Добавить в избранное
В стадии разработки
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
3 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Էլինա Գեղամյան 19.03.2020 12:51:32 | Նախագիծը սպասված և ողջունելի է: Սակայն որոշ հանգամանքներ ինձ համար պարզ չեն: Մասնավորապես, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկային ուսումնասիրությունների ու հարկային ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերից բացի հարկային վարչարարության ոլորտում մյուս բոլոր փաստաթղթերի նկատմամբ, թե՞ կա փաստաթղթերի կոնկրետ շրջանակ, որոնց դեպքում կիրառելի է ծանուցման էլեկտրոնային եղանակը: Եվ երկրորդ, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկ վճարող բոլոր սուբյեկտների նկատմամբ, թե՞ սուբյեկտների կոնկրետ շրջանակի: Արդյո՞ք հարկ վճարողները տեղեկացվելու են ծանուցումները հետագա էլեկտրոնային եղանակով եղանակով ներկայացվելու և համապատասխան էլեկտրոնային հասցե տրամադրելու հնարավորության վերաբերյալ, և վերջիններիս տրամադրվելու է ինչ-որ ժամկետ՝ այդպիսի դիմում ներկայացնելու համար, թե՞ սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից սկսած ծանուցումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Մտավախությունս պայմանավորված է նրանով, որ էլեկտրոնային ծանուցման համակարգին կտրուկ անցումը հարկ վճարողների համար կարող է ոչ կանխատեսելի լինել և մեծ խնդիրներ առաջացնել, ինչպիսի պայմաններում գուցե սկզբնական շրջանում առավել նպատակահարմար է էլեկտրոնային ծանուցումը իրականացնել միայն հարկ վճարողի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու պայմաններում, կամ ծանուցման էլեկտրոնային եղանակ սահմանել փաստաթղթերի կոնկրետ շրջանակի համար: | ||
2 | Artur Hovhannisyan 20.03.2020 11:03:58 | Նախագծի 3֊րդ հոդվածով պարտապանի իրավական վիճակը վատթարացնող դրույթին հետադարձ ուժ է տրվում, ինչը հակասում է Սահմանադրության 73 հոդվածի 1֊ին մասին: |