ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Միջոցառման իրակացման անհրաժեշտությունը և նպատակը
Նախագծի մշակումը պայմանավորված է ՀՀ վարչապետի 2019 թվականի փետրվարի 26-ի N 180-Ա որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբի կողմից ընտանեկան և սոցիալական նպաստների համակարգում առկա խնդիրների բացահայտման, համակարգի հասցեականության և արդյունավետության բարձրացման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքով:
Նախագիծը մշակվել է նպաստառու ընտանիքների համար ինքնուրույնաբար կայուն եկամտի ձևավորման հնարավորությունների ստեղծման և դեպի պետական նպաստն առկա ձգտումների առավելագույնս ապախթանման նպատակով:
1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
ՀՀ կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 145-Ն որոշման (այսուհետ` Որոշում) N 2 և 3 հավելվածներով հաստատված են ընտանիքների անապահովության գնահատման և այդ համակարգում հաշվառվելու (փաստագրվելու) կարգերը (որի հիման վրա նշանակվում են ընտանեկան, սոցիալական նպաստները և հրատապ օգնությունը), իսկ N 5 հավելվածով՝ անասնապահությունից և հողօգտագործումից ստացվող եկամտի հաշվարկման կարգը:
Նշված հավելվածներով առկա են խնդիրներ` համաձայն որոնց նպաստառու ընտանիքների աշխատունակ անձինք, նպաստի իրավունքից չզրկվելու պատճառով, խուսափում են հարմար աշխատանքի առաջարկներից կամ զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում իրականացվող ակտիվ ծրագրերում ընդգրկվելուց: Ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ներկայումս հաշվառված են ընդհանուր 5,227 գործազուրկի կարգավիճակ ունեցող անձիք, որոնք բնակվում են նպաստառու 3,844 ընտանիքներում:
Միաժամանակ, ՀՀ կառավարության 2019 թվականի ապրիլի 18-ի N 459-Ն որոշման 2-րդ կետի համաձայն՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «ԱՔՌԱ Քրեդիտ Ռեփորթինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է պայմանագիր: Պայմանագրով նախատեսվում է նպաստառու ընտանիքների անդամների վարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկատվությունը փոխանակել վարկային զեկույցի չափորոշիչները ՀՀ կառավարության որոշմամբ հաստատելուց հետո:
1.2. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է.
- Տալ հնարավորություն ընտանեկան կամ սոցիալական նպաստ ստացող ընտանիքին՝ ընտանիքի աշխատունակ անդամների (գործազուրկներ, առանձին խմբի գործազուրկներ կամ որևէ սոցիալական խումբ չունեցող անձինք) աշխատանքի անցնելու դեպքում 6 ամիս շարունակել ստանալ նպաստը, ինչպես նաև զբաղվածության ակտիվ ծրագրերի շրջանակներում իրականացվող միջոցառումներից օգտվելու համար, որով կխթանվի տնտեսապես ակտիվ անձանց աշխատանքային գործունեություն ծավալելու ցանկության իրականացումը,
- Ընտանիքի անապահովության գնահատման ժամանակ օգտագործվող բնութագրիչները ավելացնել ևս մեկով՝ 100 հազար դրամ և ավելի գումարով ամենամսյա վարկեր սպասարկելը:
- Կարգավորման առարկան
Նախագծով կարգավորվում են աշխատանքի անցնող, ինչպես նաև զբաղվածության պետական ծրագրերի շրջանակներում անասնապահությամբ զբացվող անձանց՝ ընտանիքների անապահովության գնահատման համակարգի և դրա հիմքով տրամադրվող սոցիալական աջակցության պետական ծրագրերից օգտվելու հետ կապված որոշ իրավահարաբերություններ:
- Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Նախագիծն ընդունվելու դեպքում կբարձրանա համակարգի հասցեականությունը, ինչպես նաև ընտանեկան և սոցիալական նպաստ ստացող ընտանիքները աստիճանաբար կգերադասեն զբաղվածությունը (ինքնազաբվածությունը)՝ նպաստ ստանալուց:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում և եկամուտներում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
ՏԵՂԵԿԱՆՔ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՌՆՉՈՒԹՅԱՄԲ ԱՅԼ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ՀՀ կառավարության «Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հունվարի 30-ի N 145-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման կամ փոփոխությունների կատարման անհրաժեշտություն չկա: