ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ
ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ
ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշման նախագծով ներկայացված քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի N 1066-Ա որոշմամբ տարկետում է տրվել Շանթ Սերոբ Սերոբի Արսլանյանին, Ալեքս Վիկեն Ջոննիի Իսկենդերյանին, Ավո Դավիդ Սամվելի Դանիելյանին, Ջասթին Արմեն Զարեհ Մորիսի Կույումջյանին, Միքայել Դիկրանի Հագոփյանին, Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին, Գեորգի Սանասարի Հովհաննիսյանին, Մաքսիմ Անդրեյի Կնյազևին և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի ազգային հավաքական թիմի կազմում:
Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել երկարաձգելու նշված քաղաքացիների տարկետման ժամկետը մինչև 2022 թվականի ձմեռային զորակոչը։
Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը: Սույն որոշման նախագիծը կազմված է՝ ելնելով վերոհիշյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման 5-րդ կետի պահանջները։
Վերը նշված քաղաքացիները հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում: