Добавить в избранное

ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

80%20%

Շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին:

  • Обсуждалось

    03.12.2019 - 19.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Образование и наука

  • Министерство

    Министерство образования, науки, культуры и спорта

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 11060

Принт

Предложения

Խաչատուր Մալաքյան

15.12.2019

Առաջարկում ենք փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման կարգի 9.1 կետով նախատեսված պայմանների մեջ, որը հղում է կատարում աշխարհ լավագույն բարձրագույն ուսումնական հաստատությունների ակադեմիական վարկանիշավորման առաջին հինգ տասնյակում ընդգրկված հաստատությունների ցանկերին՝ ըստ http://www.shanghairanking.com/ կայքի: http://www.shanghairanking.com-ի ARWU (Academic Ranking of World Universities) վարկանիշավորումը խիստ թերի է և խտրականորեն է վերաբերվում հասարակական գիտությունների վարկանիշավորմանը: Դրա վառ օրինակը հետևյալն է. ARWU-ի ակադեմիական վարկանիշավորման մեջ անտեսված է պատմությունը որպես գիտության ոլորտ, այս ոլորտը ընդհանրապես բացակայում է հղված իր ցանկերում՝ http://www.shanghairanking.com/Shanghairanking-Subject-Rankings/index.html ։ Վերը նշվածի պատճառով, ARWU վարկանիշավորումը խիստ թերի է և անհամատեղելի է օրինակ Ֆրանսիայի լավագույն հաստատություններից մեկի՝ «Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն» համալսարանի և այստեղ դասավանդվող հասարակական գիտությունների վարկանիշավորման համար։ Այսպես, ըստ այլ ազդեցիկ վարկանիշավորման սանդղակների՝ QS-Ranking-ի վարկանիշավորմամբ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը պատմության ոլորտում գրավում է աշխարհում 46-րդ տեղը։ Մեկ այլ հռչակավոր և ազդեցիկ վարկանիշավորման սանդղակների՝ Times Higher Education World University Rankings-ի ևս՝ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը գրավում է աշխարհում 48-րդ տեղը՝ arts and humanities ոլորտում: Սակայն ARWU վարկանիշավորմամբ «Պանթեոն-Սորբոն» համալսարանը չի ստացել տվյալ սանդղակի վարկանիշավորման նույնիսկ մինչև 1000-րդ տեղը: Առաջարկում ենք ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N451Ն որոշման կարգի 9.1-ին կետով նախատեսված պայմաններում ավելացնել 2 այլ հռչակավոր և ազդեցիկ վարկանիշավորման սանդղակները ևս, այն է՝ QS-Ranking և Times Higher Education World University Rankings: Դրա հետևանքով մասամբ կվերանա ARWU վարկանիշավորման խտրականությունը հասարակական գիտությունների վերաբերյալ:

Շուշանիկ Վարդանյան

06.12.2019

Խնդրում եմ Ձեզ, Սարգիս Հովհաննիսյանի Վաշինգտոնի համալսարանում տարկետման ժամկետը փոփոխել, քանի որ ՀՀԿԳՍ նախարարություն 04.12.2019թ.-ին ներկայացրել եմ տեղեկանք մինչև 2023թ.-ի օգոստոս ամիսը ներառյալ ուսումնառության ավարտի նորմատիվ ժամկետի վերաբերյալ:

Հայկ Մարդանյան

06.12.2019

Առաջարկում եմ փոփոխություններ կատարել ՀՀ կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 451-Ն որոշման մեջ, ըստ որի ասպիրանտուրայի կրթական ծրագրով սովորող ուսանողներին կտրվի տարկետում՝ մինչև ուսումնառության ավարտը: Եթե ուսումնառությունը կտևի ավելի երկար, քան քաղաքացու 27 տարին լրանալու օրը, ապա առաջարկում եմ ազատել նման քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից և ներառել նրանց սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության ցուցակում, այնպես, որ ուսումնառության ավարտից հետո նման քաղաքացիները կզորակոչվեն ՀՀ ԶՈՒ, սակայն որպես սպաներ, որոնց համար զորակոչային տարիքը սահմանված է 18-ից մինչև 35 տարեկան՝ ըստ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասի:

Узнать больше