Добавить в избранное
««Փրկարար ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
5 - За
-
21 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արթուր Մուրադյան 26.11.2019 23:01:26 | Առաջարկություններ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում, որի նախագծի վերաբերյալ կներկայացնեմ իմ առաջարկությունները: 1. Նախագիծն ամբողջությամբ պետք է համապատասխանեցնել (խմբագրել) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, մասնավորապես՝ - Նախագծի 3-րդ հոդվածում «1.» մասում շարադրված են «1.»-ից «39.»-րդ կետեր՝ միջակետերի «.» փոխարեն պետք է դրվեն փակագծեր «)», -պահպանել Օրենքում կիրառվող տերմինների իդենտիֆիկացմանը՝ նախագծում «փրկարար ծառայող»-ի փոխարեն գրել «փրկարարական ծառայող», և տեքստում տեղ գտած բոլոր նմանատիպ տերմիններն ու հասկացությունները: 2. 3-րդ հոդվածում պարզ է դառնում, որ Փրկարար ծառայությունը աղետների ռիսկերի կառավարման ոլորտում գործառույթներ գրեթե չունի, այնինչ տարիներ շարունակ փրկարար ծառայության հիմնական ստորաբաժանումները` բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, օպերատիվ կառավարման, ծառայության կազմակերպման վարչություններն են մշակել իրենց ոլորտները կարգավորող իրավական դաշտն ու ընդհանուր քաղաքականությունը: 3. 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է ծառայության ընդունել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, ինչն առաջին հայացքից ողջունելի է, սակայն այս դեպքում առաջանում է իրավական և այլ հակասություններ: Փաստորեն փրկարարական ծառայողները բաժանվում են երկու կատեգորիայի՝ մի մասին ներկայացվում են առողջական խիստ պահանջներ, մյուս մասը հաշմանդամներ են: Նախարարությունում կան «քաղաքացիական ծառայող», «քաղաքացիական աշխատանք կատարող», «տեխնիկական սպասարկում իրականացնող» հաստիքներ, որտեղ և հնարավոր կլինի ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները: - 1-ին և 2-րդ մասերը հակասում են (հանել) «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և այլ Օրենքներին: Բոլոր հատուկ ծառայությունների կանոնագրքերով, վերոնշյալ օրենքներով կարգավորված են ծառայողների ենթակայության և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները: Որևէ ստորադաս (ենթաօրենսդրական) ակտով հաստատվող ստորաբաժանման և կազմակերպության կանոնադրությամբ չեն կարող սահմանվել Օրենքին հակասող դրույթներ, այսինքն՝ չեն կարող կարգավորվել ծառայողների ենթակայության և ծառայության հետ կապված այլ հարաբերություններ: Նախագծով նախատեսվում է, որ փրկարարական ծառայության հաստիքները կարող են գործուղվել ԱԻՆ աշխատակազմ, ԱԻՆ աշխատակազմում միևնույն բաժիններում կամ վարչություններում քաղաքացիական ծառայողների հետ միասին նշանակվելու և աշխատելու են փրկարարական ծառայողներ, ինչը խստորեն հակասում է գործող իրավակարգավորումներին: 4. 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների վերաբերյալ. 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները նույնպես (հանել) հակասում են «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և այլ Օրենքներին, հանրապետությունում բոլոր նախարարություններին և հատուկ ծառայություններին ներկայացվող պահանջներին: Հանրապետությունում երեք նախարարությունների ոլորտում գործում են հատուկ ծառայություն համարվող, ծառայության և այլ տեսանկյուններից գրեթե միանման, չորս ենթակա մարմիններ և հիմա անցկացնենք համեմատական(ղեկավարը և տեղակալները չեն համեմատվում) ՝ - ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա մարմին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքի 32-րդ հոդված` զինվորական ծառայության պայմանագիրը ստորագրում են(հրամանն արձակում են)` Նախարարը` բարձրագույն հրամանատարական կամ բարձրագույն սպայական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվող զինծառայողների հետ, Նախարարի հրամանով սահմանված անձինք (Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զորամասերի հրամանատարները և այլն)` վերը չնշված մյուս սպայական, ենթասպայական, շարքային կազմերի զինվորական պաշտոնների նշանակվող զինծառայողների հետ. իմպերատիվ կերպով ամրագրված է, որ այդ իրավասությունը Նախարարը ոչ թե «կարող է վերապահել», այլ վերապահում է անձանց: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքով և Կանոնագրքերով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զորամասերի և այլ հրամանատարները, Նախարարից կախվածություն չունենալով, կիրառում են կարգապահական ներգործության միջոցներ, - ՀՀ արդարադատության նախարարության ենթակա մարմիններ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն և Քրեակատարողական ծառայություն: «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Օրենքի 11-րդ հոդված` հարկադիր կատարման ծառայության բոլոր խմբերի պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը: «Քրեակատարողական ծառայության մասին» Օրենքի 16-րդ հոդված` քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր պաշտոններում, ինչպես նաև վարձու աշխատողներին նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական ծառայության պետը: Նախարարը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական հիմնարկների պետերին: Գլխավոր հարկադիր կատարողը և Քրեակատարողական ծառայության պետը, Նախարարից կախվածություն չունենալով, կիրառում են կարգապահական ներգործության միջոցներ, - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակա մարմին՝ Փրկարար ծառայություն: «Փրկարար ծառայության մասին» Օրենքի 31-րդ հոդվածի համաձայն վարչությունների պետերին, գխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակում է Նախարարը, կրտսեր խմբի պաշտոններում՝ Փրկարար ծառայության տնօրենը: Գործող Օրենքով տրված կարգավորումը տարբերվում է մյուս հատուկ ծառայություն ունեցող ենթակա մարմիններից՝ ԱԻՆ-ում նվազեցված են Փրկարար ծառայության տնօրենի իրավասությունները: Նախագծով հատուկ ծառայություն համարվող պետական մարմնից` Փրկարար ծառայությունից վերցվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում նշանակման, պաշտոններից ազատման, ներգործության միջոցներ կիրառելու և այլ իրավունքները: Հարց է առաջանում՝ ինչպես են Փրկարար ծառայության տնօրենը կամ մյուս հրամանատարները ղեկավարելու անձնակազմը, եթե նրանց «կարող է պատվիրակվել կարգապահական տույժերի նշանակման լիազորություն»: 5. Նախագծի 12-րդ հոդվածի վերաբերյալ. Նախագծի 12-րդ հոդվածով լրացվող «6)»-րդ ենթակետը (հանել) հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Կոնվենցիաներին, Համաձայնագրերին, սոցիալական և աշխատանքային արդարության, աշխատողների իրավունքների պաշտպանության ուղի ընտրած Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքին, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներն: Նախագծի ընդունման դեպքում 64-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետով սահմանվելու է, որ փրկարարական ծառայողները «Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են համապատասխան Նախարարի հրամանով՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված»՝ այսինքն....: Աշխատողին և ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված պաշտոնից ազատելը և կադրերի ռեզերվում գրանցելը խախտում է պետական ծառայողի համար սահմանված երաշխիքները և կարող է հանգեցնել կամայական որոշումների: Հանրային ծառայությունը, դրա մաս կազմող քաղաքացիական, զինվորական, քրեակատարողական, ոստիկանության և մյուս բոլոր ծառայությունները կանոնակարգող իրավական ակտերով սահմանված չէ կամայական որոշմամբ՝ ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, ծառայողին ազատելով պաշտոնից՝ գրանցել կադրերի ռեզերվում: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Նախագծի ուսումնասիրման արդյունքում ստեղծվեց հետևյալ տպավորությունը՝ Հիմնավորման մեջ նշված բազմաթիվ լավագույն ցանկությունները չեն համապատասխանում Նախագծի բովանդակությանը: Նախագիծը ոչ թե բարելավում է կառավարումը, այլ լայն իրավասություններ է շնորհվում մեկ անձի, սահմանափակվում են աշխատողների աշխատելու և արտահայտվելու իրավունքները՝ Օրենքը կարվում է մեկ անձի հագով: | 1.Ընդունվել է ի գիտություն 2. Չի ընդունվել 3. Չի ընդունվել 4. Ընդունվել է ի գիտություն 5. Ընդունվել է ի գիտություն | 1. Նախագծի հրապարակված կատարվել են համապատասխան փոփոխություններ, 2. Նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Փրկարար ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Փրկարար ծառայության լիազորությունների շարքում՝ ի թիվս այլոց, ընդգրկված է նաև աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներին արձագանքման ռազմավարությունների, ծրագրերի, պլանների, մեթոդական փաստաթղթերի մշակումը, ինչպես նաև մասնակցությունը դրանց կատարման ապահովմանը: 3. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները սահմանված են «Փրկարար ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածով: Տվյալ դեպքում, Նախագծով նախատեսվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որի պայմաններում Փրկարար ծառայությունում կարող են նշանակվել հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր իրականացնելու են առանձին տեսակի գործառույթներ, որոնք կապված չեն փրկարարական գործունեության հետ: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Զբաղվածության մասին» օրենքներով որոշակիորեն չեն նախատեսվում կարգավորումներ, որոնք սահմանում են հաշմանդամություն ունեցող անձանց նշանակման հնարավորությունը, իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակներում, որոնց իրականացման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով, որոնք սահմանում են ծառայության անցնելու նվազագույն պահանջները: 4. Արտակարգ իրավիճակների նախարարի մոտ կայացած քննարկման արդյունքների հիման վրա Նախագիծը լրամշակվել է: 5. Նախագծում առաջարկվում է Փրկարար ծառայության կադրերի վերապահել նախարարին ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ծանրակշիռ հիմնավորումների առկայության պարագայում, փրկարար ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցման լիազորությունը: |
2 | Արթուր Մուրադյան 27.11.2019 00:03:06 | Առաջարկություններ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը փոփոխություններ է առաջարկում «Փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում, որի նախագծի վերաբերյալ կներկայացնեմ իմ առաջարկությունները: 1. Նախագիծն ամբողջությամբ պետք է համապատասխանեցնել (խմբագրել) «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, մասնավորապես՝ - Նախագծի 3-րդ հոդվածում «1.» մասում շարադրված են «1.»-ից «39.»-րդ կետեր՝ միջակետերի «.» փոխարեն պետք է դրվեն փակագծեր «)», -պահպանել Օրենքում կիրառվող տերմինների իդենտիֆիկացմանը՝ նախագծում «փրկարար ծառայող»-ի փոխարեն գրել «փրկարարական ծառայող», և տեքստում տեղ գտած բոլոր նմանատիպ տերմիններն ու հասկացությունները: 2. 3-րդ հոդվածում պարզ է դառնում, որ Փրկարար ծառայությունը աղետների ռիսկերի կառավարման ոլորտում գործառույթներ գրեթե չունի, այնինչ տարիներ շարունակ փրկարար ծառայության հիմնական ստորաբաժանումները` բնակչության պաշտպանության, քաղաքացիական պաշտպանության, օպերատիվ կառավարման, ծառայության կազմակերպման վարչություններն են մշակել իրենց ոլորտները կարգավորող իրավական դաշտն ու ընդհանուր քաղաքականությունը: 3. 4-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսվում է ծառայության ընդունել հաշմանդամություն ունեցող քաղաքացիների, ինչն առաջին հայացքից ողջունելի է, սակայն այս դեպքում առաջանում է իրավական և այլ հակասություններ: Փաստորեն փրկարարական ծառայողները բաժանվում են երկու կատեգորիայի՝ մի մասին ներկայացվում են առողջական խիստ պահանջներ, մյուս մասը հաշմանդամներ են: Նախարարությունում կան «քաղաքացիական ծառայող», «քաղաքացիական աշխատանք կատարող», «տեխնիկական սպասարկում իրականացնող» հաստիքներ, որտեղ և հնարավոր կլինի ներգրավել հաշմանդամություն ունեցող անձանց կարողությունները: - 1-ին և 2-րդ մասերը հակասում են (հանել) «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և այլ Օրենքներին: Բոլոր հատուկ ծառայությունների կանոնագրքերով, վերոնշյալ օրենքներով կարգավորված են ծառայողների ենթակայության և ծառայության հետ կապված այլ հարաբերությունները: Որևէ ստորադաս (ենթաօրենսդրական) ակտով հաստատվող ստորաբաժանման և կազմակերպության կանոնադրությամբ չեն կարող սահմանվել Օրենքին հակասող դրույթներ, այսինքն՝ չեն կարող կարգավորվել ծառայողների ենթակայության և ծառայության հետ կապված այլ հարաբերություններ: Նախագծով նախատեսվում է, որ փրկարարական ծառայության հաստիքները կարող են գործուղվել ԱԻՆ աշխատակազմ, ԱԻՆ աշխատակազմում միևնույն բաժիններում կամ վարչություններում քաղաքացիական ծառայողների հետ միասին նշանակվելու և աշխատելու են փրկարարական ծառայողներ, ինչը խստորեն հակասում է գործող իրավակարգավորումներին: 4. 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածների վերաբերյալ. 5-րդ, 7-րդ, 8-րդ և 9-րդ հոդվածները նույնպես (հանել) հակասում են «Հանրային ծառայության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Քաղաքացիական ծառայության մասին», «Փրկարար ծառայության մասին» և այլ Օրենքներին, հանրապետությունում բոլոր նախարարություններին և հատուկ ծառայություններին ներկայացվող պահանջներին: Հանրապետությունում երեք նախարարությունների ոլորտում գործում են հատուկ ծառայություն համարվող, ծառայության և այլ տեսանկյուններից գրեթե միանման, չորս ենթակա մարմիններ և հիմա անցկացնենք համեմատական(ղեկավարը և տեղակալները չեն համեմատվում) ՝ - ՀՀ պաշտպանության նախարարության ենթակա մարմին՝ Զինված ուժերի գլխավոր շտաբ: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքի 32-րդ հոդված` զինվորական ծառայության պայմանագիրը ստորագրում են(հրամանն արձակում են)` Նախարարը` բարձրագույն հրամանատարական կամ բարձրագույն սպայական խմբերի զինվորական պաշտոնների նշանակվող զինծառայողների հետ, Նախարարի հրամանով սահմանված անձինք (Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զորամասերի հրամանատարները և այլն)` վերը չնշված մյուս սպայական, ենթասպայական, շարքային կազմերի զինվորական պաշտոնների նշանակվող զինծառայողների հետ. իմպերատիվ կերպով ամրագրված է, որ այդ իրավասությունը Նախարարը ոչ թե «կարող է վերապահել», այլ վերապահում է անձանց: «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Օրենքով և Կանոնագրքերով՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, զորամասերի և այլ հրամանատարները, Նախարարից կախվածություն չունենալով, կիրառում են կարգապահական ներգործության միջոցներ, - ՀՀ արդարադատության նախարարության ենթակա մարմիններ՝ Հարկադիր կատարումն ապահովող ծառայություն և Քրեակատարողական ծառայություն: «Հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Օրենքի 11-րդ հոդված` հարկադիր կատարման ծառայության բոլոր խմբերի պաշտոններում պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է գլխավոր հարկադիր կատարողը: «Քրեակատարողական ծառայության մասին» Օրենքի 16-րդ հոդված` քրեակատարողական ծառայության գլխավոր, առաջատար, միջին և կրտսեր պաշտոններում, ինչպես նաև վարձու աշխատողներին նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական ծառայության պետը: Նախարարը պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է քրեակատարողական հիմնարկների պետերին: Գլխավոր հարկադիր կատարողը և Քրեակատարողական ծառայության պետը, Նախարարից կախվածություն չունենալով, կիրառում են կարգապահական ներգործության միջոցներ, - ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության ենթակա մարմին՝ Փրկարար ծառայություն: «Փրկարար ծառայության մասին» Օրենքի 31-րդ հոդվածի համաձայն վարչությունների պետերին, գխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններում նշանակում է Նախարարը, կրտսեր խմբի պաշտոններում՝ Փրկարար ծառայության տնօրենը: Գործող Օրենքով տրված կարգավորումը տարբերվում է մյուս հատուկ ծառայություն ունեցող ենթակա մարմիններից՝ ԱԻՆ-ում նվազեցված են Փրկարար ծառայության տնօրենի իրավասությունները: Նախագծով հատուկ ծառայություն համարվող պետական մարմնից` Փրկարար ծառայությունից վերցվում է փրկարարական ծառայության կրտսեր խմբի պաշտոններում նշանակման, պաշտոններից ազատման, ներգործության միջոցներ կիրառելու և այլ իրավունքները: Հարց է առաջանում՝ ինչպես են Փրկարար ծառայության տնօրենը կամ մյուս հրամանատարները ղեկավարելու անձնակազմը, եթե նրանց «կարող է պատվիրակվել կարգապահական տույժերի նշանակման լիազորություն»: 5. Նախագծի 12-րդ հոդվածի վերաբերյալ. Նախագծի 12-րդ հոդվածով լրացվող «6)»-րդ ենթակետը (հանել) հակասում է ՀՀ Սահմանադրությանը, Կոնվենցիաներին, Համաձայնագրերին, սոցիալական և աշխատանքային արդարության, աշխատողների իրավունքների պաշտպանության ուղի ընտրած Հայաստանի Հանրապետության քաղաքականությանը, ՀՀ աշխատանքային օրենսգրքին, «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներն: Նախագծի ընդունման դեպքում 64-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ ենթակետով սահմանվելու է, որ փրկարարական ծառայողները «Փրկարարական ծառայության կադրերի ռեզերվում գրանցվում են համապատասխան Նախարարի հրամանով՝ ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված»՝ այսինքն....: Աշխատողին և ծառայողին, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված պաշտոնից ազատելը և կադրերի ռեզերվում գրանցելը խախտում է պետական ծառայողի համար սահմանված երաշխիքները և կարող է հանգեցնել կամայական որոշումների: Հանրային ծառայությունը, դրա մաս կազմող քաղաքացիական, զինվորական, քրեակատարողական, ոստիկանության և մյուս բոլոր ծառայությունները կանոնակարգող իրավական ակտերով սահմանված չէ կամայական որոշմամբ՝ ելնելով ծառայողական անհրաժեշտությունից, ծառայողին ազատելով պաշտոնից՝ գրանցել կադրերի ռեզերվում: ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ. Նախագծի ուսումնասիրման արդյունքում ստեղծվեց հետևյալ տպավորությունը՝ Հիմնավորման մեջ նշված բազմաթիվ լավագույն ցանկությունները չեն համապատասխանում Նախագծի բովանդակությանը: Նախագիծը ոչ թե բարելավում է կառավարումը, այլ լայն իրավասություններ է շնորհվում մեկ անձի, սահմանափակվում են աշխատողների աշխատելու և արտահայտվելու իրավունքները՝ Օրենքը կարվում է մեկ անձի հագով: | 1.Ընդունվել է ի գիտություն 2. Չի ընդունվել 3. Չի ընդունվել 4. Ընդունվել է ի գիտություն 5. Ընդունվել է ի գիտություն | 1. Նախագծի հրապարակված կատարվել են համապատասխան փոփոխություններ, 2. Նախագծի 3-րդ հոդվածով նոր խմբագրությամբ շարադրվող «Փրկարար ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ Փրկարար ծառայության լիազորությունների շարքում՝ ի թիվս այլոց, ընդգրկված է նաև աղետների ռիսկերի նվազեցման, արտակարգ իրավիճակների կանխման, դրանց հնարավոր հետևանքների նվազեցման և վերացման, արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության ու քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակներին արձագանքման ռազմավարությունների, ծրագրերի, պլանների, մեթոդական փաստաթղթերի մշակումը, ինչպես նաև մասնակցությունը դրանց կատարման ապահովմանը: 3. Փրկարարական ծառայությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները սահմանված են «Փրկարար ծառայության մասին» օրենքի 29-րդ հոդվածով: Տվյալ դեպքում, Նախագծով նախատեսվում է սահմանել այնպիսի իրավակարգավորում, որի պայմաններում Փրկարար ծառայությունում կարող են նշանակվել հաշմանդամություն ունեցող անձինք, ովքեր իրականացնելու են առանձին տեսակի գործառույթներ, որոնք կապված չեն փրկարարական գործունեության հետ: Միաժամանակ, «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» և «Զբաղվածության մասին» օրենքներով որոշակիորեն չեն նախատեսվում կարգավորումներ, որոնք սահմանում են հաշմանդամություն ունեցող անձանց նշանակման հնարավորությունը, իսկ «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանվում են պետական ծառայության առանձին տեսակներում, որոնց իրականացման առանձնահատկությունները սահմանվում են համապատասխան օրենքներով, որոնք սահմանում են ծառայության անցնելու նվազագույն պահանջները: 4. Արտակարգ իրավիճակների նախարարի մոտ կայացած քննարկման արդյունքների հիման վրա Նախագիծը լրամշակվել է: 5. Նախագծում առաջարկվում է Փրկարար ծառայության կադրերի վերապահել նախարարին ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված՝ ծանրակշիռ հիմնավորումների առկայության պարագայում, փրկարար ծառայողներին կադրերի ռեզերվում գրանցման լիազորությունը: |
3 | Հայկ Արամյան 01.12.2019 13:50:39 | Սա օրենքի նախագիծ է, որը ոչ մի բանով չի նպաստում Փրկարար ծառայության արդյունավետության բարձրացմանը, այլ հակառակը, գեներացնում է որոշակի ռիսկեր, այդ թվում նաև կոռուպցիոն բնույթի: Օրենքի փոփոխությունը նպատակ ունի փրկարար ծառայության կադրային նշանակումները կենտրոնացնել Արտակարգ իրավիճակների նախարարի ձեռքում, ընդ որում, օրենքը փոխելով այնպես, որ ցանկացած քաղաքացու ցանկացած պահի հնարավոր լինի ընդունել աշխատանքի։ Գործող կարգավորմամբ Փրկարար ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին պաշտոնների խմբերի ծառայողներին Փրկարար ծառայության տնօրենի առաջարկությամբ պաշտոնի նշանակում (ծառայության ընդունում) և պաշտոնից ազատում է համապատասխան նախարարը , իսկ Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին պաշտոնի նշանակում, պաշտոնից ազատում և փոխադրում է Փրկարար ծառայության տնօրենը: Օրենքի նախագծով առաջարկվում է, որ Փրկարարական ծառայության կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին նույնպես նշանակի Արտակարգ իրավիճակների նախարարը։ Ի դեպ, շատ կարևոր է արձանագրել, որ օրենքներով սահմանված կարգով ոչ' Պաշտպանության նախարարությանը ենթակա Զինված ուժերում, ոչ' Արդարադատության նախարարությանը ենթակա Քրեակատարողական և Հարկադիր կատարումն ապահովող ծառայություններում համապատասխան նախարարները չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին: Վարչապետին ենթակա ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության համակարգերում ևս ՀՀ Ոստիկանապետն ու ԱԱԾ տնօրենը չեն նշանակում կրտսեր պաշտոնների խմբի ծառայողներին։ Փաստորեն ստացվում է, որ հազարավոր ենթականեր ունեցող Փրկարար ծառայության տնօրենը կարող է զրկվել որևէ քաղաքացու փրկարար ծառայության պաշտոնում նշանակելու հնարավորությունից։ Նախագծի հաջորդ խիստ մտահոգիչ և ռիսկեր պարունակող դրույթը հետևյալն է. Գործող օրենքով Փրկարարական ծառայությունում ծառայության կարող է անցնել մինչև 35 տարեկան Հայաստանի Հանրապետության այն քաղաքացին, որն անցել է պարտադիր զինվորական ծառայություն, տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու փրկարարական ծառայողի պարտականությունները` անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից: Օրենքի 29-րդ հոդվածի 3-րդ մասը բացառություն է նախատեսում միայն կառավարության կողմից սահմանված առանձին մասնագիտությունների համար, որոնց պարագայում կարող են փրկարար ծառայությունում աշխատանքի ընդունվելու համար այլ պահանջներ (այդ թվում` տարիքային) սահմանվել: Իսկ այս նախագծով օրենքը փոխվում է այնպես, որ ԱԻ նախարարը ցանկացած ՀՀ քաղաքացու` անկախ տարիքից, մասնագիտությունից, զինվորական ծառայություն անցած լինելու հանգամանքից, կարող է նշանակել փրկարար ծառայության պաշտոնի: Բայց սա էլ դեռ ամենը չէ. Նախագծով նախատեսվում է Փրկարար ծառայության մասին օրենքի 1-ին կետի առաջին մասը շարադրել հետևյալ կերպ. «Համապատասխան նախարարության կառուցվածքային ստորաբաժանումներում, դրա համակարգում գործող՝ անկախ կազմակերպաիրավական ձևից, կազմակերպություններում (այդ թվում ուսումնական) առանձնահատկություններից ելնելով առանձին պաշտոններում կարող են նշանակվել փրկարար ծառայողներ՝ սույն օրենքի 31-րդ հոդվածով սահմանված կարգով:» Սա արդեն ոչ միայն անտրամաբանական է, այլ նաև հակասում է օրենսդրական տեխնիկայի կանոններին։ <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն նորմատիվ իրավական ակտի կարգավորումը չպետք է դուրս գա իր առարկայի շրջանակներից, իսկ <<Փրկարար ծառայության մասին>> ՀՀ օրենքի 1-ին հոդվածի համաձայն, օրենքի կարգավորման առարկան վերաբերում է այդ մարմնում ծառայությանը, հետևաբար, Փրկարար ծառայության մասին օրենքը փրկարար ծառայությունից դուրս, տվյալ դեպքում նախարարության այլ ստորաբաժանումներում պաշտոնի նշանակվելու հետ կապված որևէ իրավահարաբերություն չի կարող կարգավորել: Մի պահ պատկերացրեք . փրկարար ծառայողը ոչ թե գործուղվում է, այլ, ոչ ավել ոչ պակաս, նշանակվում է նախարարության կառուցվածքային ստորաբաժանման որևէ պաշտոնում, այսինքն, այլ ծառայությունում, և այստեղ հարց է առաջանում, թե ինչպես է տվյալ անձը համարվում փրկարար ծառայող, երբ պաշտոնի է նշանակվում այլ համակարգում և փրկարար ծառայության պաշտոն չի զբաղեցնում: Օրենքի նախագիծը համարում եմ բացարձակ և ակնհայտ անընդունելի ու առաջարկում եմ նախագծին որևէ ընթացք չտալ։ | Արտակարգ իրավիճակների նախարարի մոտ կայացած քննարկման արդյունքների հիման վրա Նախագիծը լրամշակվել է: |