Добавить в избранное

<<Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

                                                                                                                 Նախագիծ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո  Ր  Ո  Շ  ՈՒ  Մ

 2019   թվականի N             -Ն

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 633 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

     Ղեկավարվելով <<Պաշտպանության մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <<ժա>> ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով Կառավարությունը ո ր ո շ ու մ  է.

  1. Հաստատել զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
  2. Նախարարներին, Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմիններին`

     1) զորահավաքային նախապատրաստության վիճակը գնահատելու, կազմակերպությունների կողմից զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման ընթացքը վերահսկելու և աշխատանքների իրականացման գործընթացն օպերատիվորեն գնահատելու նպատակով ստեղծել զորահավաքային նախապատրաստության մասին տվյալների հաշվառման համակարգ (վարչական ռեգիստր).

     2) երկամսյա ժամկետում Վարչապետի աշխատակազմ ներկայացնել իրենց ոլորտի մասին վիճակագրական տվյալները (զորահավաքային ցուցանիշները):

  1. Առաջարկել Վիճակագրական կոմիտեին մինչև 2020 հունվարի 15-ը` նախարարությունների, Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմինների կողմից իրենց ոլորտի մասին ներկայացված վիճակագրական տվյալների (զորահավաքային ցուցանիշների) հիման վրա մշակել դրանց մեթոդաբանությունը և փաստաթղթերի ձևերը` այդ աշխատանքներում ընդգրկելով Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:
  2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի <<Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու մասին>> N 633 որոշումը:
  3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

                                                        

Հավելված

ՀՀ կառավարության 20  թվականի 

                                                                    -------------------  ---- -ի N    որոշման

 

 

ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

ԿԱՐԳ

 

  1. Սույն կարգով կարգավորվում է <<Պաշտպանության մասին>> օրենքի պահանջների համաձայն զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու ընթացակարգը:
  2. Զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունները տարեկան մեկ անգամ` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը, զորահավաքային առաջադրանքների (պատվերների) պայմանագրեր կնքած նախարարություններ, Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմիններ են ներկայացնում զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն` համաձայն ձևի:
  3. Նախարարությունները, Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմինները մեկամսյա ժամկետում` վիճակագրական տվյալներն ամփոփում և ներկայացնում են Վիճակագրական կոմիտե:
  4. Վիճակագրական կոմիտեն մեկամսյա ժամկետում` հաշվետու տարվա վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվություններն ամփոփում և համապատասխան առաջարկությունները ներկայացնում է Վարչապետի աշխատակազմ` քննարկման:
  • Обсуждалось

    21.11.2019 - 06.12.2019

  • Тип

    Pешение

  • Область

    Безопасность

  • Министерство

    Министерство обороны

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 6655

Принт