Добавить в избранное
В стадии разработки
«Ոչ սակագնային կարգավորման ոլորտների Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
3 - За
-
1 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Երևան֊Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ 27.12.2019 12:48:13 | Կարծում եմ ակնհայտ է, որ նման վատթարացնող նորմ պարունակող իրավական ակտը չի կարող տարածվել 2015թ. հունվարից / մայիսից հետոծագող իրավահարաբերությունների վրա: Նման մոտեցումն անընդունելի է և կբերի ծանր իրավական հետևանքների, քանի որ բազմաթիվ հարկատուներ կատարել են մաքսային հայտարարագրման ենթակա գործարքներ և հնարավոր վերահաշվարկի պահանջ պետության կողմից չի կարող ներկայացվել: "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Սահմանադրության 73-րդ հոդվածին համապատասխան` անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքները և այլ իրավական ակտերը հետադարձ ուժ չունեն: "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն`Նորմատիվ իրավական ակտն ընդունելու իրավասություն ունեցող մարմինը պարտավոր է նախատեսել նորմատիվ իրավական ակտի ուժի մեջ մտնելու ավելի ուշ ողջամիտ ժամկետ, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նորմատիվ իրավական ակտերի, եթե ակտով սահմանվում են այնպիսի իրավակարգավորումներ, որոնց համար անհրաժեշտ է հիմնավոր ժամանակահատված, որը հնարավորություն կտա հասցեատիրոջը իր վարքագիծը համապատասխանեցնելու սահմանված պահանջներին, կամ սահմանված իրավակարգավորումները վատթարացնում են անձի իրավական վիճակը: | ՀՀ կառավարության 28.02.2019թ. նիստի արձանագրության N ԱՔ/48-2019(9) քաղվածքի 19-րդ կետի 2-րդ ենթակետի կատարման նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից մշակվել է «Ոչ սակագնային կարգավորման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ տեղայնացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.08.2012թ. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» N 134 որոշումները: Նշյալ որոշումները ԵՏՄ շրջանակներում արդեն իսկ գործում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 29.05.2014թ. պայմանագրի 1-ին հավելվածի 13-րդ կետին համապատասխան, որի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է նորմատիվ իրավական բնույթի և անդամ պետությունների համար պարտադիր որոշումներ, կազմակերպչական ու կարգադրիչային բնույթի կարգադրություններ և ոչ պարտադիր բնույթի հանձնարարականներ։ Ընդ որում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներն ընդգրկվում են Միության իրավունքի մեջ և ենթակա են անմիջական կիրառության անդամ պետությունների տարածքներում: Այսինքն՝ Նախագծով նախատեսվում է ընդամենը տեղայնացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդեն իսկ գործող վերոնշյալ որոշումները: | Փոփոխության կատարման անհրաժեշտություն առկա չէ: |
2 | Երևան֊Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ 07.01.2020 18:40:17 | Սույն որոշման նախագծով նախատեսված` Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 2-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշմամբ սահմանված նորմերի կիրառումը 2015թ.֊ին արդեն իսկ ծագած հարաբերությունների վրա հակասում է մեկ այլ կառավարության որոշման նախագծին (https://www.e-draft.am/projects/2124/justification), որով Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 2012 թվականի դեկտեմբերի 25-ի N 294 որոշումը գործողության մեջ է դրվելու Կառավարության որոշման ընդունումից վեց ամիս հետո և որի հիմնավորման մեջ կառավարության կողմից նշվածը վերաբերելի է նաև այս նախագծին, մասնավորապես` Հայաստանի Հանրապետությունում Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կիրառելու համար անհրաժեշտ է, որ Կառավարությունն իր նորմատիվ իրավական ակտով գործողության մեջ դնի այդ ակտերը՝ համապատասխան «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի: Տեխնիկական կանոնակարգման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը կդրվեն գործողության մեջ, որի արդյունքում վերջիններիս դրույթները կիրառելի կլինեն Հայաստանի Հանրապետությունում: | Ընդունվել է ի գիտություն: Միաժամանակ. 1) Ինչպես արդեն նշել էինք, «Ոչ սակագնային կարգավորման ոլորտի Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական բնույթի նորմատիվ իրավական ակտերը Հայաստանի Հանրապետությունում գործողության մեջ դնելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագծով (այսուհետ՝ Նախագիծ) նախատեսվում է ՀՀ կառավարության որոշմամբ տեղայնացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.08.2012թ. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» N 134 որոշումները: Նշյալ որոշումները ԵՏՄ շրջանակներում արդեն իսկ գործում են «Եվրասիական տնտեսական միության մասին» 29.05.2014թ. պայմանագրի 1-ին հավելվածի 13-րդ կետին համապատասխան, որի համաձայն՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովն իր լիազորությունների շրջանակներում ընդունում է նորմատիվ իրավական բնույթի և անդամ պետությունների համար պարտադիր որոշումներ, կազմակերպչական ու կարգադրիչային բնույթի կարգադրություններ և ոչ պարտադիր բնույթի հանձնարարականներ։ Ընդ որում, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումներն ընդգրկվում են Միության իրավունքի մեջ և ենթակա են անմիջական կիրառության անդամ պետությունների տարածքներում: Այսինքն՝ Նախագծով նախատեսվում է միայն տեղայնացնել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդեն իսկ գործող վերոնշյալ որոշումների հայերեն տարբերակները: 2) Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ի կատարումն ՀՀ կառավարության նիստի արձանագրության 28.02.2019թ. N ԱՔ/48-2019(9) քաղվածքի 19-րդ կետի 2-րդ ենթակետի, որով հանձնարարվել էր ներկայացնել որոշման նախագիծ, որով կկարգավորվեն ՀՀ կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 902 որոշմամբ մինչ այժմ կարգավորված հարաբերությունները, նախագիծը համապատասխանեցնելով Եվրասիական տնտեսական միության հանձնաժողովի իրավական ակտերի պահանջներին: Ներկայումս, ԵՏՄ շրջանակներում միասնական ոչ սակագնային կարգավորման ոլորտի իրավահարաբերությունները սահմանված են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 16.08.2012թ. «Ոչ սակագնային կարգավորման բնագավառում նորմատիվ իրավական ակտերի մասին» N 134 որոշումներով: Նշյալ որոշումները ՀՀ կառավարության որոշմամբ տեղայնացնելով հնարավոր կլինի ապահովել ՀՀ կառավարության նիստի արձանագրության 28.02.2019թ. N ԱՔ/48-2019(9) քաղվածքի 19-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պահանջը: 3) «Նորմատիվ իրավական ակտերի մասին ՀՀ օրենքը ընդունվել է 21.03.2018թ.-ին, իսկ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի 02.04.2015թ. «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N30 ուժի մեջ է մտել 22.05.2015թ.: Հետևաբար, հաշվի առնելով «Եվրասիական տնտեսական միության մասին» 29.05.2014թ. պայմանագրի 1-ին հավելվածի 13-րդ կետի պահանջը՝ նշյալ որոշումը 22.05.2015թ-ից ենթակա է անմիջական կիրառության Հայաստանի Հանրապետությունում: | Ընդունվել է ի գիտություն: |
3 | Երևան֊Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ 07.01.2020 18:51:10 | Հաշվի չի առնվել այն հանգամանքն, որ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի 2015 թվականի ապրիլի 2-ի «Ոչ սակագնային կարգավորման միջոցների մասին» N 30 որոշումը քսաներեք անգամ փոփոխությունների և լրացումների է ենթարկվել Կոլեգիայի կողմից (վերջին փոփոխությունը` 08.10.2019թ.֊ին) և յուրաքանչյուր փոփոխություն կամ լրացում հանդիսանում է Կոլեգիայի առանձին որոշում: | Ընդունվել է ի գիտություն: | Ընդունվել է ի գիտություն: |
4 | Երևան֊Աուդիտ Կոնսալտ ՓԲԸ 11.01.2020 12:44:15 | "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքը և հետևաբար այդ Օրենքի 24-րդ հոդվածն ուժի մեջ է մտել 07.04.2018թ.-ին, հետևաբար 07.04.2018թ.-ից հետո ընդունված ԵՏՄ Կոլեգիայի որոշումներն կարող են գործողության մեջ դրվել հիմք ընդունելով 24֊րդ հոդվածի դրույթները, քանի որ մինչ 07.04.2018թ. գործող "Իրավական ակտերի մասին" օրենքով "գործողության մեջ դնելու" ընթացակարգ նախատեսված չի եղել: Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ ԵՏՄ Կոլեգիայի որոշումները միջազգային նորմատիվ իրավական ակտ չեն հանդիսանում, ապա ստացվում է, որ սույն կառավարության որոշմամբ` հղում տալով "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի 24֊րդ հոդվածի 2-րդ մասին, 2015թ.-ից գործողության մեջ չի կարող դրվել Կոլեգիայի որևէ որոշում, քանի որ 2015թ.֊ին այդպիսի իրավակարգավորում գոյություն չուներ: Լրացուցիչ Ձեր ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ "Նորմատիվ իրավական ակտերի մասին" օրենքի 24֊րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` նշված Կոլեգիայի որոշմամբ նախատեսված վատթարացնող նորմերը պետք է գործողության մեջ դրվեն օրենքի ընդունմամբ, այլ ոչ թե Կառավարության որոշմամբ: | Ընդունվել է ի գիտություն: | Ընդունվել է ի գիտություն: |