Добавить в избранное
В стадии разработки
««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
4 - За
-
2 - Против
Все рекомендации по содержанию проекта включаются в кратком содержании,онлайн письма - в течении 2 рабочих дней, эл. письма - в течении 10 рабочих дней
project.digest.no | Автор предложения, дата получения | Содержание предложения | Заключение | Сделанные изменения |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արմեն Վարդանյան 22.10.2019 11:17:24 | <<Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով օրենքի 12-րդ հոդվածում կատարվող լրացումը պարզ չէ, թե ինչ հետևանք է ենթադրում կամ առաջացնում, որովհետև հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար դիմած անձի գործունեության ուսումնասիրության արդյունքում հնարավոր են դեպքեր, երբ դիմողին կարող են մերժել նույնիսկ գործող օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումների բացակայության պարագայում՝ ներկայացնելով կամայական ամենատարբեր պատճառաբանություններ և հիմնավորումներ, ինչը կարող է ստեղծել կամայական և սուբյեկտիվ դրսևորումների առաջացման հիմքեր և դրանից բխող ռիսկեր և հետևանքներ: Առաջարկում եմ հստակ դրույթ նախատեսել, թե ուսումնասիրության արդյունքում ինչ հիմքերով կամ պատճառներով կարող է մերժվել հարկային ծառայողի պաշտոնում նշանակման համար դիմած անձը կամ էլ առաջարկվող լրացման մեջ նշել, որ դիմողը կմերժվի ուսումնասիրության արդյունքում օրենքի 13-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սահմանափակումներից մեկի հայտնաբերման դեպքում, հակառակ դեպքում ստեղծվում է նախադեպ և հնարավորություն ոչ ցանկալի դիմողներից ազատվել՝ վկայակոչելով օրենքի նախագծի առաջարկվող նորմը և ուսումնասիրության արդյունքներով դիմումը մերժել: Բացի այդ, նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվող լրացման մեջ <<անձանց>> բառից հետո լրացնել <<գործունեությունը>> բառը, որովհետև փաստացի ուսումնասիրվելու է անձի գործունեությունը, կենսագրությունը, իսկ անձին ուսումնասիրել կարող է բժիշկը, սարքավորումը: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն, որ նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ մասով կատարվող լրացումը փաստացի նշանակման մասին է, իսկ լրացումը կատարվում է գործող օրենքի 12-րդ հոդվածում, որն ունի հարկային ծառայության պաշտոնում նշանակվելու իրավունք ունեցող անձինք վերնագիրը, հետևաբար նպատակահարմար է և ճիշտ կլինի առաջարկվող լրացումը նախատեսել օրենքի 19-րդ հոդվածում, որը հարկային ծառայության պաշտոնում նշանակման մասին է: Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ գործող օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ հարկային մարմնի ղեկավարի և հարկային մարմնի ղեկավարի տեղակալի, հարկային մարմնի վարչության պետի, հարկային տեսչության պետի պաշտոններ զբաղեցնող անձանց վրա չեն տարածվում սույն օրենքով սահմանված մրցույթի, ատեստավորման և վերապատրաստման հետ կապված նորմերը, որի դեպքում պարզ չէ, թե վերոգրյալ պաշտոնների նշանակման համար դիմած անձանց գործունեությունը ուսումնասիրվելու է, թե՞ ոչ և ո՞ր դեպքերում է ուսումնասիրության արդյունքում մերժվելու նշանակումը: Նույն առաջարկությունները հաշի առնել նաև <<Մաքսային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծում: |