<<Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2019 թվականի N -Ն
ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 30-Ի N 633 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով <<Պաշտպանության մասին>> օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի <<ժա>> ենթակետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով Կառավարությունը ո ր ո շ ու մ է.
- Հաստատել զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը` համաձայն հավելվածի:
- Նախարարներին, Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմիններին`
1) զորահավաքային նախապատրաստության վիճակը գնահատելու, կազմակերպությունների կողմից զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման ընթացքը վերահսկելու և աշխատանքների իրականացման գործընթացն օպերատիվորեն գնահատելու նպատակով ստեղծել զորահավաքային նախապատրաստության մասին տվյալների հաշվառման համակարգ (վարչական ռեգիստր).
2) երկամսյա ժամկետում Վարչապետի աշխատակազմ ներկայացնել իրենց ոլորտի մասին վիճակագրական տվյալները (զորահավաքային ցուցանիշները):
- Առաջարկել Վիճակագրական կոմիտեին մինչև 2020 հունվարի 15-ը` նախարարությունների, Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմինների կողմից իրենց ոլորտի մասին ներկայացված վիճակագրական տվյալների (զորահավաքային ցուցանիշների) հիման վրա մշակել դրանց մեթոդաբանությունը և փաստաթղթերի ձևերը` այդ աշխատանքներում ընդգրկելով Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներին:
- Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի <<Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու մասին>> N 633 որոշումը:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
ՀՀ կառավարության 20 թվականի
------------------- ---- -ի N որոշման
ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ
ԿԱՐԳ
- Սույն կարգով կարգավորվում է <<Պաշտպանության մասին>> օրենքի պահանջների համաձայն զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու ընթացակարգը:
- Զորահավաքային առաջադրանք ունեցող կազմակերպությունները տարեկան մեկ անգամ` մինչև հաշվետու տարվան հաջորդող տարվա հունվարի 25-ը, զորահավաքային առաջադրանքների (պատվերների) պայմանագրեր կնքած նախարարություններ, Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմիններ են ներկայացնում զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն` համաձայն ձևի:
- Նախարարությունները, Կառավարությանը և Վարչապետին ենթակա մարմինները մեկամսյա ժամկետում` վիճակագրական տվյալներն ամփոփում և ներկայացնում են Վիճակագրական կոմիտե:
- Վիճակագրական կոմիտեն մեկամսյա ժամկետում` հաշվետու տարվա վերաբերյալ ստացված վիճակագրական հաշվետվություններն ամփոփում և համապատասխան առաջարկությունները ներկայացնում է Վարչապետի աշխատակազմ` քննարկման:
-
Քննարկվել է
21.11.2019 - 06.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 6654
Տպել