Добавить в избранное

В стадии разработки

«Հայաuտանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի N 895-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

___________________ 2019 թվականի N     Ն 

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 28-Ի N 895-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ 

Համաձայն «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ, 6-րդ և 9-րդ հոդվածների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. 

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի օգոստոսի 28-ի «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին N 895-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
  • Որոշման` վերնագրում և ամբողջ տեքստում (այդ թվում` նաև հավելվածներում) «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» բառերը փոխարինել «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» բառերով, իսկ «Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական» բառերը փոխարինել «Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության» բառերով.
  • որոշման N 1 հավելվածի 11-րդ կետում «զոհվածի վերջին բնակության վայրի» բառերը փոխարինել «ցանկացած» բառով.
  • որոշման N 2 հավելվածում՝

ա. 3-րդ և  6-րդ կետերից հանել «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության» բառերը.

բ. 4-րդ կետում «և 5.1-ին» բառերը փոխարինել «, 5.1-ին, 5.2-րդ և 5.3-րդ» բառերով, իսկ «քննչական կոմիտեի ծառայողի» բառերից հետո լրացնել «, հարկային ծառայության քննիչի, մաքսային ծառայության քննիչի» բառերը.

գ. 8-րդ կետից հանել «, ինչպես նաև «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 2 հավելվածով սահմանված՝ դատախազի, հատուկ քննչական ծառայության ծառայողի, քննչական կոմիտեի ծառայողի պաշտոն զբաղեցնելու ժամանակահատվածները» բառերը և կետը լրացնել  հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակվող կենսաթոշակի չափը հաշվարկելու համար մինչև այդ մասի 1-4-րդ կետերում նշված որևէ պաշտոն առաջին անգամ զբաղեցնելը աշխատած և մասնագիտական աշխատանքային ստաժում չհաշվառվող ժամանակահատվածներում հաշվառվում են նաև «Պետական կենսաթոշակների մասին» օրենքի 29-րդ հոդվածի 2-րդ մասում նշված ժամանակահատվածները:».

  • որոշման N 3 հավելվածում՝

ա. 2-րդ կետի 3-րդ ենթակետում 1-ին և 8-րդ կետերով բառերը փոխարինել 8-րդ կետով բառերով.

բ. 11-րդ կետի 1-ին ենթակետում «6-րդ, 7-րդ և 8-րդ» բառերը փոխարինել «2.2-րդ, 2.3-րդ, 6-րդ, 7-րդ, 7.1-ին և 8-րդ» բառերով.

գ. 13-րդ, 14-րդ և 24-րդ կետերում «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերը փոխարինել «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» բառերով.

դ.  18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«18. Օրենքով սահմանված կենսաթոշակ ստանալու իրավունքը 2018 թվականի ապրիլի 9-ին և դրանից հետո դադարում է պետական պաշտոն զբաղեցրած անձի` հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում` այդ պաշտոնը զբաղեցնելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից:».

ե. 18-րդ կետից հետո լրացնել հետևյալ խմբագրությամբ 18.1-ին կետով.

«18.1. Եթե օրենքի 2-րդ հոդվածով սահմանված հիմքերով կենսաթոշակը նշանակվել է մինչև 2018 թվականի ապրիլի 9-ը և այդ օրվա դրությամբ անձը կատարել է գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանք, ապա նրա կենսաթոշակը շարունակում է վճարվել: Սույն կարգի 18-րդ կետի դրույթները տարածվում են այդ անձի` 2018 թվականի ապրիլի 9-ից հետո հանրային պաշտոն կամ հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու դեպքում:».

զ. 21-րդ կետում «աշխատանքային պայմանագիրը լուծելուց, պետական և համայնքային պաշտոնից, նոտարի պաշտոնից ազատվելուց, որպես անհատ ձեռնարկատեր՝ հաշվառումից հանվելուց» բառերը փոխարինել «հանրային պաշտոնից  կամ հանրային ծառայության պաշտոնից ազատվելուց,» բառերով և կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նախադասությամբ.

«Այս դեպքում Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված հիմքով նշանակված կենսաթոշակն ստանալու իրավունքը վերականգնելիս մասնագիտական ստաժը և կենսաթոշակի չափը վերահաշվարկվում է այդ մասով սահմանված կարգով` հաշվի առնելով անձի զբաղեցրած վերջին պաշտոնը և  այդ պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունեցած մասնագիտական ստաժը:».

է. 24-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 24.1-ին կետ.

«24.1. Օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ և 5-րդ կետերով սահմանված հիմքերով մինչև 2019 թվականի հուլիսի 18-ը նշանակված կենսաթոշակները վերահաշվարկվում են կենսաթոշակառուի գրավոր դիմումի և ներկայացված փաստաթղթերի հիման վրա` դիմելու ամսվան հաջորդող ամսվա 1-ից, եթե կենսաթոշակառուն կենսաթոշակ նշանակելու օրվա դրությամբ ունի օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված կենսաթոշակի իրավունք բավարարում է օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կամ 2-րդ կետով սահմանված պահանջներ:».

ը. 29-րդ կետը «դեպքում» բառից հետո լրացնել «թաղման նպաստ նշանակելու և վճարելու համար» բառերով, իսկ «տարածքային բաժին» բառերից առաջ լրացնել «ցանկացած» բառով.

  • որոշման N 4 հավելվածի`

ա.  1-ին կետում «պաշտոն զբաղեցրած անձին և հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձին» բառերը փոխարինել «, հարկային ծառայության քննիչի, մաքսային  ծառայության քննիչի, հատուկ քննչական ծառայության ծառայողի պաշտոն զբաղեցրած անձանց» բառերով,

բ. 2-րդ և 7-րդ կետերում «ութերորդ» բառը փոխարինել «երկրորդ» բառով.

գ. 8-րդ կետի 2-րդ ենթակետում «տեղակալի» բառից հետո լրացնել «, վարչության պետի» բառերը.

դ. 8-րդ կետի 3-րդ ենթակետում «ավագ քննիչի» բառերից հետո լրացնել «, վարչության պետի  տեղակալի» բառերը.

ե. 11-րդ կետից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ, 13-րդ, 14-րդ և 15-րդ կետերով.

«12. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է հարկային կամ մաքսային ծառայության քննիչի զբաղեցրած վերջին պաշտոնի համար մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի (հարկային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար տրվող հավելավճարների հանրագումարի, մաքսային ծառայության քննիչի համար` պաշտոնային դրույքաչափի, մաքսային ծառայության հատուկ կոչումի համար տրվող հավելավճարի հանրագումարի) և այդ գումարից հաշվարկված եկամտային հարկի տարբերության չափով` հաշվի առնելով վերջին պաշտոնը, հատուկ կոչումը (հարկային ծառայության քննիչի դեպքում` նաև վերջին դասային աստիճանը) հարկային կամ մաքսային ծառայության քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ:

  1. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշելու համար սահմանվում է`

1)   հարկային ծառայության քննիչի և մաքսային ծառայության քննիչի բազային պաշտոնային դրույքաչափը` 55,500.0 դրամ.

2)  պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցները`

ա. վերադաս հարկային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս հարկային մարմնի ավագ քննիչ` 4.27,

բ. վերադաս հարկային մարմնի քննիչ` 3.72.

գ. վերադաս մաքսային մարմնի հատկապես կարևորագույն գործերով քննիչ, վերադաս մաքսային մարմնի ավագ քննիչ` 4.27,

դ. վերադաս մաքսային մարմնի քննիչ` 3.25,

3)  հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

ա. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության  առաջին դասի ավագ խորհրդական, Հարկային ծառայության գնդապետ` 28%,

բ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի ավագ խորհրդական, Հարկային ծառայության փոխգնդապետ` 24%,

գ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի ավագ խորհրդական, Հարկային ծառայության մայոր` 20%,

դ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության առաջին դասի խորհրդական, Հարկային ծառայության կապիտան` 16%,

ե. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երկրորդ դասի խորհրդական, Հարկային ծառայության ավագ լեյտենանտ` 13%,

զ. Հայաստանի Հանրապետության հարկային ծառայության երրորդ դասի խորհրդական, Հարկային ծառայության լեյտենանտ` 10%,

4)  մաքսային ծառայության քննիչի հատուկ կոչումի համար հավելավճարը` բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ՝ հետևյալ չափերով.

ա. մաքսային ծառայության գեներալ-մայոր` 32%,

բ. մաքսային ծառայության գնդապետ` 29%,

գ. մաքսային ծառայության փոխգնդապետ` 26%,

դ. մաքսային ծառայության մայոր ` 23%,

ե. մաքսային ծառայության կապիտան` 16%,

զ. մաքսային ծառայության ավագ լեյտենանտ` 15%,

է. մաքսային ծառայության լեյտենանտ` 13%,

ը. մաքսային ծառայության կրտսեր լեյտենանտ` 11%:

  1. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի՝ մինչև 2014 թվականի հուլիսի 1-ը գործող Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված աշխատավարձի չափը որոշվում է՝ բազային պաշտոնային դրույքաչափի և համապատասխան պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակցի արտադրյալի և հավելավճարի հաշվարկված բազային պաշտոնային դրույքաչափի նկատմամբ հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումի համար կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումի համար, համապատասխանաբար, սույն կարգի 13-րդ կետի 3-րդ և 4-րդ ենթակետերով սահմանված տոկոսի կիրառմամբ հանրագումարի չափով:
  2. Հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափը որոշվում է ՀԱ=(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ)-29280-(ԲՊԴxԳ+ԲՊԴxՀ -120000)x0.26 բանաձևով, որտեղ՝

1) ՀԱ-ն հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոն զբաղեցրած անձի հաշվարկային աշխատավարձի չափն է.

2) ԲՊԴ-ն`  սույն կարգի 13-րդ կետի 1-ին ենթակետով սահմանված բազային պաշտոնային դրույքաչափն է.

3) Գ-ն` հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ զբաղեցրած պաշտոնին համապատասխանող` սույն կարգի 13-րդ կետի 2-րդ ենթակետով սահմանված պաշտոնային դրույքաչափի հաշվարկման գործակիցն է.

4) Հ-ն` հարկային և մաքսային ծառայություններում քննիչի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ նրա ունեցած հարկային ծառայության դասային աստիճանի և հատուկ կոչումին կամ մաքսային ծառայողի հատուկ կոչումին համապատասխանող՝ սույն կարգի 13-րդ կետի 3-րդ կամ 13-րդ կետի 4-րդ ենթակետերով սահմանված հավելավճարի տոկոսային չափն է:»: 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
  • Обсуждалось

    25.11.2019 - 11.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Социальное обеспечение

  • Министерство

    Министерство труда и социальных вопросов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6777

Принт