«Սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի իրականացման համակարգման և վերահսկման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2017 թվականի _________ «_____»-ի N ____-Ն
ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ
ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԿԱՐԳԸ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1760-Ն որոշմամբ հաստատված հավելվածի տասնութերորդ կետին և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 10-ի N 1286-Ն որոշման 1-ին կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերի (այսուհետ՝ ծրագրեր) իրականացման համակարգման և վերահսկման կարգը՝ համաձայն հավելվածի:
- Ծրագրերի կատարող հանդիսացող հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` յուրաքանչյուր տարի Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնել ծրագրերի կետերի կատարման համար նախատեսվող անհրաժեշտ ֆինանսական միջոցների և ֆինանսավորման աղբյուրների վերաբերյալ առաջարկություններ:
- Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` ծրագրերում ներառված միջոցառումների իրականացման ֆինանսավորման հնարավորության հարցը քննարկել յուրաքանչյուր տարվա Հայաստանի Հանրապետության բյուջետային գործընթացների շրջանակներում` Հայաստանի Հանրապետության շահագրգիռ պետական կառավարման մարմինների կողմից սահմանված կարգով ներկայացված հայտերի առկայության դեպքում:
- Ծրագրերի կատարող հանդիսացող հանրապետական գործադիր մարմինների ղեկավարներին` սահմանված պարբերականությամբ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության (այսուհետ՝ ՀՀ ԱԻՆ) սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոն ներկայացնել տեղեկատվություն իրենց կողմից իրականացված միջոցառումների մասին:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հավելված
ՀՀ կառավարության 2017 թվականի
__________-ի N_____- Ն որոշման
ԿԱՐԳ
ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ
- ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
- Սույն կարգով սահմանվում են սեյսմիկ պաշտպանության բնագավառում պետական ծրագրերով նախատեսված սեյսմիկ վտանգի և ռիսկի գնահատման, սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների համակարգմանը և վերահսկմանն առնչվող պետական կառավարման հանրապետական, տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների միջև լիազորությունների տարանջատման, ինչպես նաև նրանց համագործակցության հարցերը:
- ՀՀ մարզերը և ՀՀ համայնքները կազմում են սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային և համայնքային ծրագրեր: Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային և համայնքային ծրագրերը հանդիսանում են ՀՀ մարզերի և ՀՀ համայնքների զարգացման ծրագրերի անբաժանելի մասը:
- Պետական կառավարման հանրապետական մարմիններն ու կազմակերպություններն (համաձայնությամբ) իրենց ամենամյա պլաններում ներառում են սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումներ:
- Սեյսմիկ ռիսկի նվազեցումը իրականացվում է ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի N 429 որոշմամբ հաստատված ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) դրույթներին համապատասխան:
- Սեյսմիկ ռիսկի նվազեցման մարզային, համայնքային, պետական կառավարման հանրապետական մարմինների և կազմակերպությունների ծրագրերը հանդիսանում են Ծրագրի ենթածրագրեր:
- Ծրագրի և ենթածրագրերի կատարման համակարգող լիազոր մարմինը ՀՀ ԱԻՆ-ն է:
- Սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեփականատերերը պատասխանատու են օբյեկտների սեյսմակայունության ապահովման և աշխատակիցների անվտանգության համար:
- Ծրագրերի ֆինանսավորումն իրականացվում է պետական և/կամ համայնքային բյուջեների, հատուկ, կարևոր և ընդհանուր նշանակության օբյեկտների սեփականատերերի և օրենքով չարգելված այլ միջոցներով, սահմանամերձ բնակավայրերում՝ նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշման համաձայն:
- ՍԵՅՍՄԻԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ
- ՀՀ տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համակարգը ընդգրկում է.
1) ՀՀ պետական կառավարման հանրապետական և տարածքային մարմինները՝ ՀՀ օրենքներով և այլ իրավական ակտերով հանձնարարված գործառույթների մասով, ՀՀ տեղական ինքնակառավարման մարմինները՝ օրենքով իրենց վերապահված լիազորությունների պահանջով, hասարակական կազմակերպությունները (համաձայնությամբ), այլ կազմակերպություններ (համաձայնությամբ) և քաղաքացիներ (համաձայնությամբ), որոնց գործողությունները սեյսմիկ պաշտպանության ոլորտում համակարգում է ՀՀ ԱԻՆ-ը:
2) ՀՀ ԱԻՆ սեյսմիկ ռիսկի նվազեցման կառավարման կենտրոն հանդիսանում է սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական մարմինը:
- Սեյսմիկ պաշտպանության համակարգին առնչվող դրույթներ ներկայացված են հետևյալ իրավական ակտերում.
1) «Սեյսմիկ պաշտպանության մասին» 2002թ. հուլիսի 6-ի ՀՕ-376 ՀՀ օրենքը (հոդվածներ 6, 8, 12-17),
2) «Տեղական ինքնակառավարման մասին» 2002թ. մայիսի 7-ի ՀՕ-337 ՀՀ օրենքը (35-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետ, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետ)
3) «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» 2008թ. դեկտեմբերի 26-ի ՀՕ-5-Ն ՀՀ օրենքը (66-րդ հոդված)
4) Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010թ. օգոստոսի 28-ի «Հայաստանի Հանրապետության սեյսմիկ անվտանգության համակարգի զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՆԿ-140-Ն կարգադրությունը (կարգադրությամբ հաստատված հավելվածի 21-39 կետեր)
5) ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 10-ի «Հայաստանի Հանրապետության տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 429 որոշումը,
6) ՀՀ կառավարության 1999թ. հունիսի 7-ի «Երևանի տարածքում սեյսմիկ ռիսկի նվազեցման համալիր ծրագրի մասին» N 392 որոշումը,
7) ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 261-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1351–Ն որոշումը,
- ՀՀ քաղաքացիները, հասարակական և այլ կազմակերպությունները սեյսմիկ ռիսկի նվազեցման հարցերով համագործակցում են լիազոր մարմնի հետ կամ իրականացնում են սեյսմիկ պաշտպանության միջոցառումներին առնչվող՝ լիազոր մարմնի աշխատակիցների օրինական ցուցումները:
- Ծրագրով նախատեսվող միջոցառումները սեյսմիկ պաշտպանության ոլորտի պետական մարմնի կողմից ներկայացվում և ներառվում են սեյսմիկ պաշտպանության պետական ոչ առևտրային կազմակերպությունների ամենամյա պլաններում: Ամենամյա միջոցառումները, ներկայացված հայտերի հիման վրա, ֆինանսավորվում են պետական բյուջեից և օրենքով չարգելված այլ աղբյուրներից:
Սեյսմիկ վտանգի և դրա հետ կապված երկրորդային վտանգավոր երևույթների, սեյսմիկ ռիսկի գնահատումներ կարող են իրականացնել այլ շահագրգիռ մարմիններ և կազմակերպություններ, օրենսդրությամբ սահմանված կարգով դրանք ներկայացնելով լիազոր մարմնին:
Սեյսմիկ պաշտպանության տեսակետից արդյունավետ հողօգտագործումն արտացոլվում է ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված սեյսմիկ վտանգի և սեյսմիկ ռիսկի (առկայության դեպքում) քարտեզներում, որոնք ներկայացվում են քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի կազմման ժամանակ:
- Սեյսմիկ ռիսկի նվազեցման վերաբերյալ առկա անհրաժեշտ տեղեկատվությունը ՀՀ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները միմյանց տրամադրում են անվճար:
- ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ԵՎ ՎԵՐԱՀՍԿՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ
- Սեյսմիկ ռիսկի նվազեցումը բնակչության պատրասվածության մակարդակի բարձրացման, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` սեյսմիկ ռիսկի կառավարման նախապատրաստման, անձի հոգեբանական խոցելիության նվազեցման, բժշկական պատրաստվածության բարձրացման, մասնագիտական փրկարարական նյութատեխնիկական բազայի և հանդերձավորման հետագա զարգացման, բնակչության արտագաղթի կանխման ուղղություններով իրականացվում է համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի փետրվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի հունիսի 10-ի N 429 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» N 138–Ն որոշման թիվ 2 հավելվածով հաստատված Ծրագրի ժամանակացույցի:
- Սեյսմիկ պաշտպանության ոլորտում բնակչության պատրաստվածության մակարդակի բարձրացման, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների` սեյսմիկ ռիսկի կառավարման նախապատրաստման, անձի հոգեբանական խոցելիության նվազեցման համար մշակվում են ծրագրեր, որոնց ֆինանսավորումը իրականացվում է ամենամյա ներկայացված հայտերով տրամադրվող միջոցներից:
Բժշկական պատրաստվածության բարձրացման, մասնագիտական փրկարարական նյութատեխնիկական բազայի և հանդերձավորման հետագա զարգացման, բնակչության արտագաղթի կանխման ծրագրերն իրականացվում են պետական կառավարման հանրապետական և մարզային մարմիններին ամենամյա հատկացվող միջոցների հաշվին:
- ՀՀ գերատեսչությունները, համաձայն Ծրագրի, մասնակցում են սեյսմիկ ռիսկի նվազեցմանն առնչվող համապատասխան տվյալների բազայի ստեղծման և/կամ մշակման աշխատանքներին. աշխատանքային կարգով ճշտվում են տրամադրվող կամ ստացվող տվյալների ցանկը և փոխանցման եղանակը: Իրավական ակտերով չսահմանված դեպքերում անհրաժեշտ տեղեկատվության փոխանցումը կամ հանձնումը կատարվում է մինչև հաջորդ տարվա հունվարի 25-ը:
- ՀՀ մարզերի և համայնքների սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքներն ըստ փուլերի իրականացվում են համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի հոկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության մարզերի և բնակավայրերի զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի գնահատման քարտեզների ներառման, արտակարգ իրավիճակների կանխարգելմանն ուղղված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների նախատեսման և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի մարտի 7-ի N 261-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1351-Ն որոշման:
- Մարզային և համայնքային զարգացման ծրագրերում սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումները ընդգրկվում են երկու փուլով.
1) առաջին փուլ՝ բնակչության ուսուցում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների նախապատրաստում, մարզերի և համայնքների սեյսմիկ ռիսկի (ներառյալ շենքերի ու շինությունների սեյսմիկ խոցելիության մակարդակի) գնահատման աշխատանքներ,
2) երկրորդ փուլ՝ շենքերի և շինությունների սեյսմակայունության բարձրացման միջոցառումներ: Սեյսմիկ ռիսկի նվազեցման աշխատանքների երկրորդ փուլն իրականացվում է լիազոր մարմնի կողմից սեյսմիկ ռիսկի քարտեզներին առդիր ներկայացվող առաջարկությունների և այլ հետազոտությունների հաշվառմամբ. մշակվում է տարածքների հատուկ և կարևոր նշանակության օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման աշխատանքների երկրորդ փուլի ծրագիր և ներկայացվում ՀՀ կառավարության հաստատմանը:
ՀՀ կառավարության կողմից օբյեկտների սեյսմիկ խոցելիության նվազեցման հաստատված ծրագրերը ներառվում են մարզային և համայնքային զարգացման ծրագրերում:
- ՀՀ մարզպետարանի, համայնքապետարանի և օբյեկտների սեփականատերերի կողմից մշակվում են սեյսմիկ պաշտպանության բնագավառի հատուկ և կարևոր նշանակության շենքերի և շինությունների սեյսմիկ խոցելիության նվազեցման միջոցառումների ճյուղային, պետական նպատակային, տարածքային և համայնքային ժամանակացույցեր: Ժամանակացույցերի կատարումը սույն հավելվածի 16-րդ և 20-րդ կետերում բերված ընթացակարգով վերահսկվում է լիազոր մարմնի կողմից:
- ՀՀ համայնքները զարգացման պլաններով նախատեսված սեյսմիկ ռիսկի նվազեցման միջոցառումների մասին յուրաքանչյուր տարի, այնուհետ կատարված աշխատանքների վերաբերյալ մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ը, տեղեկատվությունը ներկայացնում են ՀՀ մարզպետարան: ՀՀ մարզպետարանները մինչև ընթացիկ տարվա դեկտեմբերի 20-ը համայնքներից ստացված մարզային ամփոփ տեղեկատվությունը, աշխատանքների կատարման համար անհրաժեշտ ֆինանսական հայտերի հետ, ներկայացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն, որը մինչև հաջորդ տարվա հունվարի 15-ը մարզերից ստացված ամփոփ տեղեկատվությունը, ներառյալ ֆինանսական ապահովումը, ներկայացնում է ՀՀ ԱԻՆ:
- ՀՀ բոլոր մարզերի և գերատեսչությունների ներկայացրած տեղեկատվությունը ներառվում է սեյսմիկ ռիսկի նվազեցման կարճաժամկետ ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման վերաբերյալ Ազգային ժողովի նիստում սեյսմիկ պաշտպանության բնագավառում լիազորված մարմնի ղեկավարի ամենամյա զեկույցում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ
ՂԵԿԱՎԱՐ-ՆԱԽԱՐԱՐ ԴԱՎԻԹ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-
Обсуждалось
19.05.2017 - 16.06.2017
-
Тип
Pешение
-
Область
Чрезвычайные ситуации
-
Министерство
Министерство по чрезвычайным ситуациям
Просмотры 9165
Принт