<<Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է զորահավաքային նախապատրաստու-թյան վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտությամբ: Որոշման նախագիծը ներկայացվել է նաև <<Պաշտպանության մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի, 1-ին մասի, 9-րդ կետի «ժա» ենթակետի պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ լուծարվել է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությունը, ՀՀ կառավարության կառուցվածքում և օրենսդրական դաշտում տեղի են ունեցել էական փոփոխություններ, անհրաժեշտություն է զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների ներկայացումը կանոնակարգելը:
- Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
Բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է զորահավաքային նախա-պատրաստության վիճակը գնահատելու, կազմակերպությունների կողմից զորահավաքային առաջադրանքների (պատվերների) կատարման ընթացքը վերահսկելու նպատակով Հայաստանի Հանրապետության նախարարությունների և պետական կառավարման մյուս մարմինների կողմից Հայաստանի Հանրապետության զորահավաքային նախապատրաստու-թյան համապատասխան պետական կառավարման մարմին վիճակագրական հաշվետվու-թյունների ներկայացումը:
- Կարգավորման նպատակը և բնույթը
Որոշման նախագծի համաձայն սահմանվում է զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական տվյալները ներկայացնելու գործընթացը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտներն ու անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ պաշտպանության նախարարության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Որոշման նախագծի ընդունումը կապահովի Հայաստանի Հանրապետության նախարա-րությունների և պետական կառավարման մյուս մարմինների կողմից զորահավաքային նախա-պատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվությունների ներկայացումը:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխու-թյուններ և լրացումներ կատարելու անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեի ծախսերի կամ եկամուտների ավելացման կամ նվազեցման վերաբերյալ
Որոշման նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն առաջանում:
ՏԵՂԵԿԱՆՔ
<<Զորահավաքային նախապատրաստության վերաբերյալ վիճակագրական հաշվետվություն ներկայացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 30-ի N 633 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծը հանրային քննարկման ներկայացնելու վերաբերյալ
Որոշման նախագիծը տեղադրվել է իրավական ակտերի նախագծերի հանրային քննարկման համար նախատեսված միասնական կայքում:
-
Քննարկվել է
21.11.2019 - 06.12.2019
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Անվտանգություն
-
Նախարարություն
Պաշտպանության նախարարություն
Դիտումներ` 6657
Տպել