Добавить в избранное

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր

«Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումից ակնկալվում է, որ՝

1) կավելանա կոնյակի սպիրտների արտադրությամբ և հնացմամբ զբաղվող տնտեսավարողների քանակը,

2) կմեծանա խաղողի նկատմամբ առկա պահանջարկը, որը կնպաստի մթերման գների աճին, գյուղատնտեսության ապրանքայնության մակարդակի բարձրացմանը և խաղողի մթերումների կազմակերպման հիմնախնդրի մեղմմանը, ինչպես նաև խաղողի լրացուցիչ քանակների մթերմանն ու մթերման դիմաց վճարման պարտավորությունների ժամկետների կրճատմանը,

3) հնարավորություն կտրվի տնտեսավարողներին զբաղվելու մեղրի հումքով ալկոհոլային խմիչքների արտադրությամբ, որը կնպաստի մեղրի հումքով նոր արտադրատեսակների արտադրության ներդրմանը և մեղրի իրացման խնդրի մեղմմանը,

4) կավելանան պետական բյուջեի մուտքերը, ինչպես նաև տնտեսավարողների եկամուտներն ու շրջանառու միջոցները, որոնք կուղղվեն արտադրության զարգացմանն ու ընդլայնմանը:

 

  • Обсуждалось

    15.10.2019 - 31.10.2019

  • Тип

    Закон

  • Область

    Сельское хозяйство, Экономика

  • Министерство

    Министерство экономики

Отправить письмо автору проекта

Ваше предложение будет опубликовано на сайте в течение 10 рабочих дней

Отмена

Просмотры 7585

Принт

Предложения

Վահե Աստվածատրյան

22.10.2019

Նախագծի ընդունումը կնպաստի մեղրից 40 տոկոս և ավել սպիրտայնություն ունեցող խմիչքների արտադրություն ծավալելու գործընթացը դյուրինացնել, որի պարագայում տնտեսվաարող կվճարի 50՛000 դրամ պետական տուրք՝ ներկայիս 15 միլիոն դրամի փոխարեն...

Արմեն Վարդանյան

18.10.2019

<<Գործունեության իրականացման ծանուցման մասին>> ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին>> ՀՀ օրենքի նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում <<մեղրաըմպելիքի>. բառը փոխարինել <<մեղրից ստացված ալկոհոլային խմիչքի>> բառերով, որովհետև օրենքի 22-րդ հոդվածի աղյուսակի 4-րդ բաժնի համապատասխան կետերում խնդրո առարկան ալկոհոլային խմիչքն է, իսկ մեղրաըմպելիք տերմինը ենթադրում է նաև մեղրից ստացված ոչ ալկոհոլային ըմպելիքը կամ խմիչքը: Նախագծի 1-ին հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով լրացվող 1.3 կետում խնդրահարույց է ձևակերպումը, ինչից ստացվում է, որ գործնականում 1.3-րդ կետը վերաբերվելու է ֆիզիկական անձանց, որովհետև անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը երբեք չի արտադրի՝ առանց իրացման իրավունքի, իսկ ֆիզիկական անձինք խաղողի գինի կամ խաղողի մզման թորումից սպիրտային թրմօղի պատրաստելու դեպքում, նույնիսկ իրենց սեփական օգտագործման համար, պետք է ծանուցեն, ինչը ոչ միայն անիրատեսական է, այլև անտրամաբանական, որովհետև ստացվում է յուրօրինակ պարտավորություն: Մյուս կողմից էլ հակասակականն այն է, որ իրականությունում գործ ունենք ֆիզիկական անձանց կողմից ալկոհոլային խմիչքների պատրաստման մշակույթի հետ, որտեղ նեգրավված բազմահազար մարդիկ իրենց պատրաստած ալկոհոլային խմիչքները նաև իրացնում են՝ վաճառում են, ինչից հետևում է, որ փաստացի սույն նախագծով այդ գործունեությունը և մարդկանց եկամտի աղբյուրը սահմանափակվում է՝ դրանից բխող սոցիալտնտեսական հետևանքներով, մյուս կողմից էլ փաստացի այդ արգելքը մնալու է թղթի վրա, որովհետև մարդիկ շարունակելու են այդ գործով զբաղվել և դրա համար իրավական հետևանք կամ պատասխանատվություն չի կարող կիրառվել, որովհետև ֆիզիկական անձի նկատմամբ կամ նրա սեփական տանը կամ նկուղում հնարավոր չէ կատարել ստուգում: Իրական կյանքում, եթե մարդիկ չպետք է կարողանան իրացնել իրենց թորած խմիչքը, ապա տրամաբանական հարց է առաջ գալիս, թե ինչու պետք է արտադրեն և հնեցնեն, ինչին պետք է հավելել նաև պետական տուրքի սահմանումը առանց իրացման իրավունքի՝ արտադրելու և հնեցնելու համար: Իսկ եթե արտադրեցին և հնեցրեցին, ապա, այսպես, թե այնպես, միանշանակ իրացնելու են: Բացի այդ, օրենքի 22-րդ հոդվածի աղյուսակի 4-րդ բաժնի 1.1 և 1.2 կետերի և նախագծով առաջարկվող 1.3 կետի ձևակերպման համադրույթյունից ստացվում է, որ 1.1 և 1.2 կետերի դեպքում թույլատրվում է արտադրություն և/կամ իրացում մինչև 100 հազար լիտր բացարձակ սպիրտի հաշվարկով, իսկ 1.3 կետի դեպքում մարդիկ արտադրելու և հնեցնելու իրավունք ունեն անսահմանափակ քանակությամբ, սակայն իրացնելու իրավունք չունեն, ինչը խնդրահարույց է և լրացուցիչ խնդիրներ ու ռիսկեր ստեղծելու նախադրյալներ է առաջ բերում: Նախագծի 2-րդ հոդվածով սահմանված անցումային դրույթները՝ 2-4-րդ մասերը ևս լրացուցիչ քննարկման կարիք ունեն, որովհետև հիմնավորման կարիք ունի, թե ինչու մարդը չի կարող զբաղվել թե խմիչքի արտադրությամբ և իրացմամբ, թե արտադրությամբ և իրացմամբ՝ առանց իրացման իրավունքի, եթե օրինակ՝ մարդը որոշի գինին արտադրի և իրացնի, իսկ օղին արտադրի և պահպանի կամ էլ ինչու պետք է խաղողի դեպքում լինի արգելք, իսկ հատապտղի կամ պտղի կամ մեղրի դեպքում թույլատրվի արտադրությունը և իրացումը, որովհետև վերջինների դեպքում իրացման արգելք կարծես թե չկա: Խնդրի լուծումը պահանջում է լրացուցիչ քննարկումներ և այլ մոտեցումներ:

Узнать больше