Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

____________ 2019 թվականի N_____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ  2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 9-Ի N 744-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

------------------------------------------------------------------------------------------------------

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> օրենքի 33-րդ և          34-րդ հոդվածներով` Կառավարությունը որոշում է.

  1. Կառավարության 2005 թվականի հունիսի 9-ի <<Ատոմային էներգիայի անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիության ստուգման  կարգը հաստատելու մասին>> N 744-Ն որոշման  հավելվածում կատարել  հետևյալ փոփոխություներն ու լրացումը.

1) 2-րդ կետից <<կառավարությանն առընթեր>> բառերը հանել,

2) 5-րդ կետում.

ա) <<բ>> ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

<<բ) եթե անձը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հատուկ մասով նախատեսված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար ենթարկվել է քրեական պատասխանատվության>>,

բ) <<գ>> ենթակետն ուժը կորցրած ճանաչել,

գ) վերջին պարբերությունում <<Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքով նախատեսված առանձնապես ծանր հանցագործությունների նախապատ­րաստ­ման կամ վերջինիս կողմից կազմակերպված հանցավոր կամ ծայրա­հեղա­կան խմբավորումների հետ կայուն կապերի>> բառերը փոխարինել <<ահա­բեկչա­կան, ծայրահեղական կամ հանցավոր այլ գործունեությանն առնչություն ունենալու>> բառերով,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր 10.1-րդ կետով.

<<10.1. Ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում մշտական աշխատանքներ իրականացնող անձանց հուսալիությունը ստուգվում է առնվազն 5 տարին մեկ պարբերականությամբ, կամ նշված ժամկետից շուտ, եթե լիազոր մարմնում ստացվել են այնպիսի տվյալներ, որոնք առերևույթ կասկածի տակ են դնում վերջիններիս հուսալիությունը: Բացասական եզրակացության դեպքում նշված անձիք զրկվում են  անվտանգության տեսակետից կարևոր օբյեկտներում աշխատելու իրավունքից և նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը ենթակա են լուծման օրենքով սահմանված կարգով>>,

4) 11-րդ կետում <<40>> թիվը փոխարինել <<50>> թվով:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
  • Քննարկվել է

    29.10.2019 - 13.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Անվտանգություն

  • Նախարարություն

    Արդարադատության նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5024

Տպել