В стадии разработки
«Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
5 - За
-
0 - Против
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
Հոդված 1. «Քրեակատարողական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-160-Ն օրենքի 35-րդ հոդվածում`
1) 1-ին մասի 5-րդ կետի «կրծքանշանով» բառից առաջ լրացնել «մեդալով կամ» բառերը.
2) 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ և 7-րդ կետերով.
«6) քրեակատարողական ծառայության պատվոգրով պարգևատրում.
7) զենքով պարգևատրում:».
3) 5-րդ մասի 2-րդ և 3-րդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառում է ՀՀ վարչապետը՝ քրեակատարողական ծառայության բարձրագույն և գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող քրեակատարողական ծառայողների նկատմամբ:
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ, 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված խրախուսանքը կարող է կիրառել նաև քրեակատարողական ծառայության պետը: Սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ և 4.1-րդ կետերով նախատեսված խրախուսանքը կիրառում է քրեակատարողական ծառայության պետը` համապատասխան նախարարի համաձայնությամբ:
Սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով նախատեսված խրախուսանքը կարող են կիրառել նաև քրեակատարողական հիմնարկների ղեկավարները, իսկ սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:».
4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-րդ մաս.
«5.1. Քրեակատարողական ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Հայաստանի Հանրապետության պետական պարգևների:».
5) 6-րդ մասում «5-րդ կետով» բառերը փոխարինել «5-րդ և 6-րդ կետերով» բառերով, իսկ «կրծքանշանի» բառից առաջ լրացնել «պատվոգրի, մեդալի և» բառերը.
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-րդ մաս.
«Համապատասխան նախարարը կամ քրեակատարողական ծառայության պետը քրեակատարողական ծառայության քաղաքացիական ծառայողներին, տեխնիկական սպասարկում իրականացնող անձանց և այլ քաղաքացիներին ու անձանց կարող է պարգևատրել մեդալներով և պատվոգրերով։»։
Հոդված 2. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:
-
Обсуждалось
19.11.2019 - 04.12.2019
-
Тип
Закон
-
Область
Юстиция, Уголовно-исполнительная
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 6769
Принт