Добавить в избранное

В стадии разработки

«Ոչ սակագնային կարգավորման ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

«Ոչ սակագնային կարգավորման ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ի կատարումն ՀՀ կառավարության նիստի արձանագրության 28.02.2019թ. N ԱՔ/48-2019(9) քաղվածքի 19-րդ կետի 2-րդ ենթակետի: Նշյալ ենթակետի համաձայն՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահին հանձնարարվել էր հնարավորինս սեղմ ժամկետներում ներկայացնել որոշման  նախագիծ,  որով  կկարգավորվեն  ՀՀ կառավարության 2000 թվականի  դեկտեմբերի  31-ի  N  902  որոշմամբ   մինչ   այժմ   կարգավորված  հարաբերությունները, նախագիծը  համապատասխանեցնելով Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական ակտերի  պահանջներին:

  • Обсуждалось

    27.12.2019 - 15.01.2020

  • Тип

    Pешение

  • Область

    Юстиция, Здравоохранение, Безопасность, Сельское хозяйство, Ядерная безопасность

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8316

Принт

Предложения

Երևան֊Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ

11.01.2020

"Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքը և հետևաբար այդ Օրենքի 24-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 07.04.2018թ.-ին, հետևաբար 07.04.2018թ.-ից հետո ընդունված ԵՏՄ Կոլեգիայի որոշումներն կարող են գործողության մեջ դրվել հիմք ընդունելով 24֊րդ հոդվածի դրույթները, քանի որ մինչ 07.04.2018թ. գործող "Իրավական ակտերի մասին" օրենքով "գործողության մեջ դնելու" ընթացակարգ նախատեսված չի եղել: Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ Կոլեգիայի որոշումները միջազգային նորմատիվ իրավական ակտ չեն հանդիսանում, ապա ստացվում է, որ սույն կառավարության որոշմամբ` հղում տալով "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի 24֊րդ հոդվածի 2-րդ մասին, 2015թ.-ից գործողության մեջ չի կարող դրվել Կոլեգիայի որևէ որոշում, քանի որ 2015թ.֊ին այդպիսի իրավակարգավորում գոյություն չուներ: Լրացուցիչ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի 24֊րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նշված Կոլեգիայի որոշմամբ նախատեսված վատթարացնող նորմերը պետք է գործողության մեջ դրվեն օրենքի ընդունմամբ, այլ ոչ թե Կառավարության որոշմամբ:

Երևան֊Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ

07.01.2020

Հաշվի չի առնվել այն հանգամանքն, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 2-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշումը քսաներեք անգամ փոփոխությունների և լրացումների է ենթարկվել Կոլեգիայի կողմից (վերջին փոփոխությունը` 08.10.2019թ.֊ին) և յուրաքանչյուր փոփոխություն կամ լրացում հանդիսանում է Կոլեգիայի առանձին որոշում:

Երևան֊Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ

07.01.2020

Սույն որոշման նախագծով նախատեսված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 2-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշմամբ սահմանված նորմերի կիրառումը 2015թ.֊ին արդեն իսկ ծագած հարաբերությունների վրա հակասում է մեկ այլ կառավարության որոշման նախագծին (https://www.e-draft.am/projects/2124/justification), որով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 294 որոշումը գործողության մեջ է դրվելու Կառավարության որոշման ընդունումից վեց ամիս հետո և որի հիմնավորման մեջ կառավարության կողմից նշվածը վերաբերելի է նաև այս նախագծին, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կիրառելու համար անհրաժեշտ է, որ Կառավարությունն իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ դնի այդ ակտերը՝ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի: Տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում:

Узнать больше