Добавить в избранное

«ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

Հանրային քննարկման է ներկայացվում «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» և  «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը: 

  • Обсуждалось

    20.02.2020 - 06.03.2020

  • Тип

    Закон

  • Область

    Финансовая

  • Министерство

    Министерство финансов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 9508

Принт

Предложения

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն

06.03.2020

Պետական տուրքի մասին օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծով սահմանվում է ԳՄՕ 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքով (գնման առարկայի բնութագրերի, նախաորակավորման հայտարարության կամ հրավերի պահանջների բողոքարկմամբ) նախատեսված վեճերի դեպքում հայցադիմումների ներկայացման համար բազային տուրքի 500-ապատիկի կամ 500,000 դրամի չափով գումար, ինչը կարծում ենք բավական խոշոր գումար է և կարող է անհարկի խոչընդոտ հանդիսանալ այս մասով բողոքների ներկայացման համար։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն

06.03.2020

Նախագծում ներկայացված փոփոխություններից կարելի է հետևություն անել, որ մասնակիցները կարող են ընդգրկվել սև ցուցակում որակավորումների գումարը չվճարելու, հրավերով սահմանված հայտի փաստաթղթերում շտկում չկատարելու (երբ չկա հայտի ապահովում) կամ որպես ընտրված մասնակից պայմանագիր կնքելուց հրաժարվելու կամ այդ իրավունքից զրկվելու դեպքերում։ Համաձայն այս նախագծով սահմանված կարգավորումների՝ լիազորված մարմինը մասնակցին ներառում է գնումների սև ցուցակում՝ պատվիրատուի ղեկավարի այս հիմքերի շրջանակներում ներկայացված պատճառաբանված որոշման հիման վրա։ Այսպիսով ստացվում է, որ մասնակիցը ներառվում է այս ցուցակում միայն մի կողմի ներկայացրած փաստարկների ներքո և կարող է իր իրավունքները պաշտպանել միայն դատարան դիմելով։ Մինչդեռ, ինչպես վկայում են բողոքարկման համակարգի որոշումների ուսումնասիրությունները, քիչ չեն լինում այն դեպքերը, երբ մասնակիցը չի կատարում իր պարտավորությունները արտաքին գործոնների հետևանքով, որոնց թվում կարող են լինել ինչպես համակարգի տեխնիկական պատճառները, այնպես էլ պատվիրատուի գործողությունները/անգործությունը։ Հաշվի առնելով այն փաստը, որ այս դեպքերը չեն կարող քննվել հատուկ հայցային վարույթի կարգով և ժամկետներում (համաձայն Քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին նախագծի), կարծում ենք ավելի արդյունավետ և դյուրին կարող է լինել այս մասով օգտագործել արտադատական ինստիտուտների հնարավորությունները։

Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն

06.03.2020

Կարծում ենք, որ վերոնշյալ նախագծով սահմանված ԳՄՕ 6-րդ հոդվածի փոփոխությունները հավելյալ հստակեցման կարիք ունեն։ Մասնավորապես, ԳՄՕ 6-րդ հոդվածի 6-րդ կետի ա ենթակետում լրացումները, որով սահմանվում է, որ մասնակիցն ընդգրկվում է գնումների սև ցուցակում, եթե խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը, որը հանգեցրել է պատվիրատուի կողմից պայմանագրի միակողմանի լուծմանը կամ գնման գործընթացին տվյալ մասնակցի հետագա մասնակցության դադարեցմանը և մասնակիցը հրավերով և (կամ) պայմանագրով սահմանված ժամկետում չի վճարել հայտի, պայմանագրի և (կամ) որակավորան ապահովման գումարը, տարակերպ կարող են մեկնաբանվել։ Եթե ընտրված մասնակիցների կողմից պետք է ներկայացվեն այս ապահովումները, ապա փաստացի ստացվում է, որ դրանց առկայության և վճարման դեպքում նրանք չեն ընդգրկվի սև ցուցակում անգամ եթե խախտվեն դրանց ներքո ստանձնած պարտավորությունները։ Մինչդեռ նախագծի սույն հոդվածի առաջին մասը (խախտել է պայմանագրով նախատեսված կամ գնման գործընթացի շրջանակում ստանձնած պարտավորությունը) կարող է այլ մեկնաբանությունների առիթ տալ։

Узнать больше