Добавить в избранное

В стадии разработки

«Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա և դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

 

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի վերաբերյալ հիմնավորումը

 

   1. Անհրաժեշտությունը.

       Նախագիծն ընդունվում է Կրթության մասինՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 6-րդ մասի և Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերին համապատասխան:

2

2. Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը.

 

       Ամբիոնները, բազային գիտահետազոտական լաբորա­տորիաները բարձր որակա­վորում ունեցող մասնագետներով համալրման, գիտական ներուժի զարգացման, գիտամանկավարժական կադրերի պատրաստման և դասախո­սական կազմի երիտասարդացման նպատակով՝ յուրաքանչյուր տարի ՀՀ գերատեսչություններից, ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններից և գիտական կազմակերպություններից ստացված հայտերի հիման վրա ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն ըստ մասնագիտությունների, ՀՀ կառավարության հաստատմանն է ներկայացնում ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների պետության կողմից նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ ասպիրանտական կրթական ծրագրով տեղերը:

2019/2020 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության 2019 թվականի  նոյեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարում ասպիրանտուրայի ընդունելության՝ նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ (ան­վճար) հեռակա ուսուցման տեղերի բաշխումը հաստատելու մասին» N 1673-Ն որոշման հավելվածով հաստատվել էր 206 տեղ, որից 86-ը ձևավորվել էր համաձայն ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված հայտերի՝ հաշվի առնելով իրենց ոլորտի  համար հետաքրքրություն ներկայացնող հետազոտությունների թեմաներն (համապատասխան հիմնավորումներով) ըստ մասնագիտությունների (Հայաստանի գիտական աստիճանաշնորհման անվանացանկին համապատասխան), որոնց արդյունքի կիրառումը կարող էր նպաստել ոլորտի զարգացմանը: Դրանք ուղարկվել էին ՀՀ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական կազմակերպություններին՝ դրանց վերնագրերը բուհերի մասնագետների հետ հստակեցնելու և գիտական ձևակերպում տալու համար:

   Ամփոփելով վերոգրյալը՝ տեղեկացնում եմ, որ հատկացված 86 տեղերից փաստացի ընդունվել են 22-ը՝ 9 մասնագիտություններով: Ըստ համապատասխան բուհերից ստացած բանավոր տեղեկատվության կանխատեսվում է (թեմաների հաստատման վերջնաժամկետ սահմանված է մարտի երրորդ տասնօրյակը), որ մոտ 10 ասպիրանտ կընտրեն այն թեմաները, որոնք առաջադրել են ՀՀ պետական կառավարման համակարգի մարմինները:

     Նախագծի ընդունումը նպատակ ունի կանոնակարգել ՀՀ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտական կազմակերպությունների ասպիրանտական կրթական ծրագրով ընդունելության և ուսումնառության անվճար տեղերի հատկացման գործընթացները:

       Հայաստանի Հանրապետությունում 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ տեղերն՝ ըստ մասնագիտությունների նախագծելիս հաշվի է առնվել.

1)     բուհերի կամ գիտահետազոտական կազմակերպությունների ամբիոններում հիմնական աշխատողների /ըստ հաստիքացուցակի/ թվաքանակը, տարիքային շեմը /65-ից բարձր/, սովորող ասպիրանտների թիվը, ինչպես նաև անհրաժեշտ համապատասխան մասնագետների քանակը:

2)    բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտները իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր:

3)    նախկին տարիներին հատկացված տեղերի և փաստացի ընդունելության արդյունքների վերլուծությունը:

ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները համապատասխան մասնագետներով ապահովելը, մասնավորապես տեղեր են հատկացվել՝ բնագիտական ոլորտին, տեխնիկական, առողջապահական և այլն:                              

3

3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը.

 

     Բարձրագույն կրթության քաղաքականության թիրախային խնդիրներից են պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացումը, երիտասարդ մասնագետների շարունակականության ապահովումը, նրանց ներգրավումը գիտական աշխատանքներում, այդ ուղղություններով երկար տարիների ընթացքում ստեղծված բարձրակարգ գիտական դպրոցի պահպանումն ու հետագա զարգացման ապահովումը:

5

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

 

    ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և ապորտի նախարարություն:

6

5. Ակնկալվող արդյունքը.

      Նախագծի ընդունմամբ կապահովվի բարձր որակավորմամբ կադրերի պատրաստումը  և  կնպաստի պետության համար առաջնային ու կարևորություն ներկայացնող բնագավառներում մասնագետների երիտասարդացմանը: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է 2020/2021 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 151 տեղ` ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը առկա ուսուցմամբ կազմակերպելու նպատակով:

 

 

 

Տեղեկանք

Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին Հայաստանի  Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման բյուջեների վրա ազդեցության մասին

 

 

Որոշման ընդունման կապակցությամբ պետական բյուջեում կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն սպասվում:

     

 

 

                                                                    Տեղեկանք

 Հայաստանի Հանրապետության 2020/2021 ուսումնական տարվա ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերը և առկա ուսուցմամբ ասպիրանտուրա ու դոկտորանտուրա ընդունելության տեղերի բաշխումը հաստատելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ ընդունվելիք այլ իրավական ակտերի կամ դրանց ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

        1.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի մասին ընդունման առնչությամբ այլ իրավական ակտեր ընդունելու անհրաժեշտություն չկա:

        2.

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը չի հակասում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորություններին: 

 

 

 

  • Обсуждалось

    19.03.2020 - 04.04.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9211

Принт

Предложения

Մոնթե Մաթևոսյան

26.03.2020

Առաջարկում եմ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտուրայի 1 տեղ հատկացնել Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայ արվեստի պատմության և տեսության ամբիոնին, որը համապատասխանում է ԺԷ.00.03 մասնագիտության դասիչի Կերպարվեստ, դեկորատիվ և կիրառական արվեստ, դիզայն մասնագիտությանը՝ դրանով ապահովելով տարկետման իրավունքից օգտվող տղա ուսանողների կրթության շարունակականությունը։ Հարկ եմ համարում նշել, որ նախորդ՝ 2019-2020 ուսումնական տարվա համար նույն ամբիոնին հատկացվել է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ ասպիրանտական 1 տեղ, որը և լրացվել է տարկետման իրավունքից օգտվող ուսանողի կողմից։

ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն

20.03.2020

Առաջարկվում է պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ դոկտորանտուրա ընդունելության 4 պահուստային տեղերից մեկը հատկացնել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Գիտակրթական միջազգային կենտրոնին: Նախագծի հավելվածի 7-րդ սյունակում 4 թիվը փոխել 3 թվով, իսկ Գիտակրթական միջազգային կենտրոն տողում, 7-րդ սյունակում Ը.00.02 Տնտեսության, նրա ոլորտների տնտեսագիտություն և կառավարում տողի դիմաց ավելացնել 1: Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնում ստեղծվել է բարձրագույն կրթության արդյունավետ կառավարման ու ՀՀ տնտեսության վրա դրա ազդեցության չափման գործիքների մշակման հիմնախնդիրներով զբաղվող գիտական խումբ: Այն արդեն ունի գիտական մի շարք հրապարակումներ, այդ թվում՝ տպագրված արտասահմանում: Դոկտորանտուրայի տեղի հատկացումը հնարավորություն կստեղծի իրականացվող գիտական աշխատանքների համակարգման ու դոկտորական ատենախոսության տեսքով գիտական հանրությանը, կրթության ու գիտության կառավարիչներին, այս ոլորտի պետական մարմիններին ներկայացնելու համար:

Узнать больше