Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Էլինա Գեղամյան 19.03.2020 12:51:32 Նախագիծը սպասված և ողջունելի է: Սակայն որոշ հանգամանքներ ինձ համար պարզ չեն: Մասնավորապես, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկային ուսումնասիրությունների ու հարկային ստուգումների արդյունքում կազմված փաստաթղթերից բացի հարկային վարչարարության ոլորտում մյուս բոլոր փաստաթղթերի նկատմամբ, թե՞ կա փաստաթղթերի կոնկրետ շրջանակ, որոնց դեպքում կիրառելի է ծանուցման էլեկտրոնային եղանակը: Եվ երկրորդ, արդյո՞ք ծանուցման էլեկտրոնային եղանակը կիրառելի է հարկ վճարող բոլոր սուբյեկտների նկատմամբ, թե՞ սուբյեկտների կոնկրետ շրջանակի: Արդյո՞ք հարկ վճարողները տեղեկացվելու են ծանուցումները հետագա էլեկտրոնային եղանակով եղանակով ներկայացվելու և համապատասխան էլեկտրոնային հասցե տրամադրելու հնարավորության վերաբերյալ, և վերջիններիս տրամադրվելու է ինչ-որ ժամկետ՝ այդպիսի դիմում ներկայացնելու համար, թե՞ սույն օրենքը ուժի մեջ մտնելու պահից սկսած ծանուցումն իրականացվելու է էլեկտրոնային եղանակով: Մտավախությունս պայմանավորված է նրանով, որ էլեկտրոնային ծանուցման համակարգին կտրուկ անցումը հարկ վճարողների համար կարող է ոչ կանխատեսելի լինել և մեծ խնդիրներ առաջացնել, ինչպիսի պայմաններում գուցե սկզբնական շրջանում առավել նպատակահարմար է էլեկտրոնային ծանուցումը իրականացնել միայն հարկ վճարողի կողմից համապատասխան դիմում ներկայացնելու պայմաններում, կամ ծանուցման էլեկտրոնային եղանակ սահմանել փաստաթղթերի կոնկրետ շրջանակի համար:
2 Artur Hovhannisyan 20.03.2020 11:03:58 Նախագծի 3֊րդ հոդվածով պարտապանի իրավական վիճակը վատթարացնող դրույթին հետադարձ ուժ է տրվում, ինչը հակասում է Սահմանադրության 73 հոդվածի 1֊ին մասին: