Добавить в избранное

В стадии разработки

ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

«ՆՈՏԱՐԻԱՏԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ  ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի դեկտեմբերի 4-ի ՀՕ-274 օրենքի (այսուհետ` Օրենք) 81.1-րդ հոդվածում.

1) լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ 4.1-րդ մաս`

<<4.1.Դիմողի միջնորդության հիման վրա նոտարը ցուցմունք է վերցնում վկայից: Վկայի ներկայությունը ապահովում է դիմողը: Նոտարի մոտ ցուցմունք տալը վկայի իրավունքն է: Նոտարը նախազգուշացնում է վկային սուտ ցուցմունք տալու համար քրեական պատասխանատվության մասին, որի վերաբերյալ վկան ստորագրում է և որը կցվում է նոտարական գործին։ Ցուցմունքը ձայնագրվում է, իսկ ձայնագրման կրիչը կցվում է նոտարական գործին: Վկայից ցուցմունք վերցնելիս նոտարը ղեկավարվում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 71-րդ հոդվածի համապատասխան դրույթներով՝ այնքանով, որքանով դրանք կիրառելի են սույն հոդվածի դրույթների նկատմամբ:>>:

2)5-րդ մասում «այլ կարգով,» բառերից հետո լրացնել «բացառությամբ՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու կարգի,» բառերը:

3)9-րդ մասի`

ա) 1-ին կետում` «փաստաթղթերը» բառից հետո լրացնել «կամ վկայի ցուցմունքը» բառերը,

բ) 2-րդ կետում` «տվյալներից» բառից հետո լրացնել «կամ վկայի ցուցմունքից» բառերը,

 

գ) 4-րդ կետում` «այլ կարգով,» բառերից հետո լրացնել «բացառությամբ՝ իրավաբանական նշանակություն ունեցող փաստը դատարանի կողմից հաստատելու կարգի,» բառերը,

դ) 5-րդ կետում  «պահանջները» բառից հետո լրացնել «,վկայից ցուցմունք վերցնելու դեպքում՝ նաև սույն հոդվածի 4.1-րդ մասի պահանջները» բառերը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի 338-րդ հոդվածի 1-ին մասում «կատարելը» բառից հետո լրացնել «,նոտարի կողմից իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հաստատելու գործով վկայի կողմից սուտ ցուցմունք տալը» բառերը:

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

  • Обсуждалось

    07.11.2019 - 24.11.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Уголовное законодательство, Нотариальный

  • Министерство

    Министерство юстиции

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 5293

Принт

Предложения

Գևորգ Մալխասյան

07.11.2019

«Նոտարիատի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 81.1-ին հոդվածում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ գտնում եմ, որ կարելի է սահմանել այն անձանց շրջանակը, որոնք չեն կարող հանդես գալ որպես վկա: Բացի այդ կարծում եմ, որ վկայի ցուցմունքի ձայնագրմը խնդրահարույց է: Իսկ, եթե այնուամենայնիվ գտնում եք, որ ցուցմունքը պետք է ձայնագրվի, ապա պետք է սահմանել ձայնագրման չափանիշներ, ինչպես նաև կրիչների տեսակներ: Ձայնագրությունը գործին կցվելու դեպքում շատ հնարավոր է, որ ժամանակի ընթացքում այն ջնջվի կամ վնասվի: Միաժամանակ սույն նախագծով համապատասխան ձայնագրիչներ գնելու պարտականոթւյուն է դրվում նոտարի վրա, որը ևս քննարկան առարկա է: Նկատի ունենալով, որ ՀՀ նոտարական համակարգը հանդիսանում է Նոտարիատի Լատինական միության անդամ, ապա ցանկալի կլիներ սույն նախագիշն ուղարկել համապատասխան փորձաքննության:

Узнать больше