ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - За
-
3 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Ներկայումս շենքերի, շինությունների և հողամասերի կադաստրային գնահատությունն իրականացվում է «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքների համաձայն: ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման հավելվածով սահմանված կարգի 3-րդ կետի 1-ին ենթակետի պահանջների համաձայն անշարժ գույքի կադաստր վարող մարմինը մինչև գնահատման (վերագնահատման) հարկային տարվա սեպտեմբերի 1-ը ներառյալ տեղական ինքնակառավարման մարմիններին է ներկայացնում գնահատման կամ վերագնահատման հարկային տարվա հուլիսի 1-ի դրությամբ հաշվառված ու գնահատված (վերագնահատված)՝ անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ ամփոփ տեղեկությունները, իսկ նույն կարգի 2-րդ և 3-րդ ենթակետերի պահանջների համաձայն մինչև յուրաքանչյուր ամսվա 15-ը ներառյալ՝ նախորդ ամսվա ընթացքում համապատասխանաբար անշարժ գույքի սեփականատերերի և հաշվառման ու գնահատման տվյալների փոփոխությունների վերաբերյալ տեղեկությունները:
Վերոնշյալ ամփոփ տեղեկությունները և տեղեկությունները՝ ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշմամբ սահմանված համապատասխան ձևաթղթերով տեղական ինքնակառավարման մարիններին են տրամադրվում ըստ անշարժ գույքի տեսակների՝ շենքերի, շինությունների և հողամասերի:
«Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքի ընդունմամբ Հայաստանի Հանրապետությունում ներդրվեց անշարժ գույքի միասնական գնահատման և հարկման համակարգը, համաձայն որի անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ է համարվելու անշարժ գույքը՝ հողամասերը և (կամ) դրանց բարելավումները:
2021 թվականի հունվարի 1-ից ՀՀ հարկային օրենսգրքի 11-րդ՝ «Անշարժ գույքի հարկը» բաժնի ուժի մեջ մտնելուց հետո, ՀՀ հարկային օրենսգրքի 235-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերի կիրակումն ապահովելու նպատակով անհրաժեշտություն է առաջանում փոփոխություն կատարել ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի N 388-Ն որոշման մեջ և ներկայումս տեղական ինքնակառավարման մարմիններին տրամադրվող ամփոփ տեղեկությունների և տեղեկությունների գործող վեց ձևերը փոխարինել երեք ձևերով:
- Կարգավորման նպատակը և բնույթը
ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին կտրամադրվեն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով գնահատված անշարժ գույքի միասնական գնահատման վերաբերյալ ամփոփ տեղեկությունները և տեղեկությունները:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի կողմից:
- Ակնկալվող արդյունքը
ՀՀ կառավարության որոշման ընդունմամբ անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին (հաշվառող մարմիններ) կտրամադրվեն՝ «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգերով գնահատված անշարժ գույքի միասնական գնահատման վերաբերյալ ամփոփ տեղեկությունները և տեղեկությունները, որի արդյունքում կձևավորվեն անշարժ գույքի հարկման բազաները, որը տեղական ինքնակառավարման մարմիններին հնարավորություն կնձեռնի իրականացնելու հարկ վճարողների և անշարժ գույքի հարկի հաշվառումը, ինչպես նաև անշարժ գույքի հարկի վճարումների ընդունումը:
-
Обсуждалось
26.02.2020 - 14.03.2020
-
Тип
Pешение
-
Область
Кадастр
-
Министерство
Kомитет кадастра
Просмотры 7097
Принт