Добавить в избранное

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«       »  «                         »  2020 թվականի N     -Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 388-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

   Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի պահանջները և Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 11-րդ բաժնի 235-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին և 2-րդ ենթակետերին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի «Անշարժ գույքի կադաստր վարող մարմնի կողմից անշարժ գույքի հարկով հարկման օբյեկտ համարվող անշարժ գույքի ու դրանց գնահատումների (վերագնահատումների) վերաբերյալ տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկություններ ներկայացնելու կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 22-ի N 641-Ն և 2007 թվականի ապրիլի 19-ի N 465-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 388-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.

   1) որոշման 1-ին կետի հավելվածով սահմանված կարգը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ հավելվածով սահմանված կարգի 3-րդ մասի 1-ին կետի դրույթի, որն ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 1-ից:  

 

 

 

 

  • Обсуждалось

    26.02.2020 - 14.03.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Кадастр

  • Министерство

    Kомитет кадастра

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7099

Принт

Связанные документы / ссылки