ավտոճանապարհային փոխադրումներ կատարող տրանսպորտային միջոցների անձնակազմի աշխատանքի մասին» համաձայնագրով (այսուհետ՝ Համաձայնագիր) սահմանված հասկացություններին, մասնավորպես՝ «ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմ» հասկացությունը խմբագրել, սահմանելով «ավտոտրանսպորտային միջոցի անձնակազմի անդամ», սահմանելով՝ բոլոր անդամներին, հանել «կամ ինքնազբաղված ավտովարորդ» բառերը, քանի որ իմաստային առումով էական չէ ավտովարորդը ինքնազբաղ է թե ոչ (տե՛ս Համաձայնագրի վարորդ հասկացությունը): Միևնույն ժամանակ առաջարկում ենք սահմանել մյուս անհրաժեշտ հասկացությունները՝ «շաբաթ», «հանգիստ», իսկ «վարելու ժամանակահատված» հասկացությունը հանել: 2. 3-րդ հոդվածի 1-ին ենթակետում սահմանված բացառությունը «միջպետական և ներհանրապետական կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոտրանսպորտային միջոցների, եթե երթուղու երկարությունը չի գերազանցում 150 կիլոմետրը» և 2-րդ ենթակետում սահմանված բացառությունը «40 կմ/ժ առավելագույն թույլատրելի արագությունը...................» չեն համապատասխանում Համաձայնագրի պահանջներին. Համաձայնագրով սահմանված է 50 կիլոմետր, իսկ թույլատրելի առավելագույն արագություն՝ 30 կմ/ժ: Համաձայնագրի պահանջներից շեղումները հիմնավորված չեն, նման փոփոխությունները հակասում են միջազգային Համաձայնագրով ստանձնած պարտավորություններին և կխոչընդոտեն ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման անհրաժեշտ մակարդակին հասնելուն: Առաջարկում ենք 3-րդ հոդվածը լրացնել նոր ենթակետով, որպես բացառություն սահմանելով «ուղևորների փոխադրման համար օգտագործվող այն տրանսպորտային միջոցները, որոնք իրենց կառուցվածքով և սարքավորումների առանձնահատկությամբ նախատեսված են իննից ոչ ավելի ուղևորների (ներառյալ վարորդը) փոխադրման համար» դրույթը: Հակառակ պարագայում տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցները պետք է կահավորված լինեն տախոգրաֆով: Եթե նախագիծը նպատակ է հետապնդում վերահսկել նաև տաքսու վարորդների աշխատաժամանակը, ինչը ներկայում անվերահսկելի է, ապա առաջարկում ենք համապատասխան փոփոխություն կատարել նաև տաքսամոտորային փոխադրումներում ներգրավված տրանսպորտային միջոցների կահավորանքը սահմանող դրույթում: - 3-րդ հոդվածի 9-րդ ենթակետում «ոչ առևտրային ապրանքների փոխադրման համար» բառերը առաջարկում ենք փոխարինել «ոչ առևտրային նպատակներով անձնական օգտագործման բեռների փոխադրման համար» բառերով: - Հստակեցման կարիք ունի «համակցված ավտոտրանսպորտային միջոցների, որոնց թույլատրելի առավելագույն զանգվածը չի գերազանցում 7,5 տոննան» բացառությունը: - Առաջարկում ենք 3-րդ հոդվածի 7-րդ ենթակետը հանել, կամ սահմանել այլ կարգավորումներ, քանի որ, այն հակասում է Համաձայնագրի 3-րդ հոդվածի պահանջներին և չի բխում անվտանգության ապահովման սկզբունքներից: Դրույթի հանումը ՀՀ-ի փոխադրողներին որոշ չափով մրցունակ կդարձնի օրինակ՝ ԻԻՀ-ի փոխադրողների հետ: Ընդունման դեպքում անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ կատարել նաև «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում: - Նախագծով ներկայացված բացառություններն ըստ Համաձայնագրի լիարժեք չեն ներկայացված: - Առաջարկում ենք 3-րդ հոդվածի 4-րդ ենթակետը հանել, քանի որ ՀՀ տարածքում միկրոավտոբուսներով ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված վարորդների աշխատանքի ռեժիմը նույնպես ենթակա է կանոնակարգման: Հիմնավորված չէ նման բացառությունը: 3. Առաջարկում ենք 3-րդ հոդվածի, 2-րդ մասի 1-ից 7-րդ ենթակետերը խմբագրել, համապատասխանեցնելով Համաձայնագրի «Վարելու ժամանակահատվածները», «Ընդմիջումներ», «Հանգստի ժամանակահատվածներ», «Բացառություններ» հոդվածների պահանջներին: 4. Առաջարկում ենք քննարկել որպես պարտադիր պայման տախոգրաֆների միջոցով ներհանրապետական (ներառյալ ներհամայնքային) կանոնավոր ուղևորափոխադրումներում ներգրավված վարորդների աշխատանքի ռեժիմի նկատմամբ վերահսկողություն իրականացնելու հարցը: Չնայած այն հանգամանքին, որ երթուղու երկարությունը չի գերազանցում 50 կիլոմետրը, սակայն բազմաթիվ են վարորդի աշխատաժամանակի խախտումները: Սահմանափակումները գործող օրենսդրությամբ էլ առկա են, բայց չի իրականացվում պատշաճ վերահսկողություն, քանի որ թերի են դրա մեխանիզմները: 5. Առաջարկում ենք «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ կետը ուժը կորցրած ճանաչել: Այս ամենից բացի, առաջարկում ենք «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 3-րդ ենթակետով սահմանվող 2.1 ենթակետը հանել, քանի որ այն սկզբունքորեն կրկնում է «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 137.8-րդ հոդվածի 1-ին կետը: Հակառակ դեպքում նույն իրավախախտման համար կսահմանվեն երկու տարբեր վարչական պատասխանատվություններ: Միաժամանակ պարզ չէ՝ նախագծի մշակման ժամանակ իրականացվել են արդյոք ուսումնասիրություններ, թե փոփոխությունները ի՞նչ ազդեցություն կունենան ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, բեռնափոխադրումների, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումների գնագոյացման և կանոնավոր ուղևորափոխադրումների փոխադրավարձի վրա: Եթե առկա են նման ուսումնասիրություններ, ապա առաջարկում ենք հանրությանը ներկայացնել հիմնավորման տեսքով:

Узнать больше