Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍՊՈՐՏԻ ԲՆԱԳԱՎԱՌՈՒՄ ՆՇԱՆԱԿԱԼԻ ՆՎԱՃՈՒՄՆԵՐ ՈՒՆԵՑՈՂ

ՄԻ ՇԱՐՔ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՁՄԵՌԱՅԻՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ

ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող մի շարք քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2019 թվականի ձմեռային  զորակոչից տարկետում տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ որոշման նախագծով ներկայացված քաղաքացիներին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի Հայաստանի Հանրապետության ազգային հավաքական թիմերում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի օգոստոսի 31-ի N 1066-Ա  որոշմամբ  տարկետում է տրվել  Շանթ Սերոբ Սերոբի Արսլանյանին, Ալեքս Վիկեն Ջոննիի Իսկենդերյանին, Ավո Դավիդ  Սամվելի Դանիելյանին,  Ջասթին Արմեն  Զարեհ Մորիսի Կույումջյանին, Միքայել Դիկրանի Հագոփյանին, Զաքարի Ջոն Ջոն Միքայելի Թավիթյանին, Գեորգի  Սանասարի Հովհաննիսյանին, Մաքսիմ Անդրեյի Կնյազևին և Գեորգի Վլադիմիրի Պոդկոլզինին, որոնք հանդես են գալիս բասկետբոլի  ազգային հավաքական թիմի կազմում:

Վերոնշյալի հետ կապված՝ անհրաժեշտություն է առաջացել  երկարաձգելու նշված քաղաքացիների տարկետման ժամկետը մինչև 2022 թվականի ձմեռային  զորակոչը։  

Հայաստանի Հանրապետության հավաքական թիմերում ընդգրկված լավագույն մարզիկների պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալը կնպաստի սպորտի բնագավառի բնականոն գործունեությանը և բարձր մարզական արդյունքների ձեռքբերմանը: Սույն որոշման նախագիծը կազմված է՝ ելնելով վերոհիշյալից և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի № 450-Ն որոշման 5-րդ կետի պահանջները։

Վերը նշված քաղաքացիները հաշվառված են Երևանի Կենտրոնի տարածքային զինվորական կոմիսարիատում:

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.10.2019 - 11.11.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սպորտ և երիտասարդություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 7507

Տպել

Առաջարկներ`

Vardan Vardanyan

24.10.2019

Ես դեմ քվեարկեցի հենց նոր . Ինչու՞ միայն սպորտը։ Տարկետման իրավունքը սահմանադրական է։ Բա ուր մնաց կրթությունը։ Այսպես կոչված ուժեղներին բանակից հեռացնում ենք առողջական խնդիրներ ունեցողներին ինտելեկտուլ բնագավառի ներկայացուցիչներին բանակ ուղարկում անունն էլ դնում հավասարությու՞ն։ Սա թշնամանքի մթնոլորտ է ստեղծում հարգելիներս։ Տարկետման իրավունք բոլորին։

Տեսնել ավելին