Добавить в избранное
«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
3 - За
-
50 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Տիգրան Ստեփանյան 21.02.2020 12:14:20 | Սկզբունքային առումով նախագծի նպատակը ողջունելի է և սպասված, քանի որ իրապես՝ մեր իրողության մեջ արտադատական բողոքարկումը, որպես կանոն, անիմաստ և ժամանակատար գործողությունների փաթեթ է, որը տնտեսվարողները ստիպված են լինում կատարել՝ մինչև վեճի անաչառ քննությունը դատարանում։ Այդուհանդերձ առաջանում է 2 հարց․ 1) Որքանով է արդարացված ըստ էության վարչական մարմնի գործողությունների (անգործության) և որոշումների բողոքարկման վեճերի քննությունը վարչական դատարանի փոխարեն վերապահել քաղաքացիական դատարաններին։ 2) Նախագծով գնումների հետ կապված վեճերը և դրանց լուծման ժամկետը առաջարկվում է առանձնացնել հատուկ հայցային վարույթում և սահմանել գործի քննության 30-օրյա ժամկետ։ Որպես կանոն, այս տիպի վեճերը բավականին բարդ են, կիրառելի իրավական ակտերը բազմազան և ոչ պրոֆիլային քաղաքացիական դատարանների համար։ Այս համատեքստում և հաշվի առնելով Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի ներկայիս ծանրաբեռնվածությունը, որքանո՞վ է իրատեսական առկա պայմաններում այս ոլորտի վեճերի քննության համար սահմանել 30-օրյա ժամկետ։ | ||
2 | Արսեն Սարգսյան 26.02.2020 17:04:57 | Ոնց հասկացանք ներկայացված այս նախագծերից Ֆինանսների նախարարությունը կազմակերպություններին սև ցուցակում ներառելու լիազորությունը փորձում է սեփականաշնորհել, այն պայմաններում, երբ նույն նախարարությունը առնվազն վերջին երկու տարիների ընթացքում օժտված լինելով պատվիրատուներին և կազմակերպություններին գնումների օրենսդրության վերաբերյալ մեթոդական խորհրդատվություն տալու գործառույթով, փոխարենն աջակցելուն` որևէ օգտակար տեղեկատվություն չի տրամադրել, այլ միայն պատասխանել է, որ <<նշված խնդրի կարգավորումը պատվիրատուի գնահատող հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում է>>, այսպես ասելով չօժադակելով ոչ մի կերպ: Հետևաբար լավ կլիներ մինչ լրացուցիչ գործառույթներ ստանձնելը Ֆինանսների նախարարության ղեկավարությունը հետևողական լիներ արդեն իսկ օժտված գործառույթների ըստ էության իրացմամբ: Թեև մեկ է, թե ով կիրականացնի այս գործառույթը, սակայն խոսքը վերաբերում է տնտեսվարող սուբյեկտներին երկու տարով գնումներին մասնակցելու իրավունքից զրկելուն, և այս պայմաններում այս գործառույթը հանձնվում է մեկին, որը բավարար չափով կոմպետենտ չէ, որի հետևանքով քիչ չեն լինելու այն դեպքերը, երբ այս կամ այն ընկերությունը կամ անհատ ձեռնարկատերը, ինչու չէ նաև ֆիզ անձը կզրկվեն գնումների մասնակցելու իրավունքից նախարարության կողմից գնումների օրենսդրությանը ոչ բավարար տիրապետելու հետևանքով: | ||
3 | Դավիթ Կոկոյան 26.02.2020 21:24:59 | Կարծում եմ Հայաստանի Հանրապետությունում ցանկացած վեճ լուծող և քննող մարմին, առավել ևս անձ նախ և առաջ պետք է լինի անկախ, իսկ տվյալ օրենքի ընդունման պարագայում ֆինասների նախարարության կազմում գործող ցանկացած ստորաբաժանում չպետք է և իրավունք չունի գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում մասնակիցներին ներառելու կամ չներառելու հարցը քննել: | ||
4 | Գուրգեն Հարությունյան 27.02.2020 00:35:51 | Ըստ իս նման անհեռանկարային նախագծերը կյանք չունեցող են, տպավորություն է, որ նախագիծ մշակողները կիլոմետրով հեռու են դատական համակարգի ներկա իրավիճակից, արդյոք տիրապետում են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավորների գործերի ծանրաբեռնվածությանը և նման պայմաններում ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն կատարելու միջոցով գործերն ավելացնելով և 30 օրյա ժամկետ սահմանելով ի սկզբանե ստեղծում է գնումների վերաբերյալ բողոքները մանրամասն ուսումնասիրելու անհնարինություն։ Այն դեպքում, երբ այլ գործերի համար սահմանված է քննության ողջամիտ ժամկետ և նույնիսկ այդ պայմաններում ՀՀ դատարանները գերծանրաբեռնված են և նիստերը նշանակվում են հաջորդող տարիներին, քանի որ ի վիճակի չեն ավելի շուտ իրականացնելու, ապա ինչպես են պատկերացնում նման պայմաններում գործը լրիվ բազմակողմանի և օբյեկտիվ քննելու պահանջի պահպանումը։ Թերևս աչքի ընկնող թվացյալ 30 օր սեղմ ժամկետն առաջին հայացքից ողջունելի է, սակայն դա իրականում հղի է լուրջ վտանգներով, քանի որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բացի գնումների գործերից ունի ընթացիկ հազարավոր գործեր, որոնք նույնպես պետք է քննվեն և որոնց քննության վրա նույնպես ծախսվում է ժամանակ և աշխատուժ։ Եվ խիստ կասկածելի է, որ նման պայմաններում դատարաններն իրենց չունեցած թերևս մեկ ազատ րոպեն կարող են նվիրել գնումների բողոքների քննությանը, մի կողմ դնելով մնացած բոլոր <ոչ կարևոր> քաղաքացիական գործերը։ Չմոռանանք, որ ինքնանպատակ չէ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսդրությամբ գործերի քննության ողջամիտ ժամկետի սահմանումը և որոշ հատուկ գործերի համար սահմանվել են հատուկ ժամկետներ, որոնք ցավոք սրտի, ինչպես ցույց է տալիս պրակտիկան, նույնպես չեն պահպանվում ինչու չէ օբյեկտիվ պատճառներով, չմոռանանք, որ առաջին ատյանի դատարանները օժտված չեն ինչ-որ գերբնական ուժով և նրանց համար նույնպես մեկ օրվա տևողությունը 24 ժամ է։ Ահա այս պայմաններում, որ նույնիսկ սահմանված ժամկետները չեն դատարաններն այնուամենայնիվ չեն պահպանում, ինչպես ենք պատկերացնում գնումների գործերը դատարաններին հանձնելը, հույս ունենալով, որ պետական գնումների գործընթացները չեն խափանվի։ Ինչևէ նման կարծիքը միայն ու միայն ուտոպիստական բնույթ է կրում և հեռու է իրականությունից։ | ||
5 | Աննա Ավետիսյան 28.02.2020 16:59:11 | Ներկայացված նախագծով պետական գնումների վերաբերյալ բողոքների քննությունը նման պայմաններում դատարաններին վերապահելով և ավելացնելով գործերի քանակ և սահմանելով գործերի քննության սեղմ 30 օրյա ժամկետ ի սկզբանե ակնկալվում է, որ ժամկետները չեն պահպանվի կկիրառվի բնականաբար ողջամիտ ժամկետ: Տպավորություն է, որ նախագիծ մշակողները հետապնդում են պետական գնումների բողոքարկման ինստիտուտի վերացմանը: Հարգելի պետական գնումների լիազոր մարմին ժամանակն է, զարգացնել ու ներդնել այլ երկների լավագույն փորձը գնումների ոլորտում այլ ոչ տարեցտարի փլուզել համակարգը, որոշ գործառույթներ իրականացրեք, օրինակ լավ կլիներ տրամադրել խորհրդատվություն, պայմանագրերի եզրակացություններ, մոնիթորինգ, CPV-ի կոդերի համապատասխանությունը ուսումնասիրեք. ի շնորհիվ Ձեր մշակած իրավական ակտերի գնումների համակարգողները զուգահեռ զբաղվում են թարգմանչական գործունեությամբ թարգմանելով հրավերները ռուսերեն, հիմա էլ ֆիրմաները պետք է զբաղվեն իրավաբանությամբ հայցեր ներկայացնելով դատարաններ: | ||
6 | Մարի Մեհրաբյան 29.02.2020 23:08:53 | Աբսուրդ նախագիծ, որն արդեն իսկ պարունակում է բազմաթիվ բացեր․ Նախ ամբողջ աշխարհում իրավական համակարգը գնում է վերճերի արտադատական կարգով լուծման կարգավորմանը։ Հետ չի մնում նաև Հայաստանի Հանրապետությունը, որպես օրինակ՝ բազմաթիվ վեճեր մինչև դատարան հասնելը իրենց լուծումներն են ստանում արբիտրաժային դատարաններում և հաշտարարի կողմից։ Նշված երկու համակարգերն էլ օրեցոր ցարգանում են և վեճի լուծման նշված եղանակը դառնում է նախընտրելի։ Պատճառն այն չէ, որ ՀՀ դատարաններնը ի վիճակի չեն քննելու վեճերը, այլև խնդիրն այն է, որ դատարաններն այնքան ծանրաբեռնված են, որ վեճի լուծման դատական ուղու ընտրությունն ենթադրում է գործի քննություն առնվազն մեկից-երկու տարի։ Ինչ խոսք, արտադատական կարգով վեճի քննությունն արագ է, օպտիմալ և արդյունավետ։ Գնումների ոլորտում նույնպես գործում է վեճերի լուծման արտադատական համակարգ, որը թույլ է տալիս առանց խաթարելու պետական գնումների ընթացակարգերը կարճ ժամկետներում լուծել վեճը։ Սույն նախագծի հեղինակները պետք է ոչ թե քայքայեն եղած համակարգը, որը հարցի լուծման ամենահեշտ տարբերակն է, որը սակայն հանգեցնելու է պետական գնումների համակարգի կաթվածահարման, այլ փորձեն մտածել արտադատական մարմնի կատարելագործման ուղիներ, ինչպես դա արվել է հաշտարարության և առևտրային արբիտրաժի ինստիտուտների դեպքում։ Երկրորդ․ Նախագծի անկատարության մասին է խոսում նաև այն, որ մասնակցին գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու որոշումը փաստացի վերապահվում է պատվիրատուներին։ Թերևս դա տնտեսվարող սուբյեկտների սահմանադրորեն երաշխավորված իրավունքների ոտնահարում է, քանի թերևս ուսումնասիրելով բողոքարկման մարմնի որոշումները կարելի է եղրակացնել, որ մասնակիցների հայտերի մերժման և սև ցուցակի համար հիմքերն ուղարկելու դեպքերի մեծամասնությունն անհիմն է, և կամ գնումների մասին օրենսդրության չիմացության հետևանք է, կամ կամայական վերաբերմունքի դրսևորում։ Նման պայմաններում հարց է ծագում, ինչպես կարելի է մասնակցին երկու տարով զրկել գնումներին մասնակցելու իրավունքից նույն գնումը կազմակերպած պատվիրատուի որոշման հիման վրա, ակնհայտ է, որ խոսքը գնում է մասնակիցների իրավունքների ոտնահարման, կամայականությունների ալիքների դրսևորման, ընկեր-բարեկամ-թշնամի վիճակների, կոռուպցիոն ռիսկերի առաջացմանը։ Բացի այդ խոսքը վերաբերում է սուբյեկտի իրավունքի սահմանափակմանը, այդ իրավունքից զրկմանը, որպես այդպիսին պատասխանատվության կիրառմանը, ուստի պատվիրատուին նման իրավունք չի կարող վերապահվել, նման դրույթն հակաիրավական և անօրինական է։ Երրորդ․ որակավորման ապահովման պահանջն օրենսդրորեն ձևակերպելու մտադրություն։ Այս առումով թերևս անմտածված քայլ լիազոր մարմնի կողմից, քանի որ 526-Ն որոշման մեջ նշված դրույթը ձևակերպելուց հետո արդեն իսկ դժգոհությունների մեծ ալիք է բարձրացել։ Բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտներ այլևս չեն մասնակցում ընթացակարգերին, քանի որ գնմանը մասնակցելը դարձել է անշահավետ և նյութական վնաս կրելու մեծ հավանականությամբ լի։ Մրցակցությունը նվազել է։ Միգուցե և դա ձեռնտու է որոշ շահագրգիռ անձանց։ Թերևս վերոհիշյալ հարցերը շատ մտահոգիչ են, ուստի նախաձեռնող մարմինը պետք է սթափվի և վերստին քննարկի օրենսդրական փոփոխությունների փաթեթը որդեգրելով ոչ թե եղածը քանդելու և կարևոր հարցերի լուծումը բախտի քմահաճույքին թողնելու, այլ եղածը քննարկելու, խնդիրները վեր հանելու և լավագույն լուծումներն առաջարկելու, կատարելագործելու ուղին։ Հակառակ դեպքում տպավորություն է, որ պետությունն ինքն իսկ փորձում է արհեստական խոչընդոտներ ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար։ | ||
7 | Գագիկ Հովսեփյան 29.02.2020 23:38:03 | Անհեռանկարային նախագիծ է։ Բողոքների քննության արտադատական մարմնի գոյության դադարեցումը արդարացված չէ, իսկ առաջարկվող լուծումները ոչ արդյունավետ և վտանգներով լի։ Բողոքները չեն կարող քննվել դատարանների կողմից, վերջիննես խիստ ծանրաբեռնված են, իսկ գնմանը մասնակցելու իրավունքից զրկելը չի կարող իրականացվել պատվիրատուի կողմից, չափից դուրս կամայական է և ոչ պրոֆեսիոնալ, կոռուպցիոն ռիսկերով։ Ու պատվիրատուն որպես ինչ է օժտվում նման լիազորությամբ, կամ ինչ եղանակով է դա իրականացվելու, ինչ ընթացակարգով, լսվելու է մասնակցի կարծիքը թե ոչ, հարց է ծագում, թե փաստացի վարչարարության մասին է խոսքը թե ոչ, անկախ այն հանգամանքից, որ օրենքով սահմանվում է գնումների հարաբերությունների՝ քաղաքացիաիրավական հանդիսանալը։ Սրանք բոլորը կարևոր հարցեր են, որոնց լուծումը սակայն նախագծով չի տրվում։ Ստեղծվում է պայթունավտանգ իրավիճակ։ Միգուցե կարելի է մտածել առավել արդյունավետ անկած արտադատական մարմին ստեղծելու մասին, ինչու չէ նաև կոլեգիալ, որպեսզի որոշումներն կայացվել կոլեգիալ կարգով՝ բացառելով միևնույն հարցի վերաբերյալ տարբեր որոշումների առկայությունը, ինչը որպես հիմնավորում նշել է ՀՀ ֆինանսների նախարարությունը։ | ||
8 | Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն 06.03.2020 16:07:33 | 1. Դեռևս Պետական ֆինանսների կառավարման համակարգի 2019-2023 թվականների բարեփոխումների ռազմավարության և նրա իրականացվելիք գործողությունների ծրագրի նախագծերի քննարկման ժամանակ ԹԻՀԿ-ն իր անհամաձայնությունն էր հայտնել գնումների վերաբերյալ բողոքարկման արտադատական համակարգից ընդհանրապես հրաժարվելու գաղափարի հետ (տե՛ս Ռազմավարության թիրախ 36)` առաջարկելով ոչ թե վերացնել գնումների բողոքարկման արտադատական համակարգը, այլ ներդնել բողոքարկման արտադատական նոր համակարգ: Ավելի ուշ, ԹԻՀԿ-ն իր այդ դիրքորոշումը հաստատեց` արձագանքելով գնումների համակարգի բարեփոխումների շրջանակում ՀՀ ֆինանսների նախարարության կողմից նախաձեռնած «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների կատարման գործընթացի վերաբերյալ հայտարարությանը (http://www.minfin.am/hy/content/haytararutyun_gnumneri_masin_hh_orenqum_popokhutyunneri_katarman_gortsyntaci_veraberyal/), որը հրապարակվել էր նախարարության պաշտոնական կայքէջում 2019թ. դեկտեմբերի 19-ին: Բացի այդ, գնումների վերաբերյալ բողոքարկման արտադատական համակարգից հրաժարվելը հանգեցնում է նաև նրան, որ գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից զրկված մասնակիցը գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառվում է միայն պատվիրատուի ղեկավարի որոշմամբ (տե’ս նախագծի Հոդված 3-ի 5-րդ մասը), այն դեպքում երբ օրենքի ներկա խմբագրությամբ այդպիսի որոշումը կայացնում է գնումների հետ կապված բողոքներ քննող անձը` տվյալ մասնակցի կարծիքը լսելուց հետո (տե’ս Օրենքի Հոդված 6-ի 2-րդ մասը): Նախագիծն ընդունվելու դեպքում մասնակիցը կկարողանա բողոքարկել այն բացառապես միայն դատական կարգով, որն ինչպես արդեն նախկինում ԹԻՀԿ-ը նշել էր իր հիմնավորումներում, անթույլատրելի է: Օգտվելով ընձեռնված հնարավորությունից ԹԻՀԿ-ը կրկին անգամ վերահաստատում է իր նախկինում կատարված առաջարկությունը (տե’ս ստորև): ԹԻՀԿ-ը պատրաստ է նախարարության և այլ շահառուների հետ քննարկել այդպիսի համակարգի միջազգային փորձից հայտնի տարբեր հաջողված մոդելներ: Առաջարկություն Անհրաժեշտ է ստեղծել գնումների վերաբերյալ բողոքարկման սկզբունքորեն նոր, անկախ, արդյունավետ, արտադատական համակարգ, որը հիմնված կլինի միջազգային լավագույն փորձի վրա: Այդ համակարգին պետք է օժտել նաև գնումների գործընթացին մասնակցելու իրավունքից զրկված մասնակիցների` գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու լիազորությամբ, ինչպես դա նախատեսված է օրենքի ներկա խմբագրությամբ: Որպես արտադատական բողոքարկման այլընտրանքային համակարգի լուծումներ կարող են լինել այն ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) կառույցում ներառելը կամ արբիտրաժի մոտեցման կիրառումը՝ կատարելով համապատասխան փոփոխություններ նաև այլ իրավական ակտերում: 2. Առաջարկվող ««Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծում մտցվում է «որակավորման ապահովում» կոնցեպտը, որն, իմիջայլոց, արդեն ներմուծվել էր գնումների գործընթացը կարգավորող հիմնական փաստաթղթում, այն է ՀՀ կառավարության 2017թ. մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ ՀՀ կառավարության 2019թ. հոկտեմբերի 10-ի N 1422-Ն որոշումով կատարված փոփոխություններով և լրացումներով: Ընդ որում, նշված որոշման 9-րդ կետով սահմանված է, որ մասնակիցն իր հայտով պետք է հավաստի, որ ընտրված մասնակից ճանաչվելու դեպքում նա պարտավորվելու է վճարել ներկայացրած գնային առաջարկի չափով որակավորման ապահովում: Այս դրույթն առաջացրել է լուրջ դժգոհություններ ընկերությունների շրջանում և արդեն հանգեցրել է նրանցից շատերի կողմից գնման գործընթաներին մասնակցելուց հրաժարվելուն: Առաջարկություն Նախագծի Հոդված 18-ով (որով առաջարկվում է Գնումների մասին ՀՀ օրենքի 35-ը շարադրել նոր խմբագրությամբ) սահմանել, որ որակավորման ապահովումը չի կարող գերազանցել գնային առաջարկի 30 տոկոսը: | ||
9 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 06.03.2020 22:18:33 | Կարծում ենք ԳՄՕ-ում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծով սահմանվող որակավորման ապահովման եզրույթը հավելյալ բացատրությունների կարիք ունի, քանի որ հստակեցված չեն դրա և պայմանագրի ապահովման միջև տարանջատումը։ Մասնավորապես, եթե ԳՄՕ-ում պայմանագրի ապահովումը սահմանվում է որպես ընտրված մասնակցի կողմից պայմանագրով ստանձնվող պարտավորությունների կատարումն ապահովող միջոց, իսկ որակավորման ապահովումը որպես հրավերով սահմանվող որակավորման չափանիշներին փոխարինող ապահովման միջոց, ապա հստակ չէ, թե ինչու է պայմանագրով նախատեսված պարտավորությունների խախտումը (օրինակ, քանակի կամ ծավալի առումով թերի լինելը) բերում և՛ պայմանագրի, և՛ որակավորման ապահովման գանձմանը։ | ||
10 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 06.03.2020 22:18:33 | Կարծում ենք, որ վերոնշյալ նախագծով սահմանված ԳՄՕ 6-րդ հոդվածի փոփոխությունները հավելյալ հստակեցման կարիք ունեն։ Մասնավորապես, ԳՄՕ 6-րդ հոդվածի 6-րդ կետի ա ենթակետում լրացումները, որով սահմանվում է, որ մասնակիցն ընդգրկվում է գնումների սև ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորան ապահովման գումարը, տարակերպ կարող են մեկնաբանվել։ Եթե ընտրված մասնակիցների կողմից պետք է ներկայացվեն այս ապահովումները, ապա փաստացի ստացվում է, որ դրանց առկայության և վճարման դեպքում նրանք չեն ընդգրկվի սև ցուցակում անգամ եթե խախտվեն դրանց ներքո ստանձնած պարտավորությունները։ Մինչդեռ նախագծի սույն հոդվածի առաջին մասը (խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը) կարող է այլ մեկնաբանությունների առիթ տալ։ | ||
11 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 06.03.2020 22:18:33 | Նախագծում ներկայացված փոփոխություններից կարելի է հետևություն անել, որ մասնակիցները կարող են ընդգրկվել սև ցուցակում որակավորումների գումարը չվճարելու, հրավերով սահմանված հայտի փաստաթղթերում շտկում չկատարելու (երբ չկա հայտի ապահովում) կամ որպես ընտրված մասնակից պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ այդ իրավունքից զրկվելու դեպքերում։ Համաձայն այս նախագծով սահմանված կարգավորումների՝ լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների սև ցուցակում՝ պատվիրատուի ղեկավարի այս հիմքերի շրջանակներում ներկայացված պատճառաբանված որոշման հիման վրա։ Այսպիսով ստացվում է, որ մասնակիցը ներառվում է այս ցուցակում միայն մի կողմի ներկայացրած փաստարկների ներքո և կարող է իր իրավունքները պաշտպանել միայն դատարան դիմելով։ Մինչդեռ, ինչպես վկայում են բողոքարկման համակարգի որոշումների ուսումնասիրությունները, քիչ չեն լինում այն դեպքերը, երբ մասնակիցը չի կատարում իր պարտավորությունները արտաքին գործոնների հետևանքով, որոնց թվում կարող են լինել ինչպես համակարգի տեխնիկական պատճառները, այնպես էլ պատվիրատուի գործողությունները/անգործությունը։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս դեպքերը չեն կարող քննվել հատուկ հայցային վարույթի կարգով և ժամկետներում (համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծի), կարծում ենք ավելի արդյունավետ և դյուրին կարող է լինել այս մասով օգտագործել արտադատական ինստիտուտների հնարավորությունները։ | ||
12 | Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն 06.03.2020 22:18:33 | Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով սահմանվում է ԳՄՕ 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (գնման առարկայի բնութագրերի, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջների բողոքարկմամբ) նախատեսված վեճերի դեպքում հայցադիմումների ներկայացման համար բազային տուրքի 500-ապատիկի կամ 500,000 դրամի չափով գումար, ինչը կարծում ենք բավական խոշոր գումար է և կարող է անհարկի խոչընդոտ հանդիսանալ այս մասով բողոքների ներկայացման համար։ |