ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
6 - За
-
0 - Против
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____________ 2019 թվականի N_____-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
------------------------------------------------------------------------------------------------------
Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով` Կառավարությունը որոշում է.
- Կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի <<Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման կարգը հաստատելու մասին>> N 744-Ն որոշման հավելվածում կատարել հետևյալ փոփոխություներն ու լրացումը.
1) 2-րդ կետից <<կառավարությանն առընթեր>> բառերը հանել,
2) 5-րդ կետում.
ա) <<բ>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
<<բ) եթե անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար ենթարկվել է քրեական պատասխանատվության>>,
բ) <<գ>> ենթակետն ուժը կորցրած ճանաչել,
գ) վերջին պարբերությունում <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված առանձնապես ծանր հանցագործությունների նախապատրաստման կամ վերջինիս կողմից կազմակերպված հանցավոր կամ ծայրահեղական խմբավորումների հետ կայուն կապերի>> բառերը փոխարինել <<ահաբեկչական, ծայրահեղական կամ հանցավոր այլ գործունեությանն առնչություն ունենալու>> բառերով,
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.1-րդ կետով.
<<10.1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում մշտական աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիությունը ստուգվում է առնվազն 5 տարին մեկ պարբերականությամբ, կամ նշված ժամկետից շուտ, եթե լիազոր մարմնում ստացվել են այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կասկածի տակ են դնում վերջիններիս հուսալիությունը: Բացասական եզրակացության դեպքում նշված անձիք զրկվում են անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատելու իրավունքից և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը ենթակա են լուծման օրենքով սահմանված կարգով>>,
4) 11-րդ կետում <<40>> թիվը փոխարինել <<50>> թվով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Обсуждалось
29.10.2019 - 13.11.2019
-
Тип
Pешение
-
Область
Безопасность
-
Министерство
Министерство юстиции
Просмотры 5026
Принт