Добавить в избранное
В стадии разработки
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
5 - За
-
0 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | "Տնտեսական իրավունքի կենտրոն" Հասարակական կազմակերպություն 19.02.2020 01:15:05 | ԿԱՐԾԻՔ ՀՀ ԱՍՀՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 2-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ԱՍՀՆ կողմից ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի https://www.e-draft.am/ հարթակում ներկայացված «Բժշկասոցիալական վերափորձաքննությունները հատուկ ընթացակարգով իրականացնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ 1) քննարկվել էր 2020 թվականի հունվարի 9-24 ընկած ժամանկահատվածում (https://www.e-draft.am/projects/2221/about)։ Նախագիծ 1-ին կողմ էին քվեարկել 3 և դեմ՝ 2 անձ կամ կազմակերպություն։ Ընդ որում, այդ հարթակի «Ամփոփաթերթ» բաժնում ներկայացված չէին հանրային քննարկմանը մասնակիցների կարծիքները, առաջարկությունները և դրանց վերաբերյալ ՀՀ ԱՍՀՆ դիրքորոշումներն ու ձեռնարկված միջացառումները։ ՀՀ ԱՍՀՆ կողմից 2020 թ․ փետրվարի 17-ից ՀՀ ԱՆ պաշտոնական կայքի https://www.e-draft.am/ հարթակում հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-Ի N 276-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նոր նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ 2) (https://www.e-draft.am/projects/2286)։ Հարկ է նշել, որ դրական ենք գնահատում այն հանգամանքը, որ հանրային քննարկման քվեարկության արդյունքները հաշվի առնելով ՀՀ ԱՍՀՆ Նախագիծ 1-ը փոխարինել է նորով՝ Նախագիծ-2-ով ում և նախորդ տարբերակում առկա բացթողումներն ամբողջությամբ շտկվել են Նախագիծ 2-ում։ Նախագիծ-2-ի կարգավորումները կարծեք թե ուղղված են վերափորձաքննության դիմող հաշմանդամություն ունեցող անձանց վարչարարական քաշքշուկից թեթևացնելուն և կոռուպցիոն ռիսկերից խուսափելուն։ Այդ կարգավորումներով բարելավվում է վերափորձաքննության դիմող հաշմանդամություն ունեցող որոշ խմբի անձանց կարգավիճակը և նրանք ստիպված չեն լինելու կատարել լրացուցիչ ծախսեր պահանջող հիվանդանոցային բուժ օգնություն ստանալու, մասնագիտացված կազմակերպություններում դժվարամատչելի հետազոտություններ անցնելու ուղղությամբ։ Սակայն վերոհիշյալի հետ մտահոգություն է առաջացնում, որ այդ իրավակարգավորումները չեն տարածվելու «հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների վրա։ Կարծում ենք, որ այդ խբերում ընդգրկված անձանց հատկապես պետք է վերաբերեն նոր իրավակարգավորումները, մինչև ամբողջությամբ կփոխվեն բժշկասոցիալակն փորձաքննությունների կարգավորումները։ Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետն կարիք ունի լրացուցիչ հստակեցման և խմբագրման, քանզի այդ նախադասության «նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,» բառերը շփոթություն են ստեղծում։ Միաժամանակ այդ մասում նշված չէ, թե վերափորձաքննվողին ի՞նչ ժամկետում պետք է տրամադրվի բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)։ Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի ե․ ենթակետին հաջորդող 1-ին բուլիտում գրված է․ «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշման «2.» կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը ներդնել մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ հանձնաժողովների կազմավորման համակարգ:»։ Մինչդեռ մեզ ոչ մեկիս հայտնի չէ, թե ինչ իրավական ակտով և երբ է սահմանվել «պատահական ընտրությամբ հանձնաժողովներ» ստեղծելու կարգը։ Եւ ընդհանրապես այդ նախադասւոյթւոնը կարիք ունի հայեցի հստակ խմբագրման։ Կարծում ենք, որ Նախագիծ-2-ով առաջարկվող նոր 10․3 կետում «16» թիվը պետք է փոխարինվի «18» թվով, քանի որ 16-ից բարձր տարիքի երեխաները՝ մինչև 18 տարեկան դառնալը նույնպես ունեն խնամակալներ և այդ տարիքի երեխաներին նույնպես պետք է վերաբերի առաջարկվող իրավակարգավորումը։ Մեզ համար անհասկանալի է մնում «Անձը կամ նրա ներկայացուցչը հեռակա բժշկասոցիալական փորձաքննության կարող է դիմել հաշմանդամության սահմանված ժամկետի ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։» իրավակարգավորմամբ ինչ նպատակ է հետապնդում երեք ամսով սահմանափակելու նորմը։ Բացի վերոհիշյալից Նախագիծ-2 ում բավականին շատ են օրենսդրական տեխնիկայի պահանջներին հակասող համարակալումներն ու ձևակերպումները, ինչի արդյունքում առաջանում է շփոթմունք, տեքստին հղում տալն ըստ հերթական համարների դժվարություններ է հարուցում։ Ելնելով վերոհիշյալից առաջարկում ենք․ 1. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի խմբագրությունից հանել ««հաշմանդամ երեխա» կարգավիճակից հետո 18 տարին լրանալու, 17 տարեկանից հետո հաշմանդամությունը «մինչև 18 տարին լրանալը» ժամկետով և օրենքով տարիքային կենսաթոշակի իրավունք տվող տարիքը լրանալուց հետո անժամկետ սահմանելու դեպքերում իրականացվող բժշկասոցիալական վերափորձաքննությունների։» բառերը, 2. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետը խմբագրել՝ հստակեցման առումով այնպես, որպեսզի պարզ լինի, թե «նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով,» բառերը ինչ են նշանակաում և ինչու այդ որոշումը նախորդ տարի չէր տրվել, 3. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետում հստակորեն նշել, թե վերափորձաքննվողին ինչ ժամկետում պետք է տրամադրվի բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը), 4. Նախագիծ-2-ի 1-ին կետով առաջարկվող 1․2 կետի 1) ենթակետի ե․ ենթակետին հաջորդող 1-ին բուլիտում գրված նախադասւոյթւոնը «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ մինչև սույն որոշման «2.» կետի 1-ին ենթակետում նշված ժամկետը ներդնել մասնագետների ռեեստրից պատահական ընտրությամբ հանձնաժողովների կազմավորման համակարգ:» հստակեցնել, հայեցի հստակ խմբագրել և հստակ նշել, թե որ իրավական ակտին համապատասխան պետք է կազմավորվեն «պատահական ընտրությամբ հանձնաժողովներ»։ 5. Նախագիծ-2-ով առաջարկվող նոր 10․3 կետում «16» թիվը պետք է փոխարինվի «18» թվով։ 6. Առաջարկում ենք Նախագիծ-2 ում կատարել օրենսդրական տեխնիկայի պահանջներին համապատասխան համարակալում։ Հարգանքով, Մովսես Արիստակեսյան «Տնտեսական իրավունքի կենտրոն» ՀԿ նախագահ | 1. Չի ընդունվել, քանի որ մինչև 18 տարին լրացած երեխաներին հաշմանդամության խումբ չի սահմանվում, այլ սահմանվում է «հաշմանդամ երեխա» կարգավիճակ, և 18 տարեկանից հետո առանց անձի օբյեկտիվ զննության խմբորոշում իրականացնել հնարավոր չէ, առավել ևս հնարավոր չէ բժշկասոցիալական փորձաքննական նոր որոշումը (վարչական ակտը)՝ նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշումով, 1 տարի ժամկետով տրամադրելը, քանի որ նախորդ որոշումը «հաշմանդամ երեխա» կարգավիճակին է վերաբերում։ 2. Չի ընդունվել, քանի որ նախագծի 1․2 կետի 1) ենթակետի գ․ ենթակետով հստակ նշված է «նախորդ տարվա բժշկասոցիալական փորձաքննական որոշում», այն է՝ անձի նկատմամբ նախորդ բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ կայացված (և անձին տրամադրված) որոշումը նույնությամբ թողնել ուժի մեջ ևս մեկ տարի ժամկետով: 3. Չի ընդունվել, քանի որ ՀՀ կառավարության 2006 թվականի մարտի 2-Ի N 276-Ն որոշման 12-րդ կետով արդեն իսկ հստակ սահմանված է բժշկասոցիալական փորձաքննական որոշումն անձին հանձնելու ժամկետները։ 4. ՉԻ ընդունվել, քանի որ նախարարությունը մշակել և շրջանառության մեջ է դրել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունելուց հետո միայն կմշակվեն անձի ֆունկցիոնալության գնահատման ընթացակարգերի վերաբերյալ ենթաօրենսդրական ակտերը: 5. Չի ընդունվել, քանի որ 16 տարեկանը լրացած անձինք ունեն ՀՀ անձնագիր ստանալու իրավունք, հետևաբար 16 տարեկանն ինքը կարող է դիմել հանձնաժողով։ 6. Ընդունվել է և համարակալումը շտկվել։ | |
2 | Կարեն Աբրահամյան 28.02.2020 11:00:43 | Voroshman naxagic@ erbvanic uji mej kmtni?qnnarkman avartic heto(03.03.2020-@ verjnajamketne). | Համաձայն նախագծի 2-րդ կետի որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |