«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - За
-
1 - Против
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
…….. ………………….. 2019 թվականի N ……… - Լ
«ԷՖԱՐՎԻ ՄԱՍՐԻԿ» ՓԲԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐ ՕՏԱՐԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 21-ը դեկտեմբերի 2017 թվականի N 1679-Ն որոշման 3-րդ կետով հավանության արժանացած՝ «Կառավարության աջակցության համաձայնագրի» դրույթները՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Համաձայնություն տալ սույն որոշման հավելվածում նշված Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի վարչական տարածքում գտնվող հողամասերը կադաստրային արժեքով «Էֆարվի Մասրիկ» ՓԲԸ-ին (այսուհետ՝ Ընկերություն) ուղղակի վաճառքի միջոցով օտարելուն՝ որպես պետություն-համայնք-մասնավոր համագործակցություն:
- Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերը (այսուհետ՝ Հողամասեր) կարող է օգտագործվել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 29-ի նիստի N 53 արձանագրության 37-րդ կետով հավանության արժանացած ծրագրի իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի N 1679-Ն որոշմամբ սահմանված կարգով Հայաստանում արդյունաբերական մասշտաբի Մասրիկ-1 արևային ֆոտովոլտային ծրագրի գնման ընթացակարգի արդյունքում կառուցվելիք արևային ֆոտովոլտային կայանը փոխադրման ցանցին միացնող 110 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցման և շահագործման նպատակով:
- Առաջարկել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մեկամսյա ժամկետում Ընկերության հետ համատեղ ապահովել Հողամասերի օտարման պայմանագրի սահմանված կարգով կնքումը` պայմանագրում նախատեսելով նաև սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանները, ինչպես նաև այն, որ պայմանագրի նոտարական վավերացման և դրանցից բխող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված` օրենքով սահմանված համապատասխան վճարներն ու տուրքերը պետք է վճարվեն Ընկերության միջոցների հաշվին:
-
Обсуждалось
31.10.2019 - 20.11.2019
-
Тип
Pешение
-
Область
Энергетика и природные ресурсы, Энергетика (системы электричество, теплоснабжение, газоснабжения)
Просмотры 4519
Принт