«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ ««ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ |
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի N 53 նիստի N 37 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցման ներդրումային ծրագրի (Ծրագիր)» իրականացման նպատակներից, միտված է նպաստելու Ծրագրի շրջանակում ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի վարչական տարածքում Մասրիկ-1 արդյունաբերական մասշտաբի արևային կայանի կառուցման ծրագրի իրականացման արդյունավետության բարձրացմանը և համահունչ է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթներին: Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը առաջացել է «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ի գրությամբ ներկայացված հիմնավորումները ուսումնասիրելու արդյունքում (կցվում է), որի վերաբերյալ ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ համայնքի ավագանին կայացրել է համապատասխան որոշում (կցվում է)։
|
2. Առաջարկվող կարգավորման բնույթը Առաջարկվում է ՀՀ կառավարության որոշմամբ հավանություն տալ «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով հողամասեր օտարելուն:
|
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը ՀՀտարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն: |
4. Ակնկալվող արդյունքը
Որոշման ընդունմամբ նախատեսվում է ապահովել Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթների և Ծրագրի արդյունավետ ու ժամանակին իրականացումը: |
ՏԵՂԵԿԱՆՔ
««ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
««Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելուն համաձայնության տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերում ընդունման անհրաժեշտությունը բացակայում է:
ՏԵՂԵԿԱՆՔ
««ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄՆԻ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ
««Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ին ուղղակի վաճառքի միջոցով հողամաս օտարելուն համաձայնության տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում
-
Обсуждалось
31.10.2019 - 20.11.2019
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
Просмотры 4520
Принт