Добавить в избранное

В стадии разработки

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Կարգավորման ենթակա խնդիրը և ընթացիկ իրավիճակը.

Նախագծերով  նախատեսվում է հարկային և մաքսային մարմինների համար որպես օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակ նախատեսել նաև  հարկային և մաքսային ծառայողների կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտումը, քանի որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի /այսուհետ՝ ՊԵԿ/ խնդիրների և նպատակների իրականացման համար որպես առաջնահերթություն է նախատեսվել վերոնշյալ բնույթի իրավախախտումների դեմ պայքարը:

 Նշված միջոցառումների կատարումը նախատեսվում է իրականացնել ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից, որը, որպես օպերատիվ ստորաբաժանում, կիրականացնի հարկային և մաքսային մարմինների իրավասությանը վերաբերող օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հարկային և մաքսային ծառայողների  կողմից Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտման նպատակով, և դրանց արդյունքների իրացումը կկատարվի օրենքով սահմանված կարգով:

Հաշվի առնելով ՊԵԿ-ում բացահայտված պետական ծառայության դեմ ուղղված իրավախախտումների սխեմաները՝ նախանշվել է, որ նշված իրավախախտումների բացահայտման հնարավորությունն առավել իրատեսական է ՊԵԿ համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացման ենթակա ամենօրյա և ամենժամյա հսկողության  միջոցով, ինչի արդյունքում հնարավոր կլինի բացահայտել և կանխել նշված իրավախախտումներն օպերատիվ ձևով՝ թույլ չտալով դրանց  շարունակական և տևող իրավախախտումների վերածումը:

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հաշվի առնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 2-րդ մասը, այն է՝ նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի և բնույթի նորմատիվ իրավական ակտով, մշակվել են նախագծերը:

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

          Նախագիծը մշակվել է ՊԵԿ իրավաբանական վարչության կողմից:

  1. Նպատակը և ակնկալվող արդյունքը.

Հարկային և մաքսային մարմինների համար որպես օպերատիվ հետախուզական միջոցառում իրականացնելու նպատակ նախատեսել նաև  հարկային և մաքսային ծառայողների կողմից  Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22 գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտումը:

Միաժամանակ, ՊԵԿ ներքին անվտանգության վարչության կողմից որպես օպերատիվ ստորաբաժանում կիրականացնի հարկային և մաքսային մարմինների իրավասությանը վերաբերող օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ հարկային և մաքսային ծառայողների  կողմից  ՀՀ քրեական օրենսգրքի թիվ 29 գլխով նախատեսված պետական ծառայության դեմ ուղղված կամ թիվ 22-րդ գլխով նախատեսված տնտեսական հանցագործությունների կանխումը և բացահայտման նպատակով, և դրանց արդյունքների իրացումը կկատարվի օրենքով սահմանված կարգով:

 

 

 

 

 

 

 

  • Обсуждалось

    21.10.2019 - 06.11.2019

  • Тип

    Закон

  • Область

    Юстиция, Государственные доходы

  • Министерство

    Комитет государственных доходов

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 8389

Принт

Предложения

Արմեն Վարդանյան

22.10.2019

<<Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով օրենքի 12-րդ հոդվածում կատարվող լրացումը պարզ չէ, թե ինչ հետևանք է ենթադրում կամ առաջացնում, որովհետև հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմած անձի գործունեության ուսումնասիրության արդյունքում հնարավոր են դեպքեր, երբ դիմողին կարող են մերժել նույնիսկ գործող օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումների բացակայության պարագայում՝ ներկայացնելով կամայական ամենատարբեր պատճառաբանություններ և հիմնավորումներ, ինչը կարող է ստեղծել կամայական և սուբյեկտիվ դրսևորումների առաջացման հիմքեր և դրանից բխող ռիսկեր և հետևանքներ: Առաջարկում եմ հստակ դրույթ նախատեսել, թե ուսումնասիրության արդյունքում ինչ հիմքերով կամ պատճառներով կարող է մերժվել հարկային ծառայողի պաշտոնում նշանակման համար դիմած անձը կամ էլ առաջարկվող լրացման մեջ նշել, որ դիմողը կմերժվի ուսումնասիրության արդյունքում օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից մեկի հայտնաբերման դեպքում, հակառակ դեպքում ստեղծվում է նախադեպ և հնարավորություն ոչ ցանկալի դիմողներից ազատվել՝ վկայակոչելով օրենքի նախագծի առաջարկվող նորմը և ուսումնասիրության արդյունքներով դիմումը մերժել: Բացի այդ, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվող լրացման մեջ <<անձանց>> բառից հետո լրացնել <<գործունեությունը>> բառը, որովհետև փաստացի ուսումնասիրվելու է անձի գործունեությունը, կենսագրությունը, իսկ անձին ուսումնասիրել կարող է բժիշկը, սարքավորումը: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվող լրացումը փաստացի նշանակման մասին է, իսկ լրացումը կատարվում է գործող օրենքի 12-րդ հոդվածում, որն ունի հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու իրավունք ունեցող անձինք վերնագիրը, հետևաբար նպատակահարմար է և ճիշտ կլինի առաջարկվող լրացումը նախատեսել օրենքի 19-րդ հոդվածում, որը հարկային ծառայության պաշտոնում նշանակման մասին է: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գործող օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի ղեկավարի և հարկային մարմնի ղեկավարի տեղակալի, հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման և վերապատրաստման հետ կապված նորմերը, որի դեպքում պարզ չէ, թե վերոգրյալ պաշտոնների նշանակման համար դիմած անձանց գործունեությունը ուսումնասիրվելու է, թե՞ ոչ և ո՞ր դեպքերում է ուսումնասիրության արդյունքում մերժվելու նշանակումը: Նույն առաջարկությունները հաշի առնել նաև <<Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծում:

Узнать больше