Проект не принят
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ
-
5 - За
-
0 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ
- Անհրաժեշտությունը
Սույն նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ցեմենտ) ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող և տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է ցեմենտի ներքին շուկայում 2019 թվականին (այդ թվում` «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո) տեղի ունեցած փոփոխությունները, քննարկել տեղական և ներմուծվող ցեմենտի շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու մեխանիզմները, ինչպես նաև` քննարկել և հաշվի են առել շահագրգիռ կողմերի դիրքորոշումները:
2019 թվականին հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 194.1 տ ցեմենտ, իսկ հուլիս- հոկտեմբեր ամիսներին` 190.2 տ. ցեմենտ:
Կից աղյուսակում ներկայացված են 2018-2019թթ. Հայաստանում արտադրված և Հայաստան ներմուծված ցեմենտի մասին վիճակագրական տվյալները: Որպես միջակայքեր ըտնրվել են մինչ 2019թ. հունվար-հունիս ամիսները, երբ դեռևս ուժի մեջ չէր մտել «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-59) և նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ժամանակահատվածը (հուլիս-հոկտեմբեր):
Աղյուսակ 1
|
||||||||||
Անվանում |
Ներմուծում /հազ.տ./ |
|||||||||
|
հունվար-հունիս |
Աճի տեմպը % |
հունվ-հոկտեմբեր |
Աճի տեմպը % |
հուլիս-հոկտեմբեր |
Աճի տեմպը % |
||||
|
2019 |
2018 |
|
2019 |
2018 |
|
2019 |
2018 |
|
|
Ցեմենտ |
106.6 |
27.6 |
386.2 |
178.8 |
110.9 |
161.2 |
72.2 |
83.3 |
87.0 |
|
Կլինկեր |
37.9 |
15.5 |
244.5 |
86.0 |
33.8 |
254.4 |
48.1 |
18.3 |
262.8 |
|
Ընդամենը |
144.5 |
43.1 |
335.3 |
264.8 |
144.7 |
183.0 |
120.3 |
101.6 |
118.4 |
|
Ներկայացված ցուցանիշները փաստում են, որ 2019թ հունվար-հունիս ամիսներին կտրուկ աճել է և ցեմենտի ևկլինկերի ներմուծումը, արձանագրելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 386.2% և 244.5% աճի տեմպ: Կլինկերը աճել է նաև հունիսից հետո ընկած ժամանակահատվածում, քանի որ պետական տուրքի կիրառումը չի տարածվել ներմուծվող կլինկերի վրա: Մասնավորապես` 2019թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կլինկերի ներմուծման աճի տեմպը կազմել է 262.8%:
Ցեմենտ արտադրող տեղական ընկերություններում արտադրական գործունեության արդյունքում արտադրանքի ձևավորված միջին ինքնարժեքը կազմել է (առանց ԱԱՀ) 36.2 հազ դրամ («Արարատ ցեմենտ») և 39.5 հազ. դրամ (Հրազդան ցեմենտ): Արտադրության ոլորտում նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է անկում, չնայած այն հանգամանքին, որ «Արարատ ցեմենտ» ընկերությունը գրանցել է փոքր աճ, որն արձանագրվել է տուրքի սահմանումից հետո:
Ներկայումս ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Ըստ մեր կողմից իրականացված հաշվարկների Իրանից ներկրվող ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է մոտ 18000 դրամ: Հարկ է նշել, որ Իրանից ներկրվող կլինկերի ինքնարժեքը նույն պես կազմում է նույնչափ, սակայն այդ ներկրված կլինկերից ստացվող ցեմենտի ինքնարժեքը կազմում է 26000 ՀՀ դրամ, քանի որ կլինկերից ստացվում է մոտ 15% ավել ցեմենտ և կլինկերից ցեմենտի ստացումը պահանջում է մոտ 10 հազ. դրամ լրացուցիչ ծախս:
Իրանական ցեմենտի և կլինկերի ցածր գները պայմանավորված են`
- Իրանում ցեմենտի արտադրության համար գազի էժան գնով,
- պետության կողմից ցեմենտի ներքին արտադրողներին տրանսպորտային ծախսերի սուբսիդավորմամբ:
Իրանում ցեմենտի տարեկան արտադրությունը կազմում է 30 մլն տոննա, որի մեծ մասն արտահանվում է: Ուստի Հայաստան ներմուծվող իրանական ցեմենտը դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում` ստեղծելով անհավասար մրցակցային պայմմաներ տեղական արտադրողի համար:
Տուրքի սահմանման արդյունքում ս.թ. հուլիսից որոշակի քանակով նվազեց ցեմենտի ներմուծումը Իրանից, սակայն կտրուկ աճեց կլինկերի ներմուծումը: Նշված տուրքը բավար չէր ներքին շուկայում տեղական ցեմենտի մրցակցության ապահովման համար, քանի որ անգամ 14 հազ. դրամ տուրք սահմանելու պարագայում իրանական ցեմենտի ինքնարժեքը կազմում էր 32 հազ. դրամ (18+8), այն պարագայում, երբ տեղական ցեմենտի միջին ինքնարժեքը կազմում էր 37.5 հազ. դրամ: Կլինկերի ներմուծման ծավալները նույնպես մրցակցությունից դուրս են թողնում տեղական արտադրանքը:
Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։
Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է կատարել փոփոխություններ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածում, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածում` սահմանելով ցեմենտի բովախառնուրդի (ԱՏԳ ԱԱ 252310) ներմուծումը որպես ծանուցման ենթակա գործունեություն և «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող յուրաքանչյուր տոննա ցեմենտի և ցեմենտի բովախառնուրդի համար կիրառել համապատասխանաբար 18 հազ. և 10 հազ. դրամ դրույքաչափ, ինչը կապահովի տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում և արտադրանքի մրցունակության բարձրացում:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում:
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:
- Ակնկալվող արդյունքը
Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հավասար պայմաններ ցեմենտի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների միջև:
Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա
-
Обсуждалось
17.12.2019 - 02.01.2020
-
Тип
Закон
-
Область
Экономика
-
Министерство
Министерство экономики
Просмотры 7003
Принт