Հիշել նախագիծը

Նախագիծը չի ընդունվել

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐ

                                                                     

                                                                   ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՄԱՍԻՆ

 

  1. Անհրաժեշտությունը

   Սույն նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (ցեմենտ) ներքին արտադրությունը խթանելու և ներմուծվող և տեղում արտադրվող ապրանքների համար հավասար մրցակցության դաշտ ապահովելու անհրաժեշտությամբ։

  1. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ուսումնասիրել է ցեմենտի ներքին շուկայում 2019 թվականին (այդ թվում` «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքն ուժի մեջ մտնելուց հետո) տեղի ունեցած փոփոխությունները, քննարկել տեղական և ներմուծվող ցեմենտի շուկայում հավասար մրցակցային պայմաններ ապահովելու մեխանիզմները, ինչպես նաև` քննարկել և հաշվի են առել շահագրգիռ կողմերի դիրքորոշումները:

2019 թվականին հունվար-հունիս ամիսներին Հայաստանում արտադրվել է 194.1 տ ցեմենտ, իսկ հուլիս- հոկտեմբեր ամիսներին` 190.2 տ. ցեմենտ:

Կից աղյուսակում ներկայացված են 2018-2019թթ. Հայաստանում արտադրված և Հայաստան ներմուծված ցեմենտի մասին վիճակագրական տվյալները: Որպես միջակայքեր ըտնրվել են մինչ 2019թ. հունվար-հունիս ամիսները, երբ դեռևս ուժի մեջ չէր մտել «Պետական տուրքի մասին օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքը (ՀՕ-59) և նույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ժամանակահատվածը (հուլիս-հոկտեմբեր):

Աղյուսակ 1

   

 

             

Անվանում

Ներմուծում  /հազ.տ./

 

հունվար-հունիս

Աճի տեմպը %

հունվ-հոկտեմբեր

Աճի տեմպը %

հուլիս-հոկտեմբեր

Աճի տեմպը %

 

2019

2018

 

2019

2018

 

2019

2018

 

Ցեմենտ

106.6

27.6

386.2

178.8

110.9

161.2

72.2

83.3

87.0

Կլինկեր

37.9

15.5

244.5

86.0

33.8

254.4

48.1

18.3

262.8

Ընդամենը

144.5

43.1

335.3

264.8

144.7

183.0

120.3

101.6

118.4

                     

 

Ներկայացված ցուցանիշները փաստում են, որ 2019թ հունվար-հունիս ամիսներին կտրուկ աճել է և ցեմենտի ևկլինկերի ներմուծումը, արձանագրելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ 386.2% և 244.5% աճի տեմպ: Կլինկերը աճել է նաև հունիսից հետո ընկած ժամանակահատվածում, քանի որ պետական տուրքի կիրառումը չի տարածվել ներմուծվող կլինկերի վրա: Մասնավորապես` 2019թ. հուլիս-հոկտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կլինկերի ներմուծման աճի տեմպը կազմել է 262.8%: 

Ցեմենտ արտադրող տեղական ընկերություններում արտադրական գործունեության արդյունքում արտադրանքի ձևավորված միջին ինքնարժեքը կազմել է (առանց ԱԱՀ) 36.2 հազ դրամ («Արարատ ցեմենտ») և 39.5 հազ. դրամ (Հրազդան ցեմենտ): Արտադրության ոլորտում նախորդ տարվա համեմատությամբ գրանցվել է անկում, չնայած այն հանգամանքին, որ «Արարատ ցեմենտ» ընկերությունը գրանցել է փոքր աճ, որն արձանագրվել է տուրքի սահմանումից հետո:

Ներկայումս ցեմենտի հիմնական ներմուծումն իրականացվում է Իրանից: Ըստ մեր կողմից իրականացված հաշվարկների Իրանից ներկրվող ցեմենտի ինքնարժեքը Երևանում կազմում է մոտ 18000 դրամ: Հարկ է նշել, որ Իրանից ներկրվող կլինկերի ինքնարժեքը նույն պես կազմում է նույնչափ, սակայն այդ ներկրված կլինկերից ստացվող ցեմենտի ինքնարժեքը կազմում է 26000 ՀՀ դրամ, քանի որ կլինկերից ստացվում է մոտ 15% ավել ցեմենտ և կլինկերից ցեմենտի ստացումը պահանջում է մոտ 10 հազ. դրամ լրացուցիչ ծախս:

Իրանական ցեմենտի և կլինկերի ցածր գները պայմանավորված են`

  • Իրանում ցեմենտի արտադրության համար գազի էժան գնով,
  • պետության կողմից ցեմենտի ներքին արտադրողներին տրանսպորտային ծախսերի սուբսիդավորմամբ:

Իրանում ցեմենտի տարեկան արտադրությունը կազմում է 30 մլն տոննա, որի մեծ մասն արտահանվում է: Ուստի Հայաստան ներմուծվող իրանական ցեմենտը դեմպինգային գներով տեղական արտադրողների համար շուկայում մրցակցային լուրջ խնդիրներ է առաջ բերում` ստեղծելով անհավասար մրցակցային պայմմաներ տեղական արտադրողի համար:

Տուրքի սահմանման արդյունքում ս.թ. հուլիսից որոշակի քանակով նվազեց ցեմենտի ներմուծումը Իրանից, սակայն կտրուկ աճեց կլինկերի ներմուծումը: Նշված տուրքը բավար չէր ներքին շուկայում տեղական ցեմենտի մրցակցության ապահովման համար, քանի որ անգամ 14 հազ. դրամ տուրք սահմանելու պարագայում իրանական ցեմենտի ինքնարժեքը կազմում էր 32 հազ. դրամ (18+8), այն պարագայում, երբ տեղական ցեմենտի միջին ինքնարժեքը կազմում էր  37.5 հազ. դրամ:  Կլինկերի ներմուծման ծավալները նույնպես մրցակցությունից դուրս են թողնում տեղական արտադրանքը:

Տեղական ցեմենտ արտադրող ընկերությունների արտադրական հնարավորությունները բավարարում են արտադրելու մոտ 2.1-2.2 մլն տոննա ցեմենտ, ինչը կբավարարի ցեմենտի տեղական պահանջարկն ամբողջությամբ։

Շուկայում մրցակցային հավասար պայմաններ ապահովելու նպատակով առաջարկվում է կատարել փոփոխություններ «Պետական տուրքի մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 20.1-ին հոդվածում, ինչպես նաև «Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաuտանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածում` սահմանելով ցեմենտի բովախառնուրդի (ԱՏԳ ԱԱ 252310) ներմուծումը որպես ծանուցման ենթակա գործունեություն և «Բացթողնում՝ ներքին սպառման համար», «Վերամշակում՝ մաքսային տարածքում» և «Վերամշակում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգերով ներմուծվող յուրաքանչյուր տոննա ցեմենտի և ցեմենտի բովախառնուրդի համար կիրառել համապատասխանաբար 18 հազ. և 10 հազ. դրամ դրույքաչափ, ինչը կապահովի տեղական արտադրողների համար հավասար մրցակցային դաշտ:

  1. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

Տեղական մշակող արդյունաբերական ձեռնարկությունների արտադրանքի բնականոն գործունեության ապահովում և արտադրանքի մրցունակության բարձրացում:

  1. Կարգավորման նպատակը և բնույթը

Տեղական արտադրության զարգացում, ներմուծման փոխարինում:

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից` հաշվի առնելով հանրապետության բիզնես-շրջանակների առաջարկությունները և շահագրգիռ պետական մարմինների դիրքորոշումները:

  1. Ակնկալվող արդյունքը

Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման մեխանիզմներով ապահովել հավասար պայմաններ ցեմենտի արտադրությամբ և ներմուծմամբ զբաղվող տնտեսվարողների միջև:

Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա

 

  • Քննարկվել է

    17.12.2019 - 02.01.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 6999

Տպել