Добавить в избранное

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

____ _______________ 2019 թվականի N   -Ա

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշմամբ սահմանված կարգի 6-րդ, 7-րդ, 8-րդ և 9.1-ին կետերի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և բակալավրի (դիպլոմավորված մասնագետի, ինտեգրացված) կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 1 հավելվածի:
  2. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և մագիստրատուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 2 հավելվածի:
  3. Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալ կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող և ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող (կամ դիմորդ հանդիսացող) քաղաքացիների` համաձայն N 3 հավելվածի:
  4. Սահմանել, որ սույն որոշման N 1 հավելվածում ընդգրկված Արտյոմ Ռուբենի Գևորգյանի (ծնվ.՝ 13.01.2002թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Վաղարշյան փող., 19 շենք, բն. 32, Շանհայի համալսարան) և Տիգրան Հայկի Ալոյանի (ծնվ.՝ 09.09.2002թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Այգեձոր 1-ին նրբանցք, 22 շենք, բն. 37, Մանչեստրի համալսարան) մասով սույն որոշումն ուժի մեջ է մտնում նրանց 18 տարին լրանալուց հետո:
  5. 5. Սահմանել, որ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիների համար սույն որոշմամբ տրված տարկետումներն ուժի մեջ են մտնում մինչև 2020 թվականի հունվարի 29-ը ներառյալ իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ ներկայացված՝ համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանքի հիման վրա: Եթե մինչև 2020 թվականի հունվարի 29-ը ներառյալ սույն որոշման NN 1, 2 և 3 հավելվածներում նշված քաղաքացիներն իրենց զինվորական հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատներ չեն ներկայացնում համապատասխան կրթական ծրագրով ուսումնառության ընդունվելու (հրամանագրվելու) վերաբերյալ ուսումնական հաստատության կողմից տրված տեղեկանք, ապա նրանք համարվում են սույն որոշման շրջանակներում տարկետման իրավունք չունեցող և ենթակա են պարտադիր զինվորական ծառայության՝ հայտարարված 2019 թվականի ձմեռային զորակոչի ընթացքում:

 

  Հայաստանի Հանրապետության

               վարչապետ                                                    Նիկոլ Փաշինյան

 

 Հավելված N 1

ՀՀ կառավարության 2019 թվականի

____________  N ______  որոշման

 

 Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԲԱԿԱԼԱՎՐԻ (ԴԻՊԼՈՄԱՎՈՐՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏԻ՝ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ) ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

  1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2023 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

  • Արտյոմ Ռուբենի Գևորգյան (ծնվ.՝ 13.01.2002թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Վաղարշյան փող., 19 շենք, բն. 32, Շանհայի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
  • Տիգրան Հայկի Ալոյան (ծնվ.՝ 09.09.2002թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Այգեձոր 1-ին նրբանցք, 22 շենք, բն. 37, Մանչեստրի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
  • Լյովա Կարենի Փանոսյան (ծնվ.՝ 27.07.2001թ., բնակության վայրը՝ Արմավիրի մարզ, գյուղ Արմավիր, 26 փող., տուն 3, Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
  • Գևորգ Արթուրի Սիմոնյան (ծնվ.՝ 23.04.2001թ., բնակության վայրը՝ ք. Երևան, Շիրազի 18 շենք, բն. 44, Մանչեստրի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
  • Աբել Վահեի Յագուբյան (ծնվ.՝ 13.10.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Բաղրամյան պող. 1-ին նրբանցք, շ. 4, բն. 1, Բերկլիի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
  • Վարդան Թրահելի Վարդանյան (ծնվ.՝ 25.12.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Արշակունյաց 44/2, բն. 45, Ցինխուա համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
  • Հայկ Արմենի Այվազյան (ծնվ.՝ 29.11.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Չարենցի 4, բն. 105, Տորոնտոյի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
  • Դավիթ Սամվելի Զոհրաբյան (ծնվ.՝ 11.08.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Ֆուչիկի փող. 23շ., բն. 40, Մոսկվայի ֆիզիկայի և տեխնիկայի ինստիտուտ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
  • Մովսես Արամի Աղեկյան (ծնվ.՝ 04.01.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Զ. Քանաքեռցու փող. 117շ., բն. 30, Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
  • Նորայր Աշոտի Բաղդասարյան (ծնվ.՝ 19.01.2001թ., բնակության վայրը՝ Կարմիր գյուղ, Հունան Ավետիսյանի փող. տուն 21, ԵՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
  • Արեն Կարենի Պետրոսյան (ծնվ.՝ 31.10.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Կապան, Բաղաբերդ, շ. 10, բն. 41, Մ. Հերացու անվ. պետական բժշկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
  • Արեգ Ավետիքի Գրիգորյան (ծնվ.՝ 24.11.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Վ. Համբարձումյան շ. 2, բն. 23, ԵՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
  • Հայկ Նորայրի Մուրադյան (ծնվ.՝ 29.01.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Զ. Քանաքեռցու 131/2, բն. 25, ԵՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 7-րդ կետ.
  • Սարգիս Արսենի Հովհաննիսյան (ծնվ.՝ 13.10.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Մարգարյան 12շ., բն. 14, Վաշինգտոնի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
  • Դավիթ Սերոբի Խաչատրյան (ծնվ.՝ 01.08.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Նանսենի 18 շենք, բն. 28, Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
  • Բորիս Ալեքսանդրի Կարապետյան (ծնվ.՝ 05.10.2000թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Վարդանանց 18/1, բն. 19, Էդինբուրգի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
  • Կառլեն Կարենի Ավագյան (ծնվ.՝ 17.01.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Բաղրամյան 79, բն. 24, Ամստերդամի Վրիժ համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ:
  1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2024 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
  • Հայկ Արմենի Մելքումյան (ծնվ.՝ 06.10.2001թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Ավետ Ավետիսյան 63, բն. 12, Մանչեստրի համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.

  

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2019 թվականի

____________  N ______  որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ՄԱԳԻՍՏՐԱՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

  1. Մինչև ուսումնառության ավարտը՝ 2021 թվականի ամառային զորակոչը, տալ տարկետում հետևյալ անձանց՝
  • Դավիթ Արմենի Մազմանյան (ծնվ.՝ 27.09.1996թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Մաշտոցի պող. 43/11, Ցինգխուա համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 9.1-ին կետ.
  • Ալեքսանդր Արմենի Հայրապետյան (ծնվ.՝ 06.01.1999թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Նալբանդյան փող. 106, բն. 13, ԵՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.
  • Արամ Աշոտի Արշակյան (ծնվ.՝ 13.10.1997թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Արամի 92, բն. 19, Ճարտարապետության և շինարարության հայկական ազգային համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.
  • Տիգրան Արտակի Դեմիրչյան (ծնվ.՝ 20.09.1997թ., բնակության վայրը՝ քաղ. Վանաձոր, Տիգրան Մեծի փող. 59-79, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ:

  

Հավելված N 3

ՀՀ կառավարության 2019 թվականի

____________  N ______  որոշման

 

Ա Ն Վ Ա Ն Ա Ց Ա Ն Կ

 

ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՍՏԱՑՈՂ՝ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԵՎ ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱՅԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐՈՎ ՍՈՎՈՐՈՂ (ԿԱՄ ԴԻՄՈՐԴ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ) ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ

 

  1. Մինչև ուսումնառության ավարտը, սակայն ոչ ավելի, քան 26 տարին լրանալու օրը, տալ տարկետում հետևյալ անձանց՝

1) Վահե Հակոբի Բայադյանին (ծնվ.՝ 13.07.1996թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Նոր Արեշ 40 փող., 27 տուն, ԵՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.

2)  Հայկ Աշոտի Սմբատյան (ծնվ.՝ 24.09.1995թ., բնակության վայրը՝ քաղ. Երևան, Բակունցի փող., 31/1 տուն, ԵՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.

3) Անդրանիկ Համլետի Մանուկյան (ծնվ.՝ 02.08.1996թ., բնակության վայրը՝ քաղ. Էջմիածին, Վազգեն Առաջինի 41 շենք, բն. 47, ՀՊՏՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ.

4) Կարեն Յուրիկի Մուրադյան (ծնվ.՝ 10.07.1996թ., բնակության վայրը՝ Արարատի մարզ, գ. Վանաշեն, Կ. Ալոյան 6, ՀԱՊՀ): Նվաճումը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման հավելվածի 8-րդ կետ:

  • Обсуждалось

    03.12.2019 - 19.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 10477

Принт

Предложения

Խաչատուր Մալաքյան

15.12.2019

Առաջարկում ենք փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման կարգի 9.1 կետով նախատեսված պայմանների մեջ, որը հղում է կատարում աշխարհ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատությունների ցանկերին՝ ըստ http://www.shanghairanking.com/ կայքի: http://www.shanghairanking.com-ի ARWU (Academic Ranking of World Universities) վարկանիշավորումը խիստ թերի է և խտրականորեն է վերաբերվում հասարակական գիտությունների վարկանիշավորմանը: Դրա վառ օրինակը հետևյալն է. ARWU-ի ակադեմիական վարկանիշավորման մեջ անտեսված է պատմությունը որպես գիտության ոլորտ, այս ոլորտը ընդհանրապես բացակայում է հղված իր ցանկերում՝ http://www.shanghairanking.com/Shanghairanking-Subject-Rankings/index.html ։ Վերը նշվածի պատճառով, ARWU վարկանիշավորումը խիստ թերի է և անհամատեղելի է օրինակ Ֆրանսիայի լավագույն հաստատություններից մեկի՝ «Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն» համալսարանի և այստեղ դասավանդվող հասարակական գիտությունների վարկանիշավորման համար։ Այսպես, ըստ այլ ազդեցիկ վարկանիշավորման սանդղակների՝ QS-Ranking-ի վարկանիշավորմամբ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը պատմության ոլորտում գրավում է աշխարհում 46-րդ տեղը։ Մեկ այլ հռչակավոր և ազդեցիկ վարկանիշավորման սանդղակների՝ Times Higher Education World University Rankings-ի ևս՝ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը գրավում է աշխարհում 48-րդ տեղը՝ arts and humanities ոլորտում: Սակայն ARWU վարկանիշավորմամբ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը չի ստացել տվյալ սանդղակի վարկանիշավորման նույնիսկ մինչև 1000-րդ տեղը: Առաջարկում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N451Ն որոշման կարգի 9.1-ին կետով նախատեսված պայմաններում ավելացնել 2 այլ հռչակավոր և ազդեցիկ վարկանիշավորման սանդղակները ևս, այն է՝ QS-Ranking և Times Higher Education World University Rankings: Դրա հետևանքով մասամբ կվերանա ARWU վարկանիշավորման խտրականությունը հասարակական գիտությունների վերաբերյալ:

Շուշանիկ Վարդանյան

06.12.2019

Խնդրում եմ Ձեզ, Սարգիս Հովհաննիսյանի Վաշինգտոնի համալսարանում տարկետման ժամկետը փոփոխել, քանի որ ՀՀԿԳՍ նախարարություն 04.12.2019թ.-ին ներկայացրել եմ տեղեկանք մինչև 2023թ.-ի օգոստոս ամիսը ներառյալ ուսումնառության ավարտի նորմատիվ ժամկետի վերաբերյալ:

Հայկ Մարդանյան

06.12.2019

Առաջարկում եմ փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ, ըստ որի ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող ուսանողներին կտրվի տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը: Եթե ուսումնառությունը կտևի ավելի երկար, քան քաղաքացու 27 տարին լրանալու օրը, ապա առաջարկում եմ ազատել նման քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից և ներառել նրանց սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության ցուցակում, այնպես, որ ուսումնառության ավարտից հետո նման քաղաքացիները կզորակոչվեն ՀՀ ԶՈՒ, սակայն որպես սպաներ, որոնց համար զորակոչային տարիքը սահմանված է 18-ից մինչև 35 տարեկան՝ ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի:

Узнать больше