Находится в правительстве РА
«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության արձանագրային որոշման նախագիծ
-
1 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
----------------------
Արձանագրային
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՌԱՋԻՆ ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
- Հավանություն տալ`
«Ուխտագնացություն դեպի առաջին քրիստոնյա երկիր» ռազմավարությանը` համաձայն հավելվածի:
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
_____________ -ի նիստի N __
արձանագրային որոշման
ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
«ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՌԱՋԻՆ
ՔՐԻՍՏՈՆՅԱ ԵՐԿԻՐ»
ՀՀ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆ 2017
I. ՆԱԽԱԲԱՆ
- Աշխարհում զբոսաշրջային գրավչության օբյեկտների շուրջ 90%-ը կապված են կրոնի հետ:
- Ըստ ՄԱԿ Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (այսուհետ` ՄԱԿ ԶՀԿ) գնահատման յուրաքանչյուր տարի 300-330 մլն զբոսաշրջիկ այցելում է աշխարհի հիմնական կրոնական կենտրոնները, միաժամանակ կրոնական նպատակներով աշխարհում իրականացվում են մոտ 600 մլն ազգային և միջազգային ճանապարհորդություններ, որի 40%-ը բաժին է ընկնում Եվրոպային:
- Հանդիսանալով հիմնական զբոսաշրջային ուղղություններ, կրոնական ժառանգության կենտրոնները ոչ միայն խթանում են միջազգային զբոսաշրջությունը և տնտեսական աճը, այլ նաև ծառայում են որպես հարթակ տարբեր մշակույթների միջև ձևավորելու հանդուրժողականություն, հարգանք և փոխըմբռնում:
- Քրիստոնեական ուխտագնացությունը ներառում է հազարավոր սրբավայրեր։ Դրանք հանդես են գալիս որպես տեսիլքների կամ հրաշագործությունների վայրեր, հոգևոր կյանքի կենտրոններ։ Հայաստանը` որպես զբոսաշրջային երկիր, ունի կրոնական և ուխտագնացության զբոսաշրջության մեծ ներուժ՝ ընդգրկելով շուրջ 1051 քրիստոնեական հուշարձաններ։
- 2013 թվականին զբոսաշրջային ընկերությունների կողմից ամենաշատ վաճառված զբոսաշրջային արդյունքների հանրագումարում կրոնական զբոսաշրջության բաժինը Հայաստանում կազմել է 5.2%, Եվրոպայում՝ 2.8%, ԱՄՆ-ում՝ ընդամենը 1%։
- Համաձայն ՄԱԿ ԶՀԿ կանխատեսումների` XXI դարի սկզբին զբոսաշրջության առավել հեռանկարային ձևերից առաջին տեղում է լինելու կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջությունը:
Զբոսաշրջությունը, որպես հզոր սոցիալ-մշակութային երևույթ (զբոսաշրջությունը հանուն «խաղաղության և զարգացման»), կարող է ունենալ հզոր դրական ազդեցություն ժամանակակից մարդու կենսագործունեության վրա: XXI դարի մարդը պետք է գիտակցի որ կրոնը, պատմությունը, ըստ էության, մարդկության մշակութային ժառանգության կարևորագույն բաղադրիչներն են:
- Աշխարհում, գնալով էլ ավելի զարգանում են ճանաչողական ճանապարհորդությունների տարբեր տեսակները, այդ թվում` կրոնական զբոսաշրջությունը և հավատացյալների բազմաթիվ ճանապարհորդություններ իրականացվում են դեպի կրոնական նշանակության վայրեր:
- Կրոնական զբոսաշրջությունը ունի երկու հիմնական տեսակ`
- ուխտագնացություն,
- էքսկուրսային-ճանաչողական բնույթի կրոնական զբոսաշրջություն:
- Ուխտագնացության մեջ առանձնացվում է նաև հոգևոր ուխտագնացությունը:
- Ուխտագնացության հիմնական տարբերակող հատկանիշները հետևյալն են`
- ուխտագնացությունն իրականացնում է խորը հավատքով մարդը, ով ձգտելով իր կյանքում իրականացնել կարևոր նախաձեռնություն և պահանջում է հատուկ վերաբերմունք ուխտագնացության կազմակերպիչների կողմից,
- ուխտագնացությունը իրականացվում է ավելի երկար ժամանակով և քանակապես շատ ավելի մեծ խմբերով,
- որոշ կրոններում զարգացած է ուխտագնացությունը ոտքով` քայլելով իրականացնելով ծիսակատարություն ոչ միայն սուրբ տեղերում, այլև քայլարշավի ընթացքում,
- ուխտագնացությունները կախված են կրոնական օրացույցից,
- ուխտագնացության զբոսաշրջությունը հիմնականում կազմակերպվում է զբոսաշրջային ընկերությունների կողմից` համագործակցելով կրոնական կազմակերպությունների հետ:
- Ընդհանուր առմամբ, էքսկուրսային ճանաչողական բնույթի կրոնական զբոսաշրջությունը տարբերվում է ուխտագնացությունից ճանապարհորդության նպատակով և հետևյալ հիմնական հատկանիշներով.
- այցելության օբյեկտները,
- ծառայության որակական չափանիշները,
- էքսկուրսային ծառայության առկայությունը,
- ճանապարհորդության ժամկետները,
- հաճախորդների տարիքային և սոցիալական կատեգորիաների հաշվառումը,
- ճանապարհորդություն իրականացնողների թիվը,
- ճանապարհորդության առանձնահատկությունները (հաշվի է առնվում կրոնական պատկանելությունը, ուխտագնացության առանձնահատկությունները):
- Հայաստանում կրոնական զբոսաշրջության զարգացման համար կան զգալի ներուժ և նախադրյալներ, հարուստ պատմամշակութային ժառանգություն, այդ թվում` հուշարձաններ, որոնցից են.
1) Խոր Վիրապ (Լուսառատ գյուղ, Արարատի մարզ)
Խոր Վիրապը հայոց նվիրական սրբավայրերից է, ինչպես նաև հանրահայտ ուխտատեղի: Խոր վիրապի պատմությունը սերտորեն առնչվում է Հայոց դարձի, քրիստոնյա Հայաստանի՝ կրոնական, կրթական ու մշակութային զարգացման ողջ ընթացքի հետ:
Ագաթանգեղոսը վկայում է, որ Տրդատ Գ Մեծը Հայաստանում քրիստոնյաներին հալածելիս Սուրբ Գրիգոր Լուսավորչին տևական տանջանքներից հետո նետել է Արտաշատի արքունի բանտի՝ մահվան դատապարտվածների գուբը, որը հայտնի էր «Վիրապ Արտաշատու» անվամբ: Վիրապում Գրիգոր Լուսավորիչը մնացել է գրեթե 14 տարի: Նրան կերակրել է մի այրի կին՝ ամեն օր գաղտնի մի նկանակ նետելով խոր վիհի մեջ: Գրիգոր Լուսավորիչը ազատվել է վիրապից Հռիփսիմյանց կույսերի նահատակումից 9 օր անց: Ամեն տարի հունիսին նշվում է Հայ առաքելական եկեղեցու նշանավոր տոներից մեկը՝ «Ս. Գրիգոր Լուսավորչի ելն ի Վիրապեն», իսկ մարտին նշվում է «Ս. Գրիգոր Լուսավորչի մուտն ի Վիրապ»:
Խոր Վիրապը XVII դարի Հայաստանում ձևավորված կրոնական և պաշտպանական կառույցները զուգակցող նոր համալիրի՝ վանք-ամրոցի լավագույն օրինակն է:
Հարավային պարսպին կից թաղակապ նկուղի տանիքը վերածվել է դիտահրապարակի, որտեղից բացվում է աստվածաշնչյան Արարատ լեռան համայնապատկերը: Արարատը այն բիբլիական սուրբ լեռն է, որի վրա իջևանել է Նոյյան տապանը՝ ջրհեղեղի ժամանակ: Համաշխարհային ջրհեղեղից լեռան գագաթին փրկվել են ութ հոգի՝ նոր մարդկության նախահայր Նոյը, իր կինը, որդիները և որդիների կանայք: Նոյի և իր ընտանիքի փրկության պատմությունը արձանագրված է Աստվածաշնչում (Ծննդ. 7,8): Այսպիսով Մասիսի գագաթից է սկսվել նոր՝ հետջրհեղեղյան մարդկության պատմությունը:
2) Էջմիածնի Մայր տաճար (Վաղարշապատ, Արմավիրի մարզ)
Մայր տաճարը, ըստ Ագաթանգեղոսի վկայության, կառուցել է Սուրբ Գրիգոր Լուսավորիչը՝ Տրդատ Գ թագավորի օժանդակությամբ։ Մայր տաճարն աշխարհում առաջին գմբեթավոր եկեղեցին է: XV դարից տաճարը կոչվել է Էջմիածնի Մայր տաճար: Այստեղ են պահվում Հայ առաքելական եկեղեցու կարևորագույն սրբություններ` սուրբ Գեղարդը, Թադեոս առաքյալի Աջը, Սուրբ Գրիգոր Լուսավորչի Աջը, Գետարգելիսբ. Նշանը, Նոյյան տապանից և Կենաց փայտից մասնիկներ, Հովհաննես Կարապետի, Պետրոս և Անդրեաս առաքյալների, Մատթեոս և Մարկոս ավետարանիչների, Սուրբ Հռիփսիմեի և Սուրբ Գայանեի մասունքները, Սուրբ Հակոբ Մծբնա հայրապետի Աջը, Սուրբ Արիստակես Ա Պարթևի Աջը, Սուրբ Գևորգ Զորավարի, Սուրբ Նիկողայոս Հրաշագործի մասունքները: Մայր տաճարն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է։
3) Գառնու հեթանոսական տաճար (Գառնի գյուղ, Կոտայքի մարզ)
Գառնու տաճարը՝ հին հայկական հեթանոսական տաճար է Կոտայքի մարզի համանուն գյուղում։ Տրդատ Ա թագավորը 66 թվականին թագադրվելուց անմիջապես հետո իր ուղեկիցներով վերադարձել է Հայաստան և, օգտվելով խաղաղ ու բարենպաստ պայմաններից, զբաղվել շինարարական աշխատանքներով՝ վերաշինել է ավերված Արտաշատը՝ «Հայոց Կարթագենը» և այլ բնակավայրեր։ Նա վերակառուցել է նաև Գառնու բերդը և կառուցել նոր շենքեր, այդ թվում՝ Գառնու տաճարը։
Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Արեգ-Միհրին։ Հայ արքաները, մասնավորապես Տրդատը, իրենց աստված-հովանավորն էին համարում Միթրային, և բնական է թվում այն ենթադրությունը, որ հզոր Հռոմի դեմ հաղթանակից ու նրա իսկ կողմից թագադրվելուց հետո, վերադառնալով հայրենիք, իր գահանիստ վայրում պիտի կառուցեր Գառնին, տաճար՝ նվիրված հենց իր հովանավոր-աստված Միհրին։ Միհրը, իբրև լույսի, ճշմարտության խորհրդանիշ, հաճախակի պատկերվել է ցուլի (խավարի) դեմ մենամարտելիս։
4) Գեղարդի վանք (Գողթ գյուղ, Կոտայքի մարզ)
Գեղարդի վանական համալիրը կառուցվել է վաղ միջնադարում։ Վանքի հիմնադրումն ավանդաբար վերագրում են Հայոց Առաջին Կաթողիկոս Գրիգոր Լուսավորչին (301-325), իսկ հետագա բարգավաճումը՝ Սահակ Պարթևին (387-439)։ Ավելի ուշ շրջանում վանքը հռչակված է եղել իբրև գրչության կենտրոն, դպրանոց, երաժշտական ակադեմիա և ուխտատեղի։ Դեպի Գեղարդ ուխտագնացության օրերը Վարդավառի և Աստվածածնի Վերափոխման տոներին են։
Գեղարդի վանական համալիրն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում է։
«Գեղարդ» անվանումը պատճառաբանվում է նրանով, որ այնտեղ 500 տարի պահվել է սուրբ Գեղարդը` այն նիզակը, որով Գողգոթայում հռոմեացի հարյուրապետը խոցել է խաչված Քրիստոսի կողը։ Գեղարդը մինչև տասնչորսերորդ դարը պահվում էր Մայր Տաճարում։ Այժմ այն գտնվում Մայր Տաճարի թանգարանում։
5) Տաթևի վանական համալիր (Տաթև գյուղ, Սյունիքի մարզ)
Կարևորագույն հուշարձաններից է նաև Տաթևի միջնադարյան վանական համալիրն իր ճարտարագիտական լուծումներով և դիրքով, որը հիմնադրվել է IV դարում։ 895 թ. Տաթևի վանքը եղել է համահայկական մշակութային կենտրոն, որտեղ գործել է Տաթևի համալսարանը՝ Հովհան Որոտնեցու և նրա աշակերտ Գրիգոր Տաթևացու ջանքերով: Վանքին կից մատենադարանը (X դար) գոյատևել է մինչև 1911–12 թթ., իսկ փրկված 140 ձեռագիր մատյանները տեղափոխվել են Էջմիածին, ապա՝ Մատենադարան:
Հայաստանում ժամանակակից զբոսաշրջային ենթակառուցվածքներից է Տաթևի վանական համալիրի հարևանությամբ գործող «Տաթևեր» ճոպանուղին (5.7 կմ), որը գրանցվել է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում` որպես անկանգառ հետադարձելի օդային անցուղիների դասում ամենաերկարը։
- Քրիստոնեական աշխարհում Հայաստանը միշտ էլ դիտարկվել է որպես առանցքային երկիր:
2001 թվականին Հայաստան էր այցելել Հռոմի Հովհաննես Պողոս Երկրորդ Պապը, որը մասնակցել է Հայաստանում և աշխարհում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի տոնակատարություններին:
2015 թվականին Հայաստան է այցելել Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապը: Պապն իր այցը համարում է ուխտագնացություն դեպի երկիր, որն առաջինը Հիսուսից ստացավ Ավետարանը:
Կաթոլիկ եկեղեցու հոգևոր առաջնորդն ինքն էր կոչ արել աղոթել Հայաստան՝ առաջին քրիստոնեությունն ընդունած պետություն, կատարելիք այցի առնչությամբ: «Խնդրում եմ աղոթել ինձ համար, ես մի քանի օրից ուխտագնացության կլինեմ Արևելյան երկրում` Հայաստանում, առաջինը ժողովուրդներից, ով ստացավ Հիսուսի Ավետարանը»,- ասել է նա:
Հռոմի Ֆրանցիսկոս Առաջին Պապը, ընդունելով բազմաթիվ եպիսկոպոսների և հավատացյալների խնդրանքը, հայոց միջնադարի խոշորագույն մտածող Սուրբ Գրիգոր Նարեկացուն հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ: Նա Տիեզերական եկեղեցու 36-րդ վարդապետն է, երկրորդը՝ Արևելքում: Հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոնում՝ Մատենադարանում, պահպանվում է Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հնագույն ընդօրինակությունը։
II. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՄԱՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԻՄՔԵՐԸ
- Սույն ռազմավարությունը մշակվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեի կողմից հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060-Ա որոշմամբ հաստատված և ՀՀ Ազգային ժողովի 2016 թվականի հոկտեմբերի 21-ի ԱԺՈ-243-Ն որոշմամբ հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագիրը (այսուհետ` ՀՀ կառավարության ծրագիր) և ուղղված է դրա իրականացմանը:
- Ռազմավարությունը ներառում է Հայաստանում ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության զարգացման նպատակը, խնդիրները և դրանց իրականացման միջոցառումները:
III. ԿՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆՊԱՏԱԿԸ
- Կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջության զարգացման նպատակն է զբոսաշրջության կայուն և շարունակական զարգացման միջոցով նպաստել
- Հայաստանի կայուն և համաչափ տարածքային տնտեսական զարգացմանը, ազգային եկամտի ավելացմանը,
- Հայաստանի և հայ ժողովրդի համաշխարհային ճանաչելիության բարձրացմանը,
- պատմամշակութային ժառանգության պահպանությանը, զարգացմանը և պատշաճ ներկայացմանն ու խթանմանը,
- բնակչության կենսամակարդակի բարձրացմանը,
- մշակութային բազմազանության և միջմշակութային երկխոսության պահպանմանն ու զարգացմանը,
- Հայաստան սփյուռք կապերի ու հայապահպանության ամրապնդմանն ու զարգացմանը,
- համամարդկային արժեքների պահպանությանը, զարգացմանը, խթանմանը, միջազգային համերաշխության և խաղաղության ամրապնդմանը և այդ գործընթացներում Հայաստանի դերի բարձրացմանը:
IV. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՇԱՀԱՌՈՒՆԵՐ
- Ռազմավարության շահառուներն են` Հայաստանի Հանրապետությունը, համայնքները, Սփյուռքի հայկական համայնքները, իրավաբանական և ֆիզիկական անձինք, միջազգային դոնոր կազմակերպությունները:
V. ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ
- Ռազմավարության կատարողականի ցուցանիշներն են.
- Ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրով նախատեսված նպատակների իրականացմանն ուղղված համալիր միջոցառումների էական մասն են կազմում, որոնց արդյունքում մինչև 2020 թվականը ակնկալվում է.
- տարեկան ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 2.5 մլն, այդ թվում սփյուռքահայերի այցելությունների թիվը` առնվազն 1.2 մլն,
- տարեկան ներքին զբոսաշրջային այցելությունների թիվը հասցնել առնվազն 1.5 մլն,
- ներգնա զբոսաշրջային այցելություններից տարեկան համախառն եկամուտը հասցնել առնվազն 2.5 մլրդ ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
- ներքին զբոսաշրջային այցելություններից տարեկան համախառն եկամուտը հասցնել առնվազն 450 մլն ԱՄՆ դոլարին համարժեք դրամ,
- հյուրանոցային տնտեսության օբյեկտների թիվն ավելացնել առնվազն 50-ով` ապահովելով լրացուցիչ առնվազն 3000 ննջատեղ,
- ապահովել լրացուցիչ 15000 աշխատատեղի ստեղծում,
- կրոնական զբոսաշրջության զարգացմանն ուղղված նոր երթուղիների մշակումը և հանրահռչակումը:
VI.ԿՐՈՆԱԿԱՆ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ԽՆԴԻՐՆԵՐԸ
- Կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջության զարգացման համար անհրաժեշտ է լուծել հետևյալ հիմնական խնդիրները`
- Ամրապնդել, զարգացնել և համաշխարհային շուկայում խթանել Հայաստանի` որպես աշխարհում առաջին քրիստոնյա երկիր նկարագիրը,
- ապահովել ամբողջական վիճակագրություն, որակյալ հետազոտություններ, ուսումնասիրություններ և վերլուծություններ` ի նպաստ ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության զարգացմանը,
- ձևավորել նոր, մրցունակ կրոնական զբոսաշրջային արդյունքներ,
- որոշել հայկական կրոնական զբոսաշրջային արդյունքի շուկաներն ու իրականացնել նպատակային մարքեթինգ և խթանում,
- բարելավել և զարգացնել կրոնական զբոսաշրջության համար անհրաժեշտ ենթակառուցվածքները,
- ամրապնդել և շարունակական բարձրացնել ծառայությունների որակը,
- ապահովել կրոնական երթուղիներում ՀՀ բոլոր մարզերի ընդգրկումը,
- զարգացնել մարդկային ռեսուրսները,
- բարելավել կրոնական զբոսաշրջային կենտրոնների և երթուղիների կառավարումը,
- խթանել կրոնական զբոսաշրջության նկատմամբ հանրային հետաքրքրությունը և շահագրգռվածությունը, շահագրգիռ կողմերի միջև ապահովել ընդհանուր տեսլականի ձևավորում ու արդյունավետ համագործակցություն:
VII. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՈՒՄ
- Ռազմավարությամբ նախատեսվում է կրոնական զբոսաշրջության գրավչության օբյեկտ հանդիսացող պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների հանրահռչակման և զբոսաշրջության զարգացման նպատակով միասնական նմուշի տեղեկատվական վահանակ-ցուցանակների մշակում և տեղադրում, ինչպես նաև գովազդատեղեկատվական նյութերի հրատարակում:
VIII. ՄՈՆԻԹՈՐԻՆԳ
- Ռազմավարության իրականացման ընթացքում մոնիթորինգի համակարգի ապահովման նպատակով բնագավառի լիազոր մարմինը կնախապատրաստի ռազմավարության ընթացքի մասին հաշվետվություններ, ինչպես նաև կկազմակերպվեն քննարկումներ, որոնց կմասնակցեն նախագծի շահագրգիռ բոլոր կողմերը:
IX. ԱՌԱՋԱՐԿՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ, ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱԿՆԿԱԼՎՈՂ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
- Առաջիկա տարիներին զբոսաշրջության ոլորտի պետական քաղաքականության շրջանակներում իրականացվելու են կրոնական, այդ թվում` ուխտագնացության զբոսաշրջության զարգացմանն ուղղված հետևյալ միջոցառումները: Միջոցառումների իրականացման համար պատասխանատու մամին է հանդիսանում ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության Զբոսաշրջության պետական կոմիտեն` համագործակցությամբ շահագրգիռ կողմերի հետ:
- Առաջարկվող միջոցառումները կիրականացվեն 2017-2020 թվականներին
|
Միջոցառման անվանումը |
Միջոցառման նկարագրությունը |
Ակնկալվող արդյունքը |
ժամկետը |
|
Ինստիտուցիոնալ բարեփոխումներ
|
|
||
1. |
Ուխտագնացության և կրոնական զբոսաշրջության ոլորտի վիճակագրական, տեղեկատվական համակարգի ձևավորում |
Զբոսաշրջային ռեսուրսների գրանցամատյանի ձևավորում և վարում` գույքագրելով և դասակարգելով Հայաստանի ուխտագնացության և կրոնական զբոսաշրջային ռեսուրսները, համագործակցելով պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների հետ |
Ամբողջական և առավել ճշգրիտ վիճակագրության վարում, որակյալ հետազոտությունների և վերլուծությունների իրականացում այդպիսով նաև ոլորտի պետական քաղաքականության մշակման ու իրականացման գործընթացի արդյունավետության բարձրացում |
2017-2020 թթ. |
Պետական կարգավորում, համակարգում, շահագրգիռ կողմերի միջև համագործակցո
Обсуждалось 20.05.2017 - 10.06.2017 Тип Протокольное решение Область Культура, Экономическая Министерство Министерство экономики 20.05.2017 15:59 anmkrtchyan@mineconomy.am Просмотры 15829 |